Նիկոլայ Բաև
հայ քաղինժեներ, ճարտարապետ
Նիկոլայ (Նիկողայոս) Գևորգի Բաև (հոկտեմբերի 6, 1875 կամ 1878[1], Աստրախան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1952 կամ 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հիմնականում աշխատել է Երևանում և Բաքվում[2]։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1942)[3]։
Նիկոլայ Բաև ռուս.՝ Николай Георгиевич Баев | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1875 կամ 1878[1] |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 5, 1952 կամ 1953[1] |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Քաղաքացիական ինժեներների ինստիտուտ (1901) |
Ուշագրավ աշխատանքներ | Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Nikolay Bayev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1901 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտը։ 1911 թվականից աշխատել է Բաքվում։ 1911-1918 թվականներին եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետ։ 1927 թ. տեղափոխվել է Երևան և 1929-1930 թթ. աշխատել որպես Հայգյուղշինի տնօրեն։ 1942 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 200-ից ավելի շինարարական նախագծերի և շինությունների հեղինակ է։ Նիկոլայ Բաևի անձնական արխիվը պահվում է Հայաստանի ազգային արխիվում[4]։
Հիմնական նախագծերը Երևանում
խմբագրել- Բանկի շենք՝ ներկայումս՝ կենտրոնական բանկի շենքը (1933 թ.)
- Բնակելի տուն՝ Սայաթ-Նովա պողոտա 25 (1928 թ.)
- Բնակելի տուն՝ Վարդանանց փողոց 7 (1933 թ.)
- Դատարանի շենք, Գերագույն դատարանը, ներկայումս՝ Հայաստանի դատախազության շենքը (1936 թ.)
- Պալատ պիոներների և դպրոցականների, ներկայումս՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը (1938)
- Բնակելի շենք՝ Կողբացի 47 (1930-ականներ)
- Երևանի առաջին տպարանի շենք (1920-ականներ) (մասնամբ կանգուն)
-
Հայաստանի կենտրոնական բանկի շենքը
-
Բնակելի տուն Սայաթ-Նովայի պողոտայում, 1928
-
Բնակելի տուն՝ Վարդանանց փողոց 7
-
Դատարանի շենք. Գերագույն դատարանը, ներկայումս՝ Հայաստանի դատախազության շենքը
-
Պալատ պիոներների և դպրոցականների (այժմ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն), 1938, Մոսկովյան փողոց 3
Հիմնական նախագծերը Բաքվում
խմբագրել- Սաբունչի երկաթուղային կայարանն ու հարակից բոլոր կառույցները
- Ադրբեջանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
- Էրմենիքենդ թաղամասն (Բաևի թաղամաս) ու հարակից շինությունները
- Հիվանդանոցային ավան (19 լազարեթ՝ 24 մասնաշենքով)
Գրականություն
խմբագրել- Էդմոնդ Տիգրանյան, Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ), Երևան, 2000։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Архитекторы Азербайджана 19 и начала 20-го века. П (Татьяна Надеждина) / Проза.ру». www.proza.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՔՈՒ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, Տեր-Մինասյան Ա. (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստան)» (PDF).