Նինա Սաղյան
հայ դաշնակահար
Նինա Գրիգորի Սաղյան (1906, դեկտեմբերի 13 (26), Բաքու - 1993, դեկտեմբերի 15, Երևան), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։ Պրոֆեսոր (1981)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։
Նինա Սաղյան | |
---|---|
Ծնվել է | 1906 դեկտեմբերի 13 Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1993 Երևան, Հայաստան | (տարիքը 87)
Մասնագիտություն | դաշնակահարուհի, մանկավարժ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1932) |
Պարգևներ |
Բժիշկ Գրիգոր Սաղյանի դուստրը։ Դիրիժոր Գևորգ Բուդաղյանի կինը։
Կենսագրություն
խմբագրելՆինա Սաղյանը ծնվել է Բաքվում։ 1932 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1933-1944 թվականներին աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում։ 1944-1987 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1950-1962 թվականներին վարել է կոնսերվատորիայի երգեցողության դասարանը (1981 թվականից՝ պրոֆեսոր)։ Նվագակցել է երաժիշտներ Հայկանուշ Դանիելյանին, Տաթևիկ Սազանդարյանին, Շարա Տալյանին, Պավել Լիսիցյանին և այլոց։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նինա Սաղյան Արխիվացված 2021-04-11 Wayback Machine