Նոյյան տապան
Այս հոդվածը աստվածաշնչյան պատմությունների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։
Նոյյան տապան (դասական եբրայերեն՝ תיבת נח, թեյվաթ նոահ), Ծննդոց գրքում (6–9 գլուխներ) և ավելի ուշ գրառված Ղուրանում (Հուդի և Ալ-Մումինուի սուրաներում) նկարագրված նավ։ Ըստ Աստվածաշնչի Նոյ նահապետը կառուցել է այն Աստծո հրամանով փրկելու իրեն, իր ընտանիքը և երկրի կենդանիներին համաշխարհային Մեծ Ջրհեղեղից։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/2/23/Noahs_Ark.jpg/250px-Noahs_Ark.jpg)
Աստվածաշունչը նշում է նաև, որ ջրհեղեղից հետո տապանը հանգրվանել է «Արարատ լեռան» վրա, որի հիման վրա շատերը ենթադրել են, որ Արարատ լեռն է նկատի առնված։ Սկսած 19-րդ դարից Նոյյան տապանը գտնելու հույսով բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատ լեռը։ Նրանցից ամենահայտնին է ամերիկացի աստղագնաց Ջեյմս Իրվինը։
Աստվածաշնչյան պատմվածքներ
խմբագրելԸստ Աստվածաշնչի, այն ժամանակներում տեղի 1 ունեցել մեծ բարոյական մարդու անկումը, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրի երեսին մարդիկ սկսեցին մտածել միայն չարագործությունների մասին։
Այս ժամանակներում կար մի մարդ, ով արդար և մաքուր էր իր տեսակի մեջ և հավատարիմ էր տիրոջը և նրա անունը Նոյ էր։
Նոյը ամեն ինչ անում է այնպես, ինչպես իրեն պատվիրել է Աստված։ Շինարարության ավարտից հետո Աստված Նոյին ասաց, որպեսզի նա մտնի տապանի մեջ՝ իր կնոջ և որդիների հետ։ Բացի այդ, տապանում հավաքի նաև բոլոր կենդանիներից մեկ զույգ։ Նա նաև պետք է սնունդ հավաքեր իրենց և կենդանիների համար։ Դրանից հետո Աստված ջրով ծածկեց երկիրը. «ջրերը այն աստիճան հեղեղեցին երկիրը, որ ծածկեցին երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները»[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աստվածաշունչ, Գիրք Ծննդոց, Գլուխ 7-րդ