Նիքսար, գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Գտնվում էր Գայլ գետի հովտում։ Կենտրոնը Նիքսար քաղաքն էր։

Գավառակ
Նիքսար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԹոկատի գավառ
Այլ անվանումներԿաբիրա, Նեոկեսարիա, Նիկիսար, Նիկսար
Մակերես1200 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն28756 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, հույներ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
ՏեղաբնականունՆիքսարեցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 28576 բնակիչ։ Բնակվում էին թուրքեր, հայեր, հույներ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը մշակում էր հացահատիկներ (ցորեն, գարի, բրինձ, վարսակ), ձիթենի. թզենի և խաղող։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ

Օգտակար հանածոներ

խմբագրել

Նիքսարի տարածքում կան պղնձարջասպի հանքեր[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 285

Աղբյուրներ

խմբագրել