Նիկոմեդիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոմեդիա (հուն․՝ Νικομήδεια), քաղաք Փոքր Ասիայում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 712-11 թվականներին և սկզբնապես հայտնի էր Աստակուս անվամբ։ Հետագայում վերակառուցվելով և աճելով, վերածվել է Փոքր Ասիայի կարևորագույն քաղաքներից մեկի։
Նիկոմեդիա | |
---|---|
Տեսակ | անտիկ քաղաք և հնագիտական հուշարձան |
Երկիր | Բյուզանդական կայսրություն, Բյութանիա, Թուրքիա և Հին Հռոմ |
Վարչատարածք | Bithynia et Pontus?, Բյութանիա և Յալովայի մարզ |
Ձևավորում | մ. թ. ա. 264 |
Անվանված է | Nicomedes I of Bithynia? |
Դիոկղետիանոսը վերածեց Նիկոմեդիան Հռոմեական կայսրության արևելյան մայրաքաղաքի։ Նիկոմեդիային մեծ վնաս հասցրեց 358 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժը, որին հաջորդեց հրդեհ։ Հետագայում Նիկոմեդիան վերակառուցվեց, սակայն ավելի փոքր մասշտաբներով։
Նիկոմեդիայից էին սկսում Խաչակրաց արշավանքները։ Սակայն արդեն այդ ժամանակ Նիկոմեդիան վերածվել էր մի փոքր գյուղաքաղաքի։ Մի քանի պաշարումից հետո, 1337 թվականին Օսմանյան կայսրությունը վերջնականապես նվաճեց Նիկոմեդիան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոմեդիա» հոդվածին։ |