Ջեյմս Բենսոն Իրվին (անգլ.՝ James Benson Irwin, մարտի 17, 1930(1930-03-17)[1][2][3], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 8, 1991(1991-08-08)[2][3], Glenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ[4]), ամերիկացի փորձարկու-օդաչու, ինժեներ, տիեզերագնաց։ Մասնակցել է «Ապոլլոն-15» տիեզերանավի լուսնային թռիչքին. դառնալով Լուսնի վրա ոտք դնող ութերորդ մարդը։

Ջեյմս Իրվին
անգլ.՝ James Benson Irwin
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1930(1930-03-17)[1][2][3]
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 8, 1991(1991-08-08)[2][3] (61 տարեկան)
Մահվան վայրGlenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ[4]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄիչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Արևելյան ավագ դպրոց
Մասնագիտությունսպա, տիեզերագնաց, օդաչու և military flight engineer
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
 James Irwin Վիքիպահեստում
Ջեյսմ Իրվինը Լուսնագնաց մեքնայով

Ապոլլո 15

խմբագրել

Դեյվիդ Սքոթթի հետ Լուսնի մակերեսի վրա աշխատել է 18 ժամ 33 րոպե՝ կատարելով գիտական հետազոտություններ ու փորձեր (այդ թվում Գալիլեյան փորձը)։ Իրվինը առաջին մարդն էր, որ Լուսնի վրա շրջել է Լուսնագնաց մեքենայով։ Գիտության համար կարևոր դեր է կատարել նրա գտած այսպես կոչված «Ծննդոց քարաբեկորը», որը գիտնականների հաշվարկով ունի 4 միլիարդ տարվա հնություն։

Նոյան տապանի որոնումները

խմբագրել

Վերադարձից կարճ ժամանակ անց Իրվինը հայտարարել է իրեն վերածնված քրիստոնյա։ Հիմնել է միսիոներական կազմակերպություն՝ «Բարձր Թռիչք հիմնադրամ» անվամբ։ 1973 թվականից վեց անգամ բարձրացել է Արարատ լեռը։ Իրվինը հույս ուներ գտնել Նոյան տապանը որպես Աստծո գոյության վերջնական ապացույց։

Մահացել է 1991 թվականին՝ սրտի կաթվածից։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 464  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Իրվին» հոդվածին։