Արևի տունը (ռուս.՝ Дом Солнца), ռուսական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Գարիկ Սուկաչովի կողմից Իվան Օխլոբիստինի «Ծագող արևի տունը» (ռուս.՝ «Дом восходящего солнца») վիպակի հիման վրա[3]։

Արևի տունը
ռուս.՝ Дом Солнца
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳարիկ Սուկաչով
ՊրոդյուսերԻրակլի Կարբայա
Սցենարի հեղինակԻվան Օխլոբիստին և Գարիկ Սուկաչով
ԴերակատարներՍվետլանա Իվանովա և Դարյա Մորոզ
ՕպերատորՍերգեյ Կոզլով
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունՅալթայի կինոստուդիա և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն98 րոպե
Բյուջե3 740 000 C$[1][2]
Շահույթ100 000 $
IMDbID 0962764
ԿինոՊոիսկID 279165
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի ստեղծման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս տարի[4]։ Նկարահանումները կատարվել են Մոսկվայում ու Ղրիմում (Բալակլավա, Կարադաղ, Կերչ)։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2010 թվականի ապրիլի 1-ին[5]։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին։

Սաշան, ով բարեկեցիկ ընտանիքից է (կուսակցական ղեկավարի դուստր), դպրոցն ավարտելուց հետո հաջողությամբ հանձնում է բժշկական ինստիտուտի ընդունելության քննությունները։ Նա պատահաբար ծանոթանում է Գերդայի ու նրա հիպի ընկերների հետ։ Սաշան սիրահարվում է համայնքներից մեկի ղեկավարին, որին կոչում են Արև։ Սաշայի նոր ընկերներն են դառնում արգելված ապրանքների վաճառքով զբաղվող Մալոյը, չիլիյցի հեղափոխական Խուանը, Գերդան, երկարամազ Կմախքը, տաղանդավոր նկարիչ Կորեացին։ Խորհրդային ձանձրալի ու կեղծավոր իրականությանը հակադրվում է ստեղծագործ անհատների եղբայրությունը։

Բուհ ընդունվելու կապակցությամբ Սաշայի հայրը նրան նվիրում է Բուլղարիայում հանգստանալու ուղեգիր, սակայն օդանավակայանի ճանապարհին Սաշան, տեսնելով փողոցում կանգնած Գերդային, իջնում է ավտոբուսից ու հիպիների հետ մեկնում Ղրիմ։ Սաշան սովորում է գինի խմել շշից ու տառապում է այն բանից, որ Արևն անընդհատ ինչ-որ տեղ է անհետանում։ Հարավում հիպիների խումբը տեղավորվում է մասնավոր տանը, մասնակցում է իմպրովիզացիոն դիսկոտեկների ու լսում ռոք երաժշտություն, որ ապօրինի հեռարձակվող ռադիոյով հաղորդում էր առեղծվածային «Բաբա Բեդան» (հետագայում պարզվում է, որ նա տեղի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի դուստրն է)։ Հիպիներին, ինչպես նաև նրանց հետ մտերիմ նկարիչ Կապելսկուն հետևում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որ ուղարկվել էր Մոսկվայից։ Արդյունքում Կապելսկուն ձերբակալում են կայարանում, երբ նա պատրաստվում էր վերադառնալ Մոսկվա։

Զբոսայգում տեղի ունեցած քաշքշուկից հետո հիպիներից երեքը ձերբակալվում են։ Նրանց ազատելու համար Արևը նախ օգնույթուն է խնդրում հորից, որ խորհրդային ադմիրալ է։ Վերջինս համաձայնում է միջնորդել նրանց ազատելու համար, բայց միայն այն պայմանով, որ տղան անմիջապես մեկնի Մոսկվա և սկսի բուժվել (պարզվում է, որ Արևը մահացու հիվանդ է և լուրջ բուժման կարիք ունի)։ Արևը չի համաձայնում և օգնության խնդրանքով դիմում է «Բաբա Բեդային», ով փող է տալիս իր մորը կաշառք տալու համար։ Կալանքից ազատվելուց հետո հիպիները ծովափին երեկույթ են կազմակերպում։ Այդ ժամանակ Արևը վառում է իր հյուղակը («արևի տունը», որ նա ցույց էր տվել միայն Սաշային)։

Արևը մահանում է վիրահատության ժամանակ. այդ մասին բժիշկը հայտնում է անվտանգության ծառայության աշխատակցին, ով եկել էր տղայի հետևից։

Ֆիլմի վերջում հանդիսատեսն իմանում է, որ Մալոյն ինքնասպանություն է գործում, Կմախքը զոհվում է Աֆղանստանում, Գերդան ու Խուանն ամուսնանում են, դառնում երկրաշարժագետներ։ Նրանք անհետ կորչում են Մոզամբիկում։ Կապելսկին մի քանի տարի անցկացնում է հոգեբուժարանում, այնուհետև արտագաղթում է. հետագայում նա ձեռք է բերում համաշխարհային ճանաչում։ Սաշան վերադառնում է Մոսկվա՝ իր սովորական կյանքին։ Նա դառնում է բժիշկ-սրտաբան, ընտանիք կազմում և ունենում երկու երեխա։

Դերերում

խմբագրել

Ֆիլմում էպիզոդիկ դերեր են կատարում Ալեքսանդր Սկլյարը, Նոգոն Շումարովը, Բուլատ Գաֆարովը, Ալեքսանդր Սուկաչովը՝ Գարիկ Սուկաչովի որդին, Միխայիլ Ժերդինը և այլք։

Պատմական հիմք

խմբագրել

Ֆիլմի ռեժիսոր Գարիկ Սուկաչովի խոսքերով՝ «ֆիլմը կարելի է համարել կոստյումային. մերը 70-ական թվականների սկզբի ռետրոպատմություն է... Շատ քիչ վերաբերում է հիպիներին, բայց հիմնականում սիրո մասին է։ Դա մեր պատմության շատ կարճ մի հատվածն էր, բայց շատ գրավիչ։ Այդ ժամանակ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, և մեր երկրում չկար «ռոք երաժշտություն» հասկացությունը, ոչ ոք չգիտեր, թե ինչ է ռուսական ռոքը։ Բայց կային այդպիսի արտասովոր, գեղեցիկ մարդիկ»։

Ֆիլմի վերնագիրը (և Օխլոբիստինի վիպակինը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը) հղում է «The House of the Rising Sun» երգին, որ հայտնի է դարձել The Animals խմբի կատարմամբ։ Երգի գլխավոր հերոսը պատմում է այն մասին, թե ինչպես է կործանել իր կյանքը Արևի տանը, և զգուշացնում է հեռու մնալ նման ուղուց («Ծագող արևի տունը» ոմանք հասկանում են որպես գինետուն կամ խաղատուն, մյուսները՝ որպես հասարակաց տուն, իսկ երրորդները՝ որպես բանտ)։

Արևի՝ ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է մոսկովյան հիպիների խմբավորումներից մեկի հիմնադիր ու առաջնորդ Յուրա «Սոլնիշկո» Բուրակովը (ռուս.՝ Юра «Солнышко» Бураков)։ Յուրան բարձրաստիճան պաշտոնյայի որդի էր և զբաղվում էր արտարժույթի առևտրով ու այլ խարդախություններով, իսկ աշխատած գումարը հիմնականում ծախսում էր խմիչքի վրա։ Ձերբակալվել է թմրանյութերի գնման ժամանակ։ Մահացել է 43 տարեկանում էպիլեպտիկ նոպայից, որ պատահել էր փողոցում։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականների առաջին կեսին, թեև ֆիլմում պատկերված դեպքերը միշտ չէ, որ ճշգրիտ կերպով համապատասխանում են իրականությանը։ Օրինակ՝ «Ավազահանքի գեներալներ» ֆիլմը, որը 1971 թվականին ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, ԽՍՀՄ-ում մեծ էկրան է բարձրացել 1974 թվականին։ Մաշինա վրեմենի խմբի առաջին ելույթը տեղի է ունեցել հավանաբար 1969 թվականին, իսկ Եվգենի Մարգուլիսը խմբի անդամ է դարձել միայն 1975 թվականին։

Այն տեսարանում, որտեղ «Удачное приобретение» վոկալ-գործիքային անսամբլի փոխարեն բեմ է բարձրանում Մաշինա վրեմենի խումբը, նկարահանվել են խմբի անդամների զավակները. երիտասարդ Անդրեյ Մակարևիչի դերում հանդես է գալիս նրա որդին՝ Իվան Մակարևիչը, իսկ Եվգենի Մարգուլիսի դերում՝ Դանիլա Մարգուլիսը։

Թեև հիպիները ֆիլմում շատ են օգտագործում ժարգոնային արտահայտություններ, սակայն դրանցից մի քանիսը հատուկ չէին ֆիլմում պատկերված ժամանակին։ Օրինակ՝ Գերդան Մաշինա վրեմենիի ելույթի վերաբերյալ ասում է՝ «Это реально круто!», ինչը հատուկ է ժամանակակից խոսակցական ռուսերենին, իսկ 1970-ական թվականներին օգտագործվում էր բոլորովին այլ բառապաշար[6]։

Սաունդթրեք

խմբագրել

Ֆիլմում մեծ ուշադրություն է դարձվել երաժշտությանն ու երաժշտական ձևավորմանը։ Հատուկ ֆիլմի համար ստեղծված երաժշտությունից բացի ֆիլմում հնչում են նաև ռոք երաժշտության դասական նմուշներ, խորհրդային երգեր ու ռուսական ռոք խմբերի երգեր։

Օրիգինալ երաժշտություն

խմբագրել
  • Разгон демонстрации, Царская бухта, Гадание и Пляж, երաժշտությունը՝ Նիկոլայ Դոբկինի
  • Вудсток и Драка, երաժշտությունը՝ Դմիտրի Վարշավչիկի
  • Арест Корейца, երաժշտությունը՝ Նիկոլայ Դոբկինի և Իգոր Սուկաչովի
  • Битлз, երաժշտությունը՝ Իգոր Սուկաչովի

Ֆիլմում օգտագործված երաժշտություն

խմբագրել
  • Steppenwolf - Born to Be Wild (M. Bonfire)
  • Sixto Rodriguez - Rich Folks Hoax (S.D. Rodriguez)
  • Sixto Rodriguez - Forget It (J. Rodriguez)
  • Cactus - Parchman Farm (M. Allison)
  • Christie - Yellow River (J. Cristie)
  • The Doors - The End
  • The Zombies - Time To Move
  • The Way We Live - Angle (Jim Milne)
  • The Way We Live - King Dick Two (Jim Milne, Steve Clayton)
  • Grand Funk Railroad - Mean Mistreater (Mark Farner)
  • La Cumparsita (Matos Rodriguez G.H., Maroni E.P., Contursi P., գործիքավորում՝ Ն. Միրոշնիկ)
  • Վլադիմիր Վիսոցկի - Здесь лапы у елей дрожат на весу… (Վ. Վիսոցկի)
  • Մաշինա Վրեմենի - День гнева (Անդրեյ Մակարևիչ)
  • Калинов Мост - Девочка летом (J.J. Cale)
  • Калинов Мост - Блеснет (տեքստի հեղինակ՝ Դմիտրի Ռևյակին, «The House of the Rising Sun» երգի երաժշտությամբ)
  • Калинов Мост - Уходили из дома (Դմիտրի Ռևյակին)
  • Նիկոլայ Դոբկին և Եգոր Շամանին - Я верю в Атлантиду (կոմպոզիտոր՝ Յուրի Մարկին)
  • Նագոն Շումարով - Тува (Նագոն Շումարով)
  • В траве сидел кузнечик (Վ. Շաինսկի, Ն. Նոսով), մանկական երգչախումբ
  • Надежда (Ա. Պախմուտովա, Ն. Դոբրոնրավով)
  • Лучший город земли (Առնո Բաբաջանյան), փողավոր նվագախումբ
  • Ջեյմս Լաստի նվագախումբ - Einmal Noch Nach Bombay (Richard Germer)
  • Ջեյմս Լաստի նվագախումբ - Eine Seefahrt Die ist Lustig

Ֆիլմում օգտագործվել է Նիկոլայ Դոբկինի տարբեր գործիքավորումները The House of the Rising Sun երգի հիման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.nashfilm.ru/kinonews/324.html
  2. http://www.filmz.ru/pub/72/28527_1.htm
  3. Гарик Сукачев, Наталия Павловская, «Дом Солнца», «Амфора», 2007. ISBN 978-5-367-00540-0.
  4. «Արևի տունը» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում (ռուս.)
  5. Гарик Сукачёв отметит 50-летие фильмом о хиппи (ռուս.)
  6. И. Левонтина

Արտաքին հղումներ

խմբագրել