Նիկոլայ Միխայլովսկի
Նիկոլայ Կոնստանտինովիչ Միխայլովսկի (նոյեմբերի 15 (27), 1842[1][2], Մեշչովսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][3][2] - հունվարի 28 (փետրվարի 10), 1904[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]), ռուս հրապարակախոս, լիբերալ նարոդնիկության տեսաբան, գրաքննադատ։ Ծագումով՝ ազնվական։
Նիկոլայ Միխայլովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15 (27), 1842[1][2] |
Ծննդավայր | Մեշչովսկ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][3][2] |
Մահացել է | հունվարի 28 (փետրվարի 10), 1904[1][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | գրական քննադատ, սոցիոլոգ, փիլիսոփա և հրապարակախոս |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ուսում
խմբագրելՍովորել է Պետերբուրգի հանքային ինժեներների ինստիտուտում, հեռացվել ուսանողական հուզումներին մասնակցելու համար։ Աշխատակցել է ժամանակի առաջադիմական մամուլին։ 1879 թվականին հարել է «Նարոդնայա վոլյա»-ին։ Իրեն համարում էր Ն․ Չեռնիշևսկու հետևորդ, իրականում, նրա համեմատությամբ,
«․․․փիլիսոփայության մեջ կատարեց մի քայլ ետ» |
Պ․ Լավրովի հետ մշակել է «իդեալի» ազատ ընտրության գաղափարը, որն առաջավոր մտավորականության առաջադրած ուղիով հասարակության վերափոխման փիլիսոփայական հիմնավորումն էր։ Միխայլովսկին տարբերակում և իրար է հակադրում օբյեկտիվ (բնության ուսումնասիրության) և սուբյեկտիվ (հասարակության ուսումնասիրության) մեթոդները։ Սուբյեկտիվ մեթոդը հասարակությունը դիտում է որպես գործունեության ազատ ընտրության գիտակցությամբ օժտված մարդկանց հանրագումար, մերժում օբյեկտիվ օրինաչափությունները։ Ըստ Միխայլովսկու, անհատը պատմական հետազոտման ելակետն է և հասարակական արժեքների բարձրագույն չափանիշը։ «Նարոդնայա վոլյա»-ի ջախջախումով սկսվում և հետզհետե խորանում է Միխայլովսկու գաղափարական ճգնաժամը, որն արտահայտվեց «հերոսների և ամբոխի» ուսմունքում։ Միխայլովսկու համոզմամբ, արդի հասարակարգի դաժան օրենքները ժողովրդական զանգվածներին վերածում են «ամբոխի», պատմությունը կերտում է «հերոսը», որն իր օրինակով կարող է սխրանքի կամ հանցանքի մղել «ամբոխին»։ Միխայլովսկին անդրադարձել է Կարլ Մարքսի տեսական ժառանգությանը և պաշտպանել նրա տնտեսագիտական հայացքները։ Սակայն, ինչպես նկատել է Վ․ Ի․ Լենինը, նրան «․․․վերին աստիճանի բնորոշ է այդ դոկտրինան լիովին չըմբռնելը․․․»։
Քնադատություններ
խմբագրելԱնհիմն քննադատել է մարքսիստներին կապիտալիզմը պաշտպանելու, 1860-1870-ական թվականների հեղափոխական ժառանգությունից հրաժարվելու համար։ Վլադիմիր Իլիչ Լենինը բացահայտել է Միխայլովսկուու հայացքների սնանկությունը, միաժամանակ նշել նրա
«․․․պատմական մեծ ծառայությունը բուրժուա-դեմոկրատական շարժման մեջ հօգուտ Ռուսաստանի ազատագրության․․․»։ |
Որպես գրաքննադատ Միխայլովսկին շարունակում էր հեղափոխական դեմոկրատների լավագույն ավանդույթները։ Գրողը հասարակության բարոյական դատավորն է, գրականությունը՝ խղճի ձայնը։ Աշխատանքներ է նվիրել Լև Տոլստոյին, Ֆ․ Դոստոևսկուն, Գ․ Ուսպենսկուն, Վ․ Գարշինին, Մաքսիմ Գորկուն և այլոց, պայքարել է «մաքուր արվեստի» և նատուրալիզմի դեմ։ Հայ իրականության մեջ Միխայլովսկու հայացքներին անդրադարձել և որոշ ըմբռնումներն որդեգրել են Ե․ Ֆրանգյանը և նրան հարող այլ փիլիսոփաներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jump up to: 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Бялый Г. А. Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 885—888.
- ↑ Jump up to: 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Кареев Н., Венгеров С. А. Михайловский, Николай Константинович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIXа. — С. 491—493.
- ↑ Jump up to: 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Михайловский Николай Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Միխայլովսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 540)։ |