Նոճիներով ու աստղերով ճանապարհ (հոլ.՝ Weg met cipres en ster), հայտնի է նաև որպես «Գյուղական ճանապարհ Պրովանսում գիշերով», 1890 թվականին յուղաներկով նկարված նկար, որի հեղինակը հոլանդացի փոստ-իմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգն է։ Սա վերջին նկարն է, որ նա արել է Ֆրանսիայի Սեն Ռեմի կոմունայում։ Կտավը կազմում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանի կարևոր մասը, որը գտնվում է Նիդերլանդների Դե Հոգե Վելյուվեյի ազգային պարկում՝ Օտերլո բնակավայրի մոտակայքում։

Նոճիներով ու աստղերով ճանապարհ
Weg met cipres en ster
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն92
լայնություն73
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս[1]
ստեղծման երկիր Նիդերլանդներ
ժանրՊոստիմպրեսիոնիզմ
նյություղաներկ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[2]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[2]
հիմնական թեմաintelligent universe?
http://www.vggallery.com/painting/p_0683.htm, https://vangoghworldwide.org/artwork/F683 կայք
Ծանոթագրություններ
 Road with Cypress and Star Վիքիպահեստում

Ստեղծումը և ազդեցությունը

խմբագրել

«Նոճիներով ու աստղերով ճանապարհ» կտավը նկարվել է 1890 թվականի մայիսին։ Իր եղբայր Թեոյին ավելի շուտ ուղարկված նամակում Վան Գոգը նշել է, որ այդ նոճիները միշտ տեղ են զբաղեցրել իր մտքում և նա դրանք միշտ նմանեցրել է եգիպտական օբելիսկի։ Նա նաև փորձել է նկարել նոճիների գիշերային տեսարանը, երբ Առլում էր 1888 թվականին։

Էրիկսոնը ենթադրում է, որ կտավը ստեղծվել է «Պիլիգրիմի ճանապարհորդությունը դեպի երկնային թագավորություն» այլաբանության ազդեցությամբ։ Կտավը պատկանում է Վան Գոգի ստեղծագործությունների այն շարքին, որում օգտագործվել են նոճիներ։ Աշխատանքն ավարտելուց հետո՝ 1890 թվականի հունիսին Վան Գոգը գրում է իր ընկեր Պոլ Գոգենին, որ Կտավի թեման նման է Գոգենի «Քրիստոսը ձիթենիների այգում» ստեղծագործությանը։

Վերլուծություն

խմբագրել

Ըստ Քեթլին Փաուերս Էրիկսոնի՝ «Նոճիներով ու աստղերով ճանապարհը» ավելի շա է արտացոլում Վան Գոգի այն մտածմունքը, որ շուտով մահանալու է, քան «Աստղալից գիշերը»։ Նա այս երահանգմանն է եկել՝ համեմատելով կտավի ձախակողմյան հատվածի աստղը լուսնի հետ, իսկ կտավի կենտրոնում տեղակայված նոճին նա նմանացրել է մահվան օբելիսկի։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Վան Գոգի նկարների հատուկ ցուցահանդես, Ցուցահանդեսի լիովին թվայնացված տարբերակը՝ արտադրվածՄետրոպոլիտենի թանգարանի և արվեստի գրադարանի կողմից, որը տարրեր է պարունակում այս նկարի մեջ
  • Կտավը Վան Գոգի պատկերասրահում
  • Boime, Albert (2008). Revelation of Modernism: Responses to Cultural Crises in Fin-de-Siècle Painting. Columbia: University of Missouri Press. ISBN 978-0-8262-1780-6.
  • Erickson, Kathleen Powers (1998). At Eternity's Gate : The Spiritual Vision of Vincent Van Gogh. Grand Rapids: W.B. Eerdmans. ISBN 978-0-8028-3856-8.
  • Maurer, Naomi (1998). The Pursuit of Spiritual Wisdom : The Thought and Art of Vincent van Gogh and Paul Gauguin. London: Associated University Presses in association with the Minneapolis Institute of Arts. ISBN 978-0-8386-3749-4.
  • Welsh-Ovcharov, Bogomila (1987). «Vincent van Gogh, Paul Gauguin, and Albert Aurier: The Perception of Life in Death». In Leith, James (ed.). Symbols in Life and Art: The Royal Society of Canada Symposium in Memory of George Whalley. Kingston: McGill-Queen's University Press. էջեր 52–65. ISBN 978-0-7735-0616-9.