Նորայր Բաղդասարյան
հայ լրագրող, բանաստեղծ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Վելիխանի Բաղդասարյան (հունվարի 1, 1951, Կրասար, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 6, 1991), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1984 թվականից։
Նորայր Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1951 |
Ծննդավայր | Կրասար, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 6, 1991 (40 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1978) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Նորայր Բաղդասարյան Վիքիդարանում |
Ծնվել է Ղուկասյանի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Կրասար գյուղում։ 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1978 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1978 թվականից աշխատել է Ղուկասյանի շրջանային «Գարուն» թերթի խմբագրությունում որպես նամակների և մշակույթի բաժնի վարիչ։ Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» ամսագրում։ Մահացել է 1991 թվականին՝ ավտովթարից[1]։
Երկեր
խմբագրել- Ծաղկած ձյուն, Երևան, Սովետական գրող 1978, 39 էջ։
- Ամենագետ թզուկը, Երևան, Սովետական գրող 1984, 27 էջ։
Աղբյուրներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Բաղդասարյան» հոդվածին։ |