Նիկոլայ Ռիբնիկով
Նիկոլայ Նիկոլաևիչ Ռիբնիկով (ռուս.՝ Николай Николаевич Рыбников, դեկտեմբերի 13, 1930[1], Բորիսոգլեբսկ, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 1990[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոդերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981)։
Նիկոլայ Ռիբնիկով ռուս.՝ Никола́й Никола́евич Ры́бников | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1930[1] |
Ծննդավայր | Բորիսոգլեբսկ, Central Black Earth Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1990[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1953) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Ալլա Լարիոնովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1930 թվականի դեկտեմբերի 13-ին Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքում, Նիկոլայ Նիկոլաևիչ Ռիբնիկովի (1903-1944) և Կլաուդիա Ալեքսանդրովնայի ընտանիքում։ Այն բանից հետո, երբ ամուսինը 1942 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մայրը երկու որդիների՝ Նիկոլայի և Վյաչեսլավի հետ Բորիսոգլեբսկից տեղափոխվել է իր քրոջ մոտ, որն ապրում էր Ստալինգրադում, որտեղից նրանք նույնպես շուտով ստիպված էին փախչել։ 1944 թվականին՝ գրեթե երեք տարի պատերազմին մասնակցելուց հետո, ընտանիքի հայրը զոհվել է, իսկ նրանից հետո մահացել է մայրը[2]։ Իննա Մակարովան պատմել է, որ մի անգամ դերասանն իր հետ կիսվել է իր հիշողություններով[3].
Գերմանացիների կողմից ռմբակոծված Ստալինգրադից խաղաղ բնակչության փախչելու ժամանակ բոլորն անցան գետը այն ամենով, ինչով հնարավոր էր նավարկել։ Քաղաքը վառվում էր։ Այնտեղ հազարավոր մարդիկ ողջ-ողջ այրվել են։ Եվ ամբողջ Վոլգան վառվում էր, քանի որ գետի երկայնքով հոսում էին վառվող նավթի առվակներ։ Այսպիսով, 11 տարեկանում Նիկոլայը հրաշքով անցավ մյուս կողմը։ Նա լողալ չգիտեր, ստիպված էր կառչել դեպի այն կողմ նավարկվող նավակներից, իսկ նավակներում գտնվող մարդիկ խփում էին նրա ձեռքերին, որպեսզի իրենք էլ չանցնեն ջրի տակ։
Պատերազմից հետո Նիկոլայը և նրա եղբայրը վերադարձել են Ստալինգրադ։ Այստեղ Նիկոլայն ավարտել է դպրոցը։ Երիտասարդ տարիներին փորձել է իր ուժերը որպես դերասան Ստալինգրադի դրամատիկական թատրոնի օժանդակ կազմում։ Դպրոցից հետո նա ընդունվել է Ստալինգրադի բժշկական ինստիտուտ, բայց 1948 թվականին որոշել է դառնալ դերասան. մեկնել Մոսկվա և ընդունվել ՎԳԻԿ (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի արվեստանոց), որն ավարտել է 1953 թվականին[2]։
1953 թվականին դարձել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան[2]։
Նրա դեբյուտը կինոյում եղել է էպիզոդիկ դերը «Գյուղական բժիշկը» (ռուս.՝ «Сельский врач», 1951) ֆիլմում։ Նա առաջին անգամ նկարահանվել է իր ապագա կնոջ՝ Ալլա Լարիոնովայի հետ «Թիմը մեր փողոցից» (ռուս.՝ «Команда с нашей улицы», 1953) ֆիլմում[2]։
1955 թվականին Նիկոլայ Ռիբնիկովը կատարել է մեքենավար Ֆեոդոր Սոլովեյկովի գլխավոր դերը Միխայիլ Շվեյցերի «Օտար հարազատներ» (ռուս.՝ «Чужая родня») ֆիլմում։ Փառքի է արժանացել «Գարուն Զարեչնայա փողոցում» (ռուս.՝ «Весна на Заречной улице», 1956 թվական, ռեժ.՝ Ֆելիքս Միրոներ և Մարլեն Խուցիև) ֆիլմից շնորհիվ, որտեղ կատարել է Սաշա Սավչենկոյի գլխավոր դերը։ 1956 թվականին «Գարունը Զարեչնայա փողոցում» ֆիլմը դարձել է վարձույթի առաջատար (30,1 միլիոն դիտող)[2]։
1961 թվականին դերասանը համաձայնել է նկարահանվել կատակերգությունում, երբ ռեժիսոր Յուրի Չուլյուկինը նրան հրավիրել է խաղալու անտառահատ Իլյա Կովրիգինի գլխավոր դերը «Աղջիկները» (ռուս.՝ «Девчата») ֆիլմում։ 1962 թվականին ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել հանդիսատեսի շրջանում (ԽՍՀՄ-ում այն դիտել է գրեթե 35 միլիոն հեռուստադիտող)[2]։
1960-ականներին և 1970-ականներին Ռիբնիկովը շատ է նկարահանվել, այդ թվում խաղալով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նրանց ենթարկվում է երկինքը» (ռուս.՝ «Им покоряется небо», 1963), «Արթնացրե՛ք Մուխինին» (ռուս.՝ «Разбудите Мухина!», 1967), «Պատերազմ և խաղաղություն» (ռուս.՝ «Война и мир», 1967), «Ազատագրում» (ռուս.՝ «Освобождение», 1968), «Յոթերորդ երկինք» (ռուս.՝ «Седьмое небо», 1971) և այլն[2]։
1970-ականների վերջերին և 1980-ականներին դերասանին հրավիրել նկարահանվելու ավելի ու ավելի հազվադեպ և հիմնականում էպիզոդիկ դերերում։ Այս ժամանակահատվածում Ռիբնիկովի ամենահիշարժան գործերն են «Իվանովների ընտանիքը» (ռուս.՝ «Семья Ивановых», 1975), «Վիկտոր Կրոխինի երկրորդ փորձը» (ռուս.՝ «Вторая попытка Виктора Крохина», 1977 թ.), «Ամուսնանալ կապիտանի հետ» (ռուս.՝ «Выйти замуж за капитана», 1985 թվական, ըստ «Սովետսկի էկրան» հանդեսի կողմից հանդիսատեսի շրջանում կատարված հարցման արդյունքների՝ դերասանը 1986 թվականին ճանաչվել է էպիզոդիկ դերի լավագույն կատարող) և այլն[2]։
1990 թվականին դերասանը խաղացել է իր վերջին դերը «Изыди!» ֆիլմում[2]։
Անձնական կյանքի
խմբագրել- Կինը (1957 թվականից) - Ալլա Լարիոնովա (1931-2000), դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1990)[2][3][4][5].
- Երեխաներ (երկու դուստր).
Հոբբիներ
խմբագրելՆիկոլայ Ռիբնիկովը շախմատի սիրահար էր, ընկերություն էր անում բազմաթիվ գրոսմայստերների հետ[6][7]։ Նա սիրում էր սպորտը, երկրպագում էր ԲԿՄԱ-ին։
Այսպիսով, ինչու եմ ես սիրում ԲԿՄԱ-ն։ Այն ամենի համար, ինչ բնորոշ է այս ակումբին, այն ամենի համար, ինչն առանձնացնում է բանակային մարզիկներին։ Եվ եթե չգիտեք, թե ինչ, ավելի ուշադիր նայեք ԲԿՄԱ-ի հոկեյիստներին։
— «Футбол-Хоккей» շաբաթաթերթ, 14 մայիսի 1968 թվական[8]
Մահ
խմբագրելՆիկոլայ Ռիբնիկովը մահացել է քնած ժամանակ[3] սրտի կաթվածից[9] 1990 թվականի հոկտեմբերի 22-ին Մոսկվայում։ Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը (թիվ 2 հողամաս)[10][2]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1951 | ֆ | Գյուղական բժիշկը | Сельский врач | հարսանիքի հյուր (լուսագրերում նշված չէ) |
1953 | ֆ | Թիմը մեր փողոցից | Команда с нашей улицы | Դրոզդով |
1953 | ֆ | Խորհրդավոր գտածո | Таинственная находка | «Glorious» նավի անձնակազմի անդամ |
1954 | ֆ | Փոխարինող խաղացող | Запасной игрок | դարպասապահ Պետրով, մեղվի կողմից խայթված |
1954 | ֆ | Անհանգիստ երիտասարդություն | Тревожная молодость | Գրիգորենկո |
1955 | ֆ | Օտար հարազատներ | Чужая родня | Ֆեոդոր Սոլովեյկով |
1956 | ֆ | Ճշմարտության ճանապարհը | Дорога правды | գործարանի տնօրեն Կորենկով (դրվագ) |
1956 | ֆ | Գարուն Զարեչնայա փողոցում | Весна на Заречной улице | Սաշա Սավչենկո |
1957 | ֆ | Բարձրություն | Высота | Նիկոլայ Պասեչնիկ |
1957 | ֆ | Առանց հասցեի աղջիկը | Девушка без адреса | Պաշա Գուսարով |
1957 | ֆ | Մեր կողքին | Рядом с нами | Չումով |
1958 | ֆ | Քոչուբեյը | Кочубей | Քոչուբեյը |
1958 | ֆ | Կախարդ | Ведьма | փոստատար |
1959 | ֆ | Ծիր կաթին | Млечный путь | Գլեբ Իվանովիչ, ուսուցիչ |
1960 | ֆ | Нормандия — Неман | կապիտան Տարասենկո | |
1960 | ֆ | Երեք անգամ հարություն առածը | Трижды воскресший | Հանձնակատար Շմելև (լուսագրերում նշված չէ) |
1961 | ֆ | Երկու կյանք | Две жизни | Սեմյոն Վոստրիկով |
1961 | ֆ | Աղջիկները | Девчата | Իլյա Կովրիգին |
1963 | ֆ | Նրանց ենթարկվում է երկինքը | Им покоряется небо | Ալեքսեյ Կոլչին, փորձնական օդաչու |
1964 | ֆ | Հոկեյիստներ | Хокееисты | Լաշկով |
1966 | ֆ | Քեռու երազը | Дядюшкин сон | Պավել Ալեքսանդրովիչ Մոզգլյակով |
1967 | ֆ | Արթնացրե՛ք Մուխինին | Разбудите Мухина! | Բենկենդորֆ, Տիտուս Վալերի, Ինկվիզիտոր |
1967 | ֆ | Պատերազմ և խաղաղություն | Война и мир | Դենիսով |
1968 | ֆ | Կոլկա Պավլյուկովի երկար օրը | Длинный день Кольки Павлюкова | Վասիլի Կրասիլնիկով |
1968 | ֆ | Ուղղությունը՝ Բեռլին | Направление — Берлин / Kierunek Berlin | կապիտան Վսևոլոդ Իվանովիչ Պոլյակ |
1968 | ֆ | Ազատագրում | Освобождение | Գեներալ-մայոր Պանով |
1968 | կֆ | Մարդիկ նման են գետերի | Люди, как реки | Գրիգոր |
1969 | ֆ | Հին ծանոթը | Старый знакомый | Սերգեյ Սերգեևիչ Անոխին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
1971 | ֆ | Յոթերորդ երկինք | Седьмое небо | Իվան Սերգեևիչ Մազաև, հանքափոր |
1972 | ֆ | Շրջան | Круг | Վիկտոր Ստեփանովիչ Վասիլցև |
1972 | ֆ | Մարմարե տունը | Мраморный дом | Մամոչկո |
1974 | ֆ | Որովհետև սիրում եմ | Потому что люблю | Ռոման Իգնատևիչ Բելի, գնդապետ |
1975 | ֆ | Իվանովների ընտանիքը | Семья Ивановых | Իվան Իվանովիչ Իվանով, պողպատագործ |
1975 | ֆ | Степные раскаты | Ստուդնև | |
1976 | ֆ | Զվարճություն ծերունիների համար | Развлечение для старичков | Նեպեյվոդա, ակորդեոնահար |
1977 | ֆ | Վիկտոր Կրոխինի երկրորդ փորձը | Вторая попытка Виктора Крохина | Ֆեոդոր Իվանովիչ, Վիկտորի հայրը |
1977 | ֆ | Есть идея! | արքայազն Պոտյոմկին | |
1978 | ֆ | Уходя — уходи | Սեմյոն Սեմյոնովիչ Դյավիտին, գլխավոր հաշվապահ | |
1979 | ֆ | Երկրորդ գարունը | Вторая весна | զինկոմ Ֆեոդոր Ֆրոլով |
1979 | ֆ | Վերջին որսը | Последняя охота | |
1979 | հֆ | Бабушки надвое сказали | ճանապարհային ոստիկանության տեսուչ | |
1981 | ֆ | Վստահելի միջոց | Верное средство | Յակով Իվանովիչ |
1981 | հֆ | Առողջ եղի՛ր, թանկագինս | Будь здоров, дорогой | Նիկոլայ Ֆեոդորովիչ Երոֆեև |
1981 | ֆ | Ես Խորտիցիան եմ | Я — Хортица | գեներալ Ֆիլիմոնով |
1982 | հֆ | Без году неделя | Իվան Ալեքսեևիչ Միշչենկո, գետի վարչակազմի ղեկավարի տեղակալ | |
1982 | հֆ | Հանցագործն ու փաստաբանները | Преступник и адвокаты | մարզիչ |
1985 | ֆ | Ամուսնալ կապիտանի հետ | Выйти замуж на капитана | թոշակառու հարևան Կոնդրատի Պետրովիչ |
1987 | ֆ | Գիշերային անձնակազմ | Ночной экипаж | Նիկիտին, տաքսու վարորդ |
1988 | ֆ | Արգելված գոտի | Запретная зона | Ալեքսանդր Ստեպանովիչ Իվանցով |
1988 | բհֆ | Երիտասարդ լավ ընտանիքից | Молодой человек из хорошей семьи | Գորդեյ |
1989 | ֆ | Մասնավոր դետեկտիվ կամ «Համագործակցություն» գործողություն | Частный детектив, или Операция «Кооперация» | ընտրական թեկնածու |
1990 | ֆ | Изыди! | պանդոկապետ Նիկիֆոր |
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1964)[2]
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981)[2]
- «Սովետսկի էկրան» (1986) հանդեսի կողմից հանդիսատեսի շրջանում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է էպիզոդիկ դերի լավագույն կատարող «Ամուսնալ կապիտանի հետ» ֆիլմում կատարած դերի համար[2]։
Հիշողություն
խմբագրելՀուշեր
- Полухина Л. С. «Алла Ларионова и Николай Рыбников».
- Полухина Л. Николай Рыбников. Одна любовь. — Родина. — 240 с. — 300 экз. — ISBN 978-5-00180-021-7
- Полухина Л. Алла Ларионова и Николай Рыбников. Любовь на Заречной улице. — М.: Алгоритм, 2017. — 240 с. — 1500 экз. — ISBN 978-5-906947-70-3
Հուշարձաններ
- 2013 — Հուշարձան Զապորոժիեում[11],
- 2017 — Հուշարձան Բորիսոգլեբսկ քաղաքում, «Հաղթանակ» կինոթատրոնի մոտ[12]։
- 1996 — Նիկոլայ Ռիբնիկով. «Որ հիշեն» (ռուս.՝ «Николай Рыбников. „Чтобы помнили“», ՕՌՏ)
- 2002 — «Խայտաբղետ ժապավեն. Նիկոլայ Ռիբնիկով և Ալլա Լարիոնովա. Երեսուն տարի և երեք տարի» (ռուս.՝ «Пёстрая лента. Николай Рыбников и Алла Ларионова. Тридцать лет и три года», «Առաջին ալիք»)
- 2004 — Նիկոլայ Ռիբնիկով. «Իմ արծաթե գնդակը» («Ռոսիա»)[13]
- 2005 — Նիկոլայ Ռիբնիկով. «Կղզիներ»» («Կուլտուրա»)[14]
- 2007 — Նիկոլայ Ռիբնիկով. «Համաշխարհային կինոյի լեգենդները» («Կուլտուրա»)[15]
- 2009 — Նիկոլայ Ռիբնիկով. «Ձմեռը Զարեչնայա փողոցում» («ՏՎ Ցենտր»)[16]
- 2010 — Նիկոլայ Ռիբնիկով և Ալլա Լարիոնովա. Ինչպես հեռացան կուռքերը» («ԴՏՎ»)
- 2010 — Նիկոլայ Ռիբնիկով. «Տղան Զարեչնայա փողոցից» («Առաջին ալիք»)[17][18]
- 2012 — Նիկոլայ Ռիբնիկով և Ալլա Լարիոնովա. «Ավելին, քան սեր» («Կուլտուրա»)[19]
- 2012 — Նիկոլայ Ռիբնիկով. «Անհավանական սիրո պատմություններ» (ՍՏԲ)
- 2016 — Նիկոլայ Ռիբնիկով. «Վերջին օրը» («Զվեզդա»)[20]
- 2018 — Նիկոլայ Ռիբնիկով. «Բացահայտելով աստղերի գաղտնիքները» («Մոսկվա 24»)[21]
- 2020 — Նիկոլայ Ռիբնիկով և Ալլա Լարիոնովա. «Խորհրդային էկրանի աստղերը» («Մոսկվա 24»)[22]
- 2020 — Նիկոլայ Ռիբնիկով. «Կինոյի լեգենդները» («Զվեզդա»)[23]
- 2021 — Նիկոլայ Ռիբնիկով. «Կույր սեր» («ՏՎ Ցենտր»)[24]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Рыбников Николай Николаевич (ТАСС)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Март Мария (2020 թ․ դեկտեմբերի 13). «Николай-однолюб. Как сирота стал мужем королевы красоты». aif.ru (ռուսերեն). Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Вайль Григорий. «Ларионова Алла Дмитриевна». tass.ru (ռուսերեն). ТАСС. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Шигарева Юлия (2011 թ․ փետրվարի 16). «Любовь и зависть всю жизнь сопровождали Аллу Ларионову». www.aif.ru (ռուսերեն). Аргументы и факты. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Колбовский Александр. «Персона Николай Рыбников». www.culture.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Персона Ефим Лазарев». ruchess.ru (ռուսերեն). Федерация шахмат России. 2021 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «За что я люблю армейцев». cska.in (ռուսերեն). 2014 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Моисеева Ольга (2021 թ․ դեկտեմբերի 13). «Правда о Николае Рыбникове: безответная любовь, романы жены, драка с Гагариным». www.novochag.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Могила Николая Рыбникова». moscow-tombs.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Полина Положенцева (2013 թ․ նոյեմբերի 15). «В Запорожье открыли антивандальный памятник актёру Николаю Рыбникову». newdaynews.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Памятник Николаю Рыбникову открыли в Воронежской области». tass.ru (ռուսերեն). ТАСС. 2017 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ ««Николай Рыбников. Мой серебряный шар». Телепередача». smotrim.ru (ռուսերեն). Россия. 2004. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Николай Рыбников. Острова». Телепередача». smotrim.ru (ռուսերեն). Культура. 2005. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Николай Рыбников. Легенды мирового кино». Телепередача». smotrim.ru (ռուսերեն). Культура. 2007. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Николай Рыбников. Зима на Заречной улице». Документальный фильм». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2009. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Николай Рыбников. Парень с Заречной улицы». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2010 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ ««Николай Рыбников. Парень с Заречной улицы». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2010. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ ««Николай Рыбников и Алла Ларионова. Больше, чем любовь». Телепередача». smotrim.ru (ռուսերեն). Культура. 2012. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Николай Рыбников. Последний день». Телепередача». tvzvezda.ru (ռուսերեն). Звезда. 2016 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ ««Николай Рыбников. Раскрывая тайны звёзд». Телепередача». www.m24.ru (ռուսերեն). Москва 24. 2018 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Николай Рыбников и Алла Ларионова. Звёзды советского экрана». Телепередача». www.m24.ru (ռուսերեն). Москва 24. 2020 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Николай Рыбников. Легенды кино». Телепередача». tvzvezda.ru (ռուսերեն). Звезда. 2020 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ ««Николай Рыбников. Слепая любовь». Телепередача». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2021. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
Գրականություն
խմբագրել- Полухина Л. Алла Ларионова и Николай Рыбников. — М.: Алгоритм, 2003. — 240 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0107-5
- Голованов В. Борисоглебск в биографиях его знатных земляков: киноактёры и писатели. — Борисоглебск, 2006. — 48 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Вайль Г. «Рыбников Николай Николаевич». tass.ru (ռուսերեն). ТАСС. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռիբնիկով» հոդվածին։ |