Սիսեռ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Cicereae
Ցեղ Սիսեռ (Cicer)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սիսեռ, (լատին․՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռ (C․ arietinum

Հայաստանում

խմբագրել
 

Հայաստանում վայրի վիճակում՝ 2 տեսակ՝

  • Սիսեռ շատ փոքրիկ (C. minutum)
  • Սիսեռ անատոլիական (C. anatolicum

Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Մշակվում է սիսեռ մշակովին (C. arietinum)՝ չոր նախալեռնային և լեռնային մարզերում (մինչև 1600 մ բարձր-ներում)։

Հնագույն կուլտուրա է։ Հայրենիքը Ասիան է։ Մեր թվարկությունից առաջ մշակվել է Հունաստանում, Հին Հռոմում։ Հայաստանում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. 7-րդ դարից պահպանված սերմեր։ Ցանքի նորման՝ 500-550 հազար ծլունակ սերմ կամ շուրջ 100-120 կգ/հա։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարամանրէներով (նիտրագինով)։ Բերքը հավաքում են ունդերը լրիվ հասունանալուց հետո։ Սերմի բերքը 15-33 ց/հա է։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Արմատներն իլիկաձև են։ Ցողունը կողավոր է, կանգուն, երբեմն՝ կիսականգուն, բարձրությունը՝ մինչև 70 (80) սմ։ Տերևները զույգ կամ կենտփետրաձև են, թավոտ, բաց կանաչ, մոխրականաչ։ Ծաղիկները մեկական են (կամ 2-3), մանր, սպիտակ, դեղնականաչ, վարդագույն-կարմիր, վարդամանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։

Ինքնափոշոտվող է։ Պտուղը կարճ է, փքված-ձվաձև (տանձաձև), պարունակում է 1-3 կլորավուն-ձվաձև սերմ (1000 սերմի զանգվածը՝ 200-300 գ)։

Չորադիմացկուն է, ջերմալուսասեր, աղադիմացկուն։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ աճում է սևահողերում և շագանակագույն հողերում։

Քիմիական կազմ

խմբագրել

Սերմերը պարունակում են մինչև 30 % սպիտակուց, մինչև 7 % ճարպեր, 60 %-ից ավելի անազոտ էքստրակտային նյութեր, ինչպես նաև վիտամիններ (A1, B1, B2)։

Կիրառություն

խմբագրել

Պարենային կուլտուրա է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։ Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է՝ մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։

Դասակարգում

խմբագրել
  Ենթաընտանիք Պատկառուկազգիներ   ցեղ Սիսեռ  
         
  Ընտանիք Բակլազգիներ     ցեղ Սիսեռազգիներ     C. minutum
               
  ԿարգԹիթեռնածաղկավորներ     Ենթաընտանիք Թիթեռնածաղկավորներ     մոտ 45 տեսակ    
             
  ևս 13 ընտանիք
(համաձային APG III համակարգի)
  ևս 27 ցեղ   C. anatolicum
     

Հոմանիշներ

խմբագրել

Գեղարվեստական գրականության մեջ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Линчевский, И. А. Род 824. Нут — Cicer L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1948. — Т. XIII. — С. 386—406. — 588 с. — 4000 экз.
  • A. Sudupak, S. Akkaya, A. Kence։ Analysis of genetic relationships among perennial and annual Cicer species growing in Turkey using RAPD markers. Theor Appl Genet. 2002 Dec;105(8)։1220-1228. PMID 12582902
  • Jens Berger, Shahal Abbo, Neil C. Turner։ Ecogeography of Annual Wild Cicer Species. Crop Science Vol. 43 No. 3, S. 1076-1090

Արտաքին հղումներ

խմբագրել
  Ընթերցե՛ք «սիսեռ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսեռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսեռ» հոդվածին։