Նունե Սարուխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նունե Գառնիկի Սարուխանյան (դեկտեմբերի 10, 1962, Բերդ, Հայաստան), հայ գիտնական, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու[1][2], գիտական հետազոտությունների արդյունքներն արտադրության մեջ ներդնող փորձառու մասնագետ։ Նա հանդիսանում է 19 գրքի, 13 խորհրդատվական գրքույկի և մի քանի տասնյակ գիտական և ուսուցողական/խորհրդատվական հոդվածների[3], ինչպես նաև սիսեռի 4, բանջարային լոբու 2 նոր սորտերի հեղինակ։ Ընդ որում, գիտական փորձերի հիման վրա նրա ղեկավարությամբ ստեղծված սիսեռի և բանջարային լոբու այդ նոր սորտերն իր նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ներդրվել/շրջանացվել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում։
Նունե Սարուխանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1962 |
Ծննդավայր | Բերդ, Հայաստան |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու |
Կարողություն | 19 մասնագիտական և 13 խորհրդատվական գրքերի հեղինակ, գիտական հետազոտությունների արդյունքներն արտադրության մեջ ներդնող փորձառու մասնագետ։ Գիտական փորձերի հիման վրա նրա ղեկավարությամբ ստեղծված սիսեռի 4 և բանջարային լոբու 2 նոր սորտերն իր նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ներդրվել/շրջանացվել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ |
Մասնագիտություն | Գյուղատնտես-խորհրդատու |
Աշխատանք | Կանաչ արահետ ՀԿ, նախագահ |
Գործունեություն | Տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ավելի քան 60 խորհրդատվական-ներդրումային ծրագրերի ղեկավար/համակարգող և/կամ խորհրդատու |
Պարգևներ և մրցանակներ | Կին-հերոս գյուղատնտեսության ոլորտում (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, 2019), Ոսկե մեդալ (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, 2017), Գյուղական կյանքում կանանց ստեղծագործ աշխատանքի համար մրցանակ (Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամ (WWSF), Շվեյցարիա, 2012) |
Երեխաներ | Ստելլա Սարուխանյան Շավարշ Սարուխանյան |
Կայք | GreenLane |
Կենսագրություն
խմբագրել1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը, իսկ 1987 թվականին` նույն ինստիտուտի միամյա տնտեսագիտական ֆակուլտետը։
1988-1998 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան (նախկինում՝ Բալլուջա) գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիա-կենսաբանության ուսուցչուհի, ինչպես նաև Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում դասավանդել է ագրոնոմիական առարկաներ։
1998-2004 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտում՝ որպես առաջատար մասնագետ։
2003 թվականին ավարտել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան, և նույն տարում պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2004 թվականից «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հիմնադիր անդամն ու ընտրված նախագահն է։
Իր աշխատանքային գործունեության ընթացքում Նունե Սարուխանյանն ուսուցանել և խորհրդատվություն է տրամադրել (նաև առցանց) հազարավոր ֆերմերների և ոլորտի մասնագետների, այդ թվում՝ հայկական և միջազգային կազմակերպությունների (ACBA Federation, UNDP, WFP, WB ARSPIU, WB EPIU, EU, OSCE, USDA MAP, ADA, ACF, CENN, BMZ, Sign of hope, UMCOR, World Vision, People in Need, DVV International և այլն) ծրագրերի շրջանակներում՝ օրգանական և կայուն գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության թեմաներով։
Նա վերջին 25 տարիների ընթացքում՝ սկսած 2000 թվականից, հանդիսացել է Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ ՄԱԾ) և վերը նշված միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ավելի քան 60 խորհրդատվական-ներդրումային ծրագրերի ղեկավար/համակարգող և/կամ խորհրդատու։
Փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման նպատակով եղել է երեք տասնյակից ավելի երկրներում։
Նունե Սարուխանյանը հանդիսանում է «Աղետի Կրճատման Գլոբալ/Համաշխարհային Ցանցի» ազգային համակարգող (GNDR NFP)[4]:
Համաժողովներ
խմբագրել- Անդրկովկասում գյուղատնտեսական ու բնապահպանական խնդիրները, միջազգային գիտական համաժողով (Երևան, 2001)
- Օրգանական գյուղատնտեսությունը Եվրոպական ընդլայնված միությունում՝ որպես գյուղական շրջանների զարգացման հնարավորություն (Վարշավա, Լեհաստան, 2002)
- IPGRI կազմակերպած Անդրկովկասի խորհրդի համաժողով (բուժական ու արոմատիկ բույսեր), (Տաշքենդ, Ուզբեկստան, 2002)
- Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների ասոցիացիայի 2-րդ համաժողով, (Կլուժ Նապոկա, Ռումինիա, 2002)
- Հարավային Կովկասի տարածաշրջանի ագրոարդյունաբերական համակարգի կայուն զարգացման խնդիրները (Երևան, 2002)
- Ագրարային գիտության, կրթության և արտադրության որակի ու էֆեկտիվության ապահովման խնդիրները (Երևան, 2003)
- Ագրոգիտասփյուռի տարեկան համաժողովներ, 1-4, (Երևան, 2000-2003)
- Օրգանական սերմերի առաջին համաշխարհային կոնֆերանս (Հռոմ, Իտալիա, 2004)
- «Էկոլոգիական գյուղատնտեսություն 2004», Օրգանական տնտեսություն վարողների միության 4-րդ կոնֆերանս «Բիոտերա» (Կլուժ Նապոկա, Ռումինիա, 2004)
- Օրգանական գյուղատնտեսության կոնֆերանս, բիզնես գործուղում OFARM, MOSES կազմակերպությունների հետ հանդիպում (Լա Քրոս, Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ, 2006)
- Ավալոն ցանցի շրջանակում հանդիպում, թեմա՝ Օրգանական սննդի ազգային գործողությունների պլան (Պրահա, Չեխիայի Հանրապետություն, 2006)
- Եվրոպական կոնֆերանս հատիկաընդեղենների վերաբերյալ (Պորտուգալիա, 2007)
- Ֆորում գոբալ ագրոարդյունաբերություն թեմայով (Նյու-Դելի, 2008)
- Սև ծով ՀԿ ֆորում (Բուխարեստ, Ռումինիա, 2008)
- Ցանցային 4-րդ հանդիպում (2009)
- Օրգանական գյուղատնտեսության ու կլիմայի փոփոխության կոնֆերանս (2009)
- Օրգանական գյուղատնտեսություն, կենսաբազամազանություն և բիզնես (2009)
- Ռոդոպի լեռների ուսումնասիրության տուր (2009)
- Էքսկուրսիա - Օրգանական սնունդ (Սոֆիա, Բուլղարիա, 2009)
- Սև ծով ՀԿ ֆորում (Բուխարեստ, Ռումինիա, 2009)
- Օրգանական գյուղատնտեսության կոնֆերանս, Լա Քրոս, Վիսկոնսին, ԱՄՆ և Մարկետինգային հարաբերությունների օրգանական ֆերմերների միություն (ՄՀՕՖՄ), տարեկան հանդիպում (ԱՄՆ, 2010)
- ԵՄ գյուղատնտեսական քաղաքականության բարելավում ԵՄ անդամակցելու ցանկություն ունեցող երկրների ու նոր անդամ նահանգների տեսակետների հիման, վրա (Բլեդ, Սլովենիա, 2010)
- Բերքի միջազգային փառատոն և փորձի փոխանակման այցելություն (Բեռնբուրգ, Գերմանիա, 2012)
- Եվրոպական սերմերի պահպանման ՀԿ-երի հանդիպում, Սերմերի ԵՄ օրենսդրության ու բույսերի բազմացման ուղղությամբ (Վիեննա, Ավստրիա, 2013)
- Փորձի փոխանակման այցելություն (Լեհաստան, 2012)
- Փորձի փոխանակման այցելություն (Լեհաստան, 2013)
- «Եկեք ազատագրենք բազմազանությունը» (Բազել, Շվեյցարիա, 2013)
- Փորձի փոխանակման այցելություն, Բերնբուրգի ագրարային համալսարան (Գերմանիա, 2014)
- Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) խորհրդի 48-րդ հանդիպում և ԳԷՀ խորհրդակցություն քաղհասարակության հետ (Վաշինգտոն, 2015)
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Գյուղական կյանքում կանանց ստեղծագործ աշխատանքի համար մրցանակ (Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամ (WWSF), Շվեյցարիա, 2012)[5]
- Ոսկե մեդալ (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ, 2017)
- Կին-հերոս գյուղատնտեսության ոլորտում (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ, 2019)[6]
- «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» անվանակարգ, «Կլիմայի փոփոխության համատեղելիության չափումներ» մրցույթի հաղթող (ՀՀ, 2022)[7]
- «Երկրի տնտեսական առաջընթացի ներդրման համար» շնորհակալագիր (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ, 2022)
Գրքագրություն
խմբագրելԿայուն գյուղատնտեսություն
խմբագրելՔառաբանություն ՝ «Կայուն գյուղատնտեսություն» ընդհանուր անվանումով։
- Օրգանական գյուղատնտեսություն (2022), Մաս 1.
- Բանջարաբուծություն (2023), Մաս 2.
- Բակլազգիներ (2024), Մաս 3.
- Հատապտուղներ (2024), Մաս 4.
Այլ
խմբագրելՀեղինակային սորտեր
խմբագրել- Սիսեռ "Լիլիթ" սորտ
- Սիսեռ "Սիսիան" սորտ
- Սիսեռ "Ալինա" սորտ
- Սիսեռ "Հացավան" սորտ
- Լոբի բանջարային "Ստելլա" սորտ
- Լոբի բանջարային "Տավուշի ոսկեգույն" սորտ
-
Սիսեռ "Լիլիթ" սորտի արտոնագիր
-
Սիսեռ "Սիսիան" սորտի արտոնագիր
-
Սիսեռ "Ալինա" սորտի արտոնագիր
-
Սիսեռ "Հացավան" սորտի արտոնագիր
-
Լոբի բանջարային "Ստելլա" սորտի արտոնագիր
-
Լոբի բանջարային "Տավուշի ոսկեգույն" սորտի արտոնագիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ն․ Սարուխանյանի կենսագրությունը Հայաստանի Ագրարային Համալսարանի կայքէջում
- ↑ GreenLane.am Նունե Սարուխանյանի մասին GreenLane.am-ում
- ↑ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ - Նունե Սարուխանյան
- ↑ Աղետի Կրճատման Գլոբալ/Համաշխարհային Ցանց (GNDR NFP)
- ↑ Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամ (WWSF)
- ↑ Կին-հերոս գյուղատնտեսության ոլորտում
- ↑ «Կլիմայի փոփոխության համատեղելիության չափումներ» մրցույթ
- ↑ Նունե Սարուխանյան (2012). «Գյուղատնտեսական աշխատանքների ուղեցույց». armunicat.nla.am. Զանգակ-97.
- ↑ Նունե Սարուխանյան (2012). «Օրգանական գյուղատնտեսություն». armunicat.nla.am. Հեղ․ հրատ․.
- ↑ Նունե Սարուխանյան, Արա Հովհաննիսյան (2015). «Կիտրոնի մշակություն». armunicat.nla.am. Զանգակ.
- ↑ Նունե Սարուխանյան (2016). «Հատիկաընդեղեն մշակաբույսեր ։ Ուղեցույց». armunicat.nla.am. Լուսաբաց.
- ↑ Նունե Սարուխանյան (2021). «Ամեն ինչ գյուղատնտեսության մասին և ոչ միայն». armunicat.nla.am. Կանաչ Արահետ.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նուռ TV, Հողի Լեզուն հաղորդաշար
- Factor TV, կայուն գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյան
- Հարցազրույց Նունե Սարուխանյանի հետ - Հանրային Առաջին հեռուստաալիք
- Կենտրոնի առավոտը. Նունե Սարուխանյան, Ռամելա Սիմոնյան, Նարեկ Գրիգորյան
- Առավոտ լուսո․ Նունե Սարուխանյան (2022)
- Առավոտ լուսո․ Նունե Սարուխանյան, Անահիտ Թարխանյան (2022)
- Առավոտ լուսո հարցազրույց. Էմմա Պետրոսյան, Նունե Սարուխանյան (2021)
- Առավոտ լուսո հարցազրույց. Նունե Սարուխանյան, Պասկալ Բոկկերս, Կարինե Սարգսյան (2020)
- Առավոտ լուսո հարցազրույց. Նունե Սարուխանյան, Լուսինե Մկրտչյան (2019)
- «Մենք պետք է համագործակցենք բնության հետ, ոչ թե փորձենք վերափոխել այն». Նունե Սարուխանյան - A1plus TV
- Նունե Սարուխանյան. օրգանական գյուղատնտեսությունը նաեւ հողերի դեգրադացման դեմ է - Aravot Daily
- Մրգի տոն, Երևանի քաղաքապետարանի կայքէջ
- ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի ասուլիսը
- Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնին նվիրված ասուլիս
- Ամենամյա «Բերքի տոնը» կանցկացվի սեպտեմբերի 14-15-ը (2019)
- Գառնիկ Պետրոսյանի և Նունե Սարուխանյանի մամուլի ասուլիսը
- «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակին արժանացել է Հայաստանի տարբեր մարզերից 11 կին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակին արժանացան Հայաստանի տարբեր մարզերից 11 կին