Նինա Խաչատուրյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նինա Խաչատուրյան (այլ կիրառումներ)
Նինա Խաչատուրյան (անգլ.՝ Nina Katchadourian, 1968[1][2], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ արվեստագետ։ Ստեղծում է կոնցեպտուալ աշխատանքներ, որոնք բացահայտում են քարտեզագրմանը, տրանսլյացիային, հանրային տարածքներին առնչվող թեմաներ[4]։ Նրա աշխատաանքները բազմիցս ցուցադրվել են, այդ թվում 2008 թվականին Սան Դիեգոյի ժամանակակից արվեստի թանգարանում անհատական վիդեո ինստալյացիան։
Նինա Խաչատուրյան | |
---|---|
Ի ծնե | Նինա Խաչատուրյան |
Ծնվել է | 1968[1][2] |
Ծննդավայր | Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն | ամերիկահայ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրաունի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Գունի ավագ դպրոց |
Մասնագիտություն | արվեստագետ, լուսանկարիչ, վիդեոնկարիչ և նոր մեդիայի արվեստագետ |
Պարգևներ | |
Կայք | ninakatchadourian.com |
Nina Katchadourian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1989 թվականին ավարտել է Բրաունի համալսարանի Վիզուալ արվեստի և գրականության ու հասարակագիտության ֆակուլտետը, 1993 թվականին՝ Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգո Վիզուլ արվեստի բաժինը, 1996 թվականին Whitney թանգարանում անցել է անհատական ուսուցման ծրագիր[5]։
Նինա Խաչատուրյանն աշխատում է քանդակի, լուսանկարչության, վիդեո և ձայնային տիրույթներում։ Նինան օդում թռիչքի երկար ժամերն օգտագործում է ֆոտոստեղծագործություններ ստանալու համար։ Նա ոգեշնչվում է օդանավից բացվող տեսարաններով[6][7]։ 2010 թվականին Ատլանտա թռիչքի ժամանակ Նինա Խաչատուրյանը iPhone-ով սկսել է Seat Assignment ֆոտոշարքը։
Նինան սենդվիչների մնացորդներով ստեղծում է բնության պատկերներ։ Զուգարանի թղթերով և անձեռոցիկներով իրեն վերածում է 17-րդ դարի հոլանդական կտավների հերոսուհիների, որն անմահացնում է սելֆիներով։
Նինա Խաչատուրյանի ստեղծագործությունները ներկայացված են Սան Ֆրանցիսկոյի Catharine Clark պատկերասրահում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Nina Katchadourian — 2008.
- ↑ 2,0 2,1 Nina Katchadourian
- ↑ https://www.anonymouswasawoman.org/previous-recipients/
- ↑ Found In Translation ArtReview, April 2008, p. 68.]
- ↑ Katchadourian, CV
- ↑ Նինա Խաչատուրյան. արտիստ, ով ստեղծագործում է 9 կմ բարձրության վրա. Wall Street Journal
- ↑ Watch That Space: The Oracle of the 17th Floor The New York Times, Randy Kennedy, Nov. 21, 2006.
Արտաքին հղումներ
խմբագրել- Nina Katchadourian Personal home page for Katchadourian
- Special Feature: A Conversation with Nina Katchadourian in September 2008.
- Nina Katchadourian: One Chase Manhattan Plaza Artforum, March 2007.
- A Closer Look Brown Alumni Monthly article.
- Airplane Lavatory Self-Portraits in the Flemish Style
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Խաչատուրյան» հոդվածին։ |