Նովոմիխայլովսկի (Տուապսեի շրջան)
Նովոմիխայլովսկի (Նովոմիխայլովկա, ռուսերեն՝ Новомихайловский), քաղաքատիպ ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Նեչեպսուխո գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 41 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 29 մ բարձրության վրա։ Այն կլիմայական առողջարան է Սև ծովի ափին։
Քաղաքատիպ ավան | |||
---|---|---|---|
Նովոմիխայլովսկի | |||
ռուս.՝ Новомихайловский | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Տուապսեի շրջան | ||
Համայնք | Q4324563?[1] | ||
Հիմնադրված է | 1864 թ. | ||
ԲԾՄ | 29 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 10985 մարդ (2017) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ, ադըղեներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 86167 | ||
Փոստային դասիչ | 352 855, 352 856 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 255 558 000 | ||
|
Բնակչություն
խմբագրելՆովոմիխայլովսկիում բնակվում են ռուսներ, հայեր, չերքեզներ, ուկրաինացիներ, հույներ, էստոնացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Օրինակ, 1989 թվականին այնտեղ ապրում էր 10251 մարդ, որից` 6008 ռուսներ, 2640 հայեր, 184 ուկրաինացիներ, 179 ադըղեներ, 82 թաթարներ, 30 հույներ, 36 գերմանացիներ և 34 հրեաներ։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
1920 | 692 |
1970 | 5910 |
1979 | 8478 |
1989 | 10251 |
2002 | 10238 |
2009 | 10824 |
2010 | 10213 |
2014 | 10606 |
2017 | 10985 |
2010 թվականի հաշվառումներով, ազգային կազմն ուներ հետևյալ պատկերը.
Ազգերը | Թվաքանակը |
---|---|
Ռուսներ | 6416 (62,8%) |
Հայեր | 1783 (17,5%) |
Ադըղեներ | 434 (4,2%) |
Ուկրաինացիներ | 191 (1,9%) |
Այլ ազգեր | 560 (5,5%) |
Չնշված ազգությամբ | 829 (8,1%) |
Ընդհանուր | 10213 (100%) |
Տնտեսություն
խմբագրելԽորհրդային տարիներին Նովոմիխայլովսկիում գործում էր սնդիկի հետախուզաշահագործման Կուբանի կոմբինատը, կար երկաթբետոնե իրերի արտադրություն։ Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Նովոմիխայլովսկիում կա երկու միջնակարգ դպրոց, գրադարան, հիվանդանոց, առողջարաններ, հանգստյան տներ և ճամբարներ։
Պատմություն
խմբագրելՈւշ անտիկ շրջանի և վաղ միջնադարի շրջաններում, ժամանակակից Նովոմիխայլովսկիի տարածքում գտնվում էր հինավուրց Զիխիայի Նիկոպսիա քաղաքը։ Մինչ օրս, քաղաքատիպ ավանի տարբեր հատվածներում պահպանվել են միջնադարյան քաղաքի ավերակները։
1864 թվականի վերջերին, Շափսուղական ափային գումարտակի կազմում հիմնադրվել է Նովոմիխայլովսկայա ստանիցան[2]։ 1870 թվականին, Շափսուղական գումարտակի կազմալուծումից հետո, ստանիցան վերածվել է գյուղի։
Հայերը Նովոմիխայլովսկի են եկել Տրապիզոնի վիլայեթի Չարշամբա գավառակի գյուղերից` 1868 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 260. — 395 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |