Սակավարյունություն
Սակավարյունություն (հուն․՝ αναιμία` սակավարյունություն), անեմիա, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) կամ հեմոգլոբինի ընդհանուր քանակի նվազումը[1][2], արյան թթվածինը կապելու տարողության նվազումը[3]։ Երբ անբավարարությունը դանդաղ է առաջանում, ախտանիշները հաճախ կարող են անորոշ լինել և ներառում են հոգնածություն, թուլություն, դժվարաշնչություն[4]։ Անեմիան, որը արագ է առաջանում, ունի բազում ախտանիշներ, որոնք կարող են ներառել շփոթվածություն, ուշագնացության զգացում, գիտակցության կորուստ և ծարավի զգացողություն[4]։ Անեմիան պետք է արտահայտված լինի՝ նախքան անձը զգալիորեն կգունատվի։ Կախված հիմնական հիվանդության պատճառից՝ կարող են լինել նաև լրացուցիչ ախտանիշներ[4]։
Սակավարյունություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
Anemias Վիքիպահեստում |
Անեմիայի երեք հիմնական տեսակները պայմանավորված են արյան կորստի, արյան կարմիր բջիջների արտադրության նվազեցման և կարմիր բջիջների ավելացման հետ[4]։ Արյան կորստի պատճառներից են վնասվածքները, ստամոքս-աղիքային արյունահոսությունները և այլն[4]։ Արտադրության նվազեցման պատճառները ներառում են երկաթի դեֆիցիտը, վիտամին B12-ի պակասը, թալասեմիան և ոսկրածուծի մի շարք նեոպլազիաները[4]։ Անեմիայի պատճառներից են նաև մանգաղաձև բջջային անեմիան, մալարիան և որոշ աուտոիմուն հիվանդություններ[4]։ Անեմիան դասակարգվում է նաև կարմիր բջիջների չափերի հիման վրա[4]։ Եթե բջիջները փոքր են, դա միկրոցիտար անեմիա է[4]։ Եթե դրանք մեծ են, ապա դա մակրոցիտար անեմիա է, իսկ եթե դրանք նորմալ են, նորմոցիտար անեմիա է[4]։ Տղամարդկանց մոտ ախտորոշվում է, երբ հեմոգլոբինի քանակը նվազում է 130-140 գ/լ-ից, իսկ կանանց դեպքում այն պետք է լինի 120-130 գ/լ-ից պակաս (12-13 գ/դլ)[4][4][5]։
Մարդկանց առանձին խմբեր, օրինակ՝ հղի կանայք, կանխարգելման համար ստանում են երկաթ պարունակող հաբեր[4][6]։ Սննդային հավելումն՝ առանց կոնկրետ պատճառը պարզելու, խորհուրդ չի տրվում[4]։ Օգտագործվում է միայն, եթե առկա են անեմիային բնորոշ արյան փոփոխություններ և ախտանիշներ։ Նրանք, ովքեր չունեն ախտանիշներ, հաբեր խորհուրդ չի տրվում, եթե հեմոգլոբինի քանակը ցածր չէ 60–80 գ/լ-ից(6–8 գ/դլ)[4][7]։ Դեղորայքը, որը խթանում է էրիթրոպոեզը, խորհուրդ է տրվում միայն ծանր անեմիայի դեպքում։ Անեմիան տարածված է ամբողջ աշխարհում[4]։ Երկաթ դիֆիցիտային անեմիա ունի շուրջ 1 միլիոն մարդ[8]։ 2013 թվականին, մոտ 183 000 մարդ մահացել է երկաթ դիֆիցիտային անեմիայից, 1990 թվականին՝ 213 000։ Այն ավելի տարածված է կանանց, քան տղամարկանց մոտ[9], հղիության ընթացքում, երեխաների և տարեցների մոտ[4]։ Անեմիան մեծացնում է բժշկական ծախսերը և նվազեցնում մարդկանց աշխատունակությունը[5]։ «Անեմիա» հասկացությունը փոխառնված է հին հունարեն՝ ἀναιμία anaimia բառից, որը նշանակում է արյան պակաս՝ ἀν- an՝ «չ» և αἷμα haima՝ «արյուն»[10]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելԱնեմիան շատ մարդկանց մոտ անախտանիշ է, կամ ախտանիշները կարող են թույլ արտահայտված լինել։ Ախտանշանները կարող են կապված լինել հիմնական պատճառի կամ անեմիայի հետ։ Ամենահաճախ դիտվում է թուլություն կամ հոգնածություն, իսկ երբեմն էլ կենտրոնացման թուլացում։
Անեմիայի ժամանակ կարող է դիտվել նաև դժվարաշնչություն։ Ծանր անբավարարության ժամանակ օրգանիզմը կարող է փոխհատուցել սրտային արտանետման բարձրացմամբ։ Հիվանդը կարող է ունենալ ախտանիշներ, ինչպիսիք են սրտխփոցները, հեղձուկի նոպաները (եթե առկա է սրտի հիվանդություն), սրտային անբավարարության այլ ախտանիշներ։ Օբյեկտիվ զննման ժամանակ կարող է դիտվել մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, բայց դա հուսալի նշան չէ։ Զննման ժամանակ կարող է հայտնաբերվել անեմիայի որոշ տեսակներին բնորոշ նշաններ, օրինակ՝ գդալաձև եղունգներ (երկաթի դեֆիցիտի դեպքում), դեղնություն (հեմոլիտիկ անեմիայի), ոսկրային դեֆորմացիաներ (մեծ թերասեմիայի դեպքում) կամ ոտքի խոցեր (մանգաղաձև-բջջային անեմիա)։
Ծանր անեմիայի ժամանակ կարող է լինել հիպերդինամիկ շրջանառության նշաններ `տախիկարդիա (հաճախասրտություն), արագ պուլս և սրտի փորոքների հիպերտրոֆիա (մեծացում)։ Կարող են լինել սրտային անբավարարության նշաններ։ Պագոֆագիան (աղավաղված ախորժակ) սառույց, ինչպես նաև թուղթ, մոմ և խոտ, նույնիսկ մազ կամ կեղտ ուտելու ցանկությունն է, որը կարող է լինել երկաթի անբավարարության ախտանիշ, չնայած որ հաճախ հանդիպում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հեմոգլոբինի նորմալ մակարդակ։ Խրոնիկական անեմիան կարող է առաջացնել երեխաների վարքագծային խանգարումներ` որպես նորածինների նյարդաբանական անբավարար զարգացման անմիջական արդյունք և դպրոցական տարիքի երեխաների մոտ ակադեմիական կարողությունների նվազում։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը ավելի տարածված է երկաթ պակասուրդային անեմիայի դեպքում։
Անեմիան առաջանում է էրիթրոցիտների արտադրության նվազման, էրիթրոցիտների բարձրացած ոչնչացման (հեմոլիտիկ անեմիա), արյան կորստի և հեղուկով ծանրաբեռնվածության (հիպերվոլեմիա) հետևանքով։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել, ի վերջո՝ առաջացնել անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է։
Պատճառներ
խմբագրելԱնեմիայի պատճառ կարող են լինել արյան կարմիր բջիջների արտադրության նվազումը, կարմիր բջիջների բարձրացած քայքայումը (հեմոլիտիկ անեմիա), արյան կորուստը և հեղուկով ծանրաբեռնվածությունը (հիպերվոլեմիա)։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել` ի վերջո առաջացնելով անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է, բայց դա սովորաբար չի հանգեցնում որևէ երկարատև ախտանիշի։ Ամենահաճախ հանդիպում է երկաթ դիֆիցիտային անեմիան։
Պատճառահետևանքային կապ
խմբագրել- Ցողունային բջիջների արտադրման խանգարումներ
- Մաքուր կարմիր բջջային ապլազիա[11]
- Ապլաստիկ անեմիա[11], որն ազդում է բոլոր տեսակի բջիջների վրա
- Ֆանկոնի անեմիա-ժառանգական խանգարում[11]
- Երիկամային անբավարարության ժամանակ առաջացող անեմիա-էրիթրոպոետինի արտադրության նվազում
- Էնդոկրին հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա
- Էրիթրոբլաստների տարածման և հասունացման խանգարումներ
- Չարորակ անեմիա[11], մեգալոբլաստային անեմիայի ձևերից մեկն է՝ կապված վիտամին B12 դեֆիցիտի հետ
- Ֆոլաթթվի անբավարարություն[11], ինչպես վիտամին B12- ի դեպքում՝ մեգալոբլաստային անեմիա
- Երկաթ դիֆիցիտային անեմիա, որն առաջացնում է հեմի անբավարար սինթեզ[11]
- Թալասեմիաներ, որոնք առաջացնում են գլոբինի սինթեզի[11] խանգարումներ
- Դիսէրիթրոպոետիկ անեմիաներ, որոնք առաջանում են անարդյունավետ էրիթրոպոեզի հետևանքով
- Երիկամային անբավարարության[11] ժամանակ առաջացած անեմիա[11]
- Անեմիայի առաջացման այլ մեխանիզմներ
- Միելոֆթիզային անեմիա[11], որն անեմիայի ծանր ձև է։ Առաջանում է, երբ ոսկրածուծը փոխարինվում է օրինակ ուռուցքի չարորակ բջիջներով, գրանուլեմաներով, ֆիբրոզով։
- Միելոդիսպլաստիկ համախտանիշ[11]
- Քրոնիկ բորբոքումների[11] ժամանակ առաջացող անեմիա
- Լեյկոէրիթրոբլաստիկ անեմիա[11]
Արյան կարմիր բջիջների բարձրացած քայքայում
խմբագրելՀեմոլիտիկ անեմիա․ այն բնորոշվում է դեղնությամբ և լակտատ դեհիդրոգենազի մակարդակի բարձրացմամբ։
- Ներքին (ներբջջային) անոմալիաներ[11]
Առաջացնում են բջիջների վաղաժամ ոչնչացում։ Բոլորը, բացառությամբ գիշերային պարոքսիզմալ հեմոգլոբինուրիայի, ժառանգական գենետիկական խանգարումներ են[12]։
- Ժառանգական սֆերոցիտոզ[11], ժառանգական խանգարում է, որը հանգեցնում էրիթրոցիտների թաղանթում արատների առաջացմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է բջիջների քայքայման։
- Ժառանգական էլիպտոցիտոզը[11] թաղանթի սպիտակուցների դեֆեկտ
- Աբետալիպոպրոտեինեմիա[11]․ թաղանթի լիպիդների դեֆեկտ
- Ֆերմենտների դեֆեկտներ
- Պիրուվատ կինազա և հեքսոկինազա-գլիկոլիզի դեֆեկտ[11]
- Գլյուկոզա-6-ֆոսֆատ դիհրդրոգենազայի և գլուտաթիոն սինթետազայի անբավարարություն[11]-առաջացնում է օքսիդատիվ սթրես
- Հեմոգլոբինոպաթիաներ
- Մանգաղաձև բջջային անեմիա[11]
- Պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիա[11]
- Արտաքին (արտաբջջային) անոմալիաներ
- Հակամարմին միջնորդավորված
- Ջերմային աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա-կարմիր բջիջների աուտոիմուն[13] :
- Ցրտային հակամարմիններով պայմանավորված անեմիա- հիմնականում միջնորդվում է IgM- ի կողմից, կարող է լինել իդիոպաթիկ[14]
- Ռեզուս անհամատեղելիություն[11]․ հեմոլիտիկ անեմիայի հիմնական պատճառը նորածինների մոտ,կարող է լինել իդիոպաթիկ
- Փոխներարկման ռեակցիա[11]
- Արյան կարմիր բջիջների մեխանիկական վնասվածք
- Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիաները, ներառյալ թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա և մակարդման ներանոթային համախտանիշ[11]
- Ինֆեկցիաներ, ներառյալ մալարիան[11]
- Սրտի վիրահատություն
- Հեմոդիալիզ
Արյան կորուստ
խմբագրել- Լաբորատոր հետազոտությունների համար հաճախակի արյան նմուշառություն զուգորդված էրիթրոցիտների արտադրության անբավարարության հետ
- Վնասվածք[11] կամ վիրահատություն, որը առաջացնում է արյան սուր կորուստ
- Ստամոքսաղիքային ուղու արյունահոսություններ[11], (օրինակ պեպտիկ խոցեր) կամ քրոնիկ արյան կորուստ (օրինակ,անգիոդիսպլազիա)։
- Գինեկոլոգիական խանգարումներ[11], որոնք հիմնականում առաջացնում են քրոնիկ արյան կորուստԴաշտանային ցիկլի խանգարումներ, որն ուղեկցվում է արյան քրոնիկ կորստով
Հեղուկով ծանրաբեռնում
խմբագրել- Հիպերվոլեմիայի առաջացման պատճառ կարող է լինել հեղուկի ավել քանակըինչպես նաև նատրիումի չարաշահումը, որը հեղուկը պահում է անոթային տարածության մեջ[15]
- Հղիության 6-րդ շաբաթից սկսած հորմոնալ փոփոխությունները առաջացնում են մոր մոտ շրջանառվող արյան ծավալի մեծացում
Աղիքային բորբոքում
խմբագրելԱղեստամոքսային խանգարումները կարող են առաջացնել անեմիա։ Դրանք չեն սահմանափակվում միայն մալաբսորբցիայով, այլ հիմնականում կապված են քրոնիկ բորբոքման հետ, ինչի հետևանքով բարձրանում է հեփսիդինի մակարդակը, որը արգելակում է երկաթի ներծծումը[16][17][18]։
- Հելիկոբակտեր պիլորի ինֆեկցիա[19]
- Գլյուտեն կապված հիվանդություններ-օրինակ ցելակիա[18] և գլուտենային անհանդուրժողականություն[20]։ Անեմիան կարող է լինել ցելակիայի միակ դրսևորումը և ուղեկցվել տարբեր ախտանիշներով[21]։
- Աղիքի բորբոքային հիվանդությունն է[22][23]։
Անեմիայի տարբեր բնորոշումներ կան[24], բայց ավելի հստակ է արյան թթվածին[25] կապելու տարողության նվազումը։ Գործնական առումով կարևոր է հեմոգլոբինի մակարդակի նվազումը տվյալ տարիքային և սեռային խմբի նորմաներից[3][26]։
Ախտորոշում
խմբագրելՍահմանումներ
խմբագրելԱնեմիան ախտորոշվում է արյան ընդհանուր քննությամբ[24]։ Դիտվում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի նվազում[3][25][26]։ Կարևոր ցուցանիշ է նաև էրիթրոցիտների չափերի որոշումը, որը հնարավություն է տալիս տարբերակել անեմիայի պատճառները։ Տարբերակման համար կարևոր է նաև կարմիր արյան մանրադիտակային հետազոտությունը։ Ռետիկուլոցիտների քանակը ցույց է տալիս ոսկրածուծի պատասխանը։ Ռետիկուլոցիտների արտադրման ինդեքսը ասոցացվում է անեմիայի ծանրության աստիճանի հետ։ Եթե անեմիայի աստիճանը ծանր է, բայց ռետիկուլոցիտների քանակը նորմալ է, դա նշանակում է, որ ոսկրածուծի պատասխանը անադեկվատ է։ Եթե ռետիկուլոցիտների ավտոմատ հաշվումը անհնար է, պետք է այն դիտել մանրադիտակով։ Կարևոր է որոշել նաև ֆերտինի մակարդակը, բայց համոզվելուց հետո, որ բորբոքում չկա, քանի որ ֆերիտինը նույնպես հանդիսանում է սուր փուլի սպիտակուց։
Դժվար է չափել էրիթրոցիտների ընդհանուր զամգվածը[27], այդ պատճառով անեմիան գնահատելու համար օգտագործում են հեմոգլոբինի կամ հեմատոկրիտի ցուցանիշները[28]։ Անեմիան դասակարգվում է նաև ըստ ծանրության աստիճանի` թեթև (մինչև110 գ/լ ), միջին ( 80-110 գ/լ) և ծանր (80 գ/լ-ից ցածր) մեծահասակների և ոչ հղի կանանց մոտ[29]։ Այլ է պատկերը երեխաների և հղիների մոտ[29]։
Անեմիայի բնորոշում
խմբագրելՏարիքից և սեռից կախված՝ հեմոգլոբինի քանակը արյան միավոր ծավալում կարող է տատանվել։
Տարիք և սեռ | Շեմ Hb(գ/լ) | Շեմ Hb(գ/%) |
---|---|---|
Երեխաներ (3ամս. - 5 տար.) | 110 | 11,0 |
Երեխաներ (5-12 տար.) | 115 | 11,5 |
Երեխաներ(12-15 տար.) | 120 | 12,0 |
Տղամարդիկ(>15 տար.) | 130-160 | 13,0-16,0 |
Կանայք(>15 տար.) | 120-140 | 12,0-14,0 |
Հղի կանայք | 110 | 11,0 |
երկիր | մարդ |
---|---|
Մալդիվներ | 30
|
Հնդկաստան | 28
|
Գաբոն | 27
|
Նիգերիա | 26
|
Բենին | 26
|
Մալի | 26
|
Կամբոջա | 25
|
Հայիթի | 25
|
Սենեգալ | 25
|
Բուրկինա Ֆասո | 24
|
Թեսթինգ
խմբագրելԿարմիր բջիջների չափեր
խմբագրելՄորֆոլոգիորեն անեմիան դասակարգվում է ըստ արյան կարմիր բջիջների չափերի։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության միջոցով։ Չափը արտացոլվում է էրիթրոցիտների միջին ծավալով(MCV): Եթե բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 Մորֆոլոգիական մոտեցման ժամանակ անեմիա դասակարգվում է արյան կարմիր բջիջների չափերով։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության հիման վրա։ Չափը արտացոլվում է միջին կորպուսկի ծավալում (MCV): Եթե բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 ֆլ), անեմիան համարվում է միկրոցիտար։ Եթե դրանք նորմալ չափերի են (80-100 ֆլ)՝ նորմոցիտար, և եթե դրանք նորմայից ավելի մեծ են (ավելի քան 100 ֆլ), ապա անեմիան դասակարգվում է որպես մակրոցիտար։ Այս սխեման արագորեն բացահայտում է անեմիայի ամենատարածված պատճառները։ Օրինակ՝ միկրոցիտային անեմիան հաճախ երկաթ դեֆիցիտի արդյունք է։ MCV տեղեկատվությունը սահմանափակում է այն դեպքերը, երբ հիմնական պատճառը պայմանավորված է մի շարք գործոնների համակցությամբ, ինչպիսիք են՝ երկաթի դեֆիցիտի (միկրոցիտար) և վիտամին B12 դեֆիցիտի (մակրոցիտար), որտեղ զուտ արդյունքը կարող է լինել նորմոցիտ բջիջները։
Արտադրություն ընդդեմ ոչնչացմանը կամ կորուստ
խմբագրելԱնեմիայի «կինետիկ» մոտեցումը, թերևս, անեմիայի ամենակարևոր դասակարգումներից է։ Այս դասակարգումը կախված է մի քանի հեմատոլոգիական պարամետրերի գնահատման, հատկապես արյան ռետիկուլոցիտների (ոչ հասուն էրիթրոցիտների) հաշվարկից։
Սակավարյունություն | |||||||||||||||||||||||||||||||||
Ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշ ցույց է տալիս ոսկրածուծի ադեկվատ ռեակցիան՝ անեմիային ի պատասխան. | Ռետիկուլոցիտերի արտադրման ցուցանիշ ցույց է տալիս անեմիային ի պատասխան ոսկրածուծի ռեակցիան, հեմոլիզի կամ արյան կորստի դեպքում առանց էրիթրոցիտների արտադրության. | ||||||||||||||||||||||||||||||||
Չկան կլինիկական տվյալներ, հեմոլիզի և արյան կորստի դեպքում կդիտվի արտադրման մաքուր խանգարում. | Կլինիկական տվյալներ և աննորմալ MCV, հեմոլիզ կամ կորուստ, արտադրման քրոնիկ խանգարում . | Կլինիկական տվյալներ և նորմալ MCV = Սուր հեմոլիզ և արյան կորուստ՝ առանց ոսկրածուծի ադեկվատ պատասխանի. | |||||||||||||||||||||||||||||||
Մակրոցիտար անեմիա (MCV>100) | Նորմոցիտար անեմիա (80<MCV<100) | Միկրոցիտար անեմիա (MCV<80) | |||||||||||||||||||||||||||||||
Անեմիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մակրոցիտար անեմիա (MCV>100) | Նորմոցիտար անեմիա (MCV 80–100) | Միկրոցիտար անեմիա (MCV<80) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարձր ռետիկուլոցիտների քանակ | Ցածր ռետիկուլոցիտների քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Միկրոցիտար անեմիա
խմբագրելՄիկրոցիտար անեմիան առաջանում է հեմեգլոբինի սինթեզի անբավարարության հետևանքով, որն ունի բազմաթիվ պատճառներ։
- Հեմի սինթեզի խանգարումներ`
- երկաթ դիֆիցիտային անեմիա
- Քրոնիկ հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա
- Գլոբինի սինթեզի դեֆեկտ
- Ալֆա և բետա թալասեմիաներ
- Սիդերոբլաստների դեֆեկտ
- ժառանգական սիդերոբլաստիկ անեմիա
- Ձեռքբերովի սիդերոբլաստիկ անեմիա, ներառյալ կապարով թունավորումը[32]
- Վերականգնվող սիդերոբլաստիկ անեմիա
- Այլ խանգարումներ
- Միկրոցիտար անեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը երկաթ դիֆիցիտային անեմիան է։ Այն միկրոցիտար, հիպոքրոմ անեմիա է։ Երկաթ դիֆիցիտային անեմիան առաջանում է երկաթի անբավարար ընդունման և ներծծման խանգարման հետևանքով։ Մանկահասակ երեխաները և հղի կանայք ունեն երկաթի ավելի մեծ պահանջ։ Երկաթի ընդունումը մեծապես անհրաժեշտ է կորուստների վերացման համար, որոնք կարող են լինել մարսողական ուղու խնդիրների, ավելի հաճախ արյան դոնորության կամ դաշտանի ծանր[33] խանգարումների պատճառով։ Երկաթը հեմոգլոբինի կարևոր մասն է, իսկ երկաթի ցածր մակարդակը հանգեցնում է հեմոգլոբինի նվազմանը` արյան կարմիր բջիջների մեջ։ Միացյալ Նահանգներում, վերարտադրողական տարիքի բոլոր կանանց 12% -ը երկաթի դեֆիցիտ ունի, համեմատած մեծահասակների հետ։ Աֆրիկացի, ամերիկացի և մեքսիկացի կանանց[34] շրջանում երկաթի անբավարարությունը 20% -ից բարձր է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկաթի դեֆիցիտը՝ առանց անեմիայի, անչափահասների շրջանում ավելի ցածր առաջադիմության և ցածր IQ- ի պատճառ է, թեև դա կարող է պայմանավորված լինել սոցիալ-տնտեսական գործոններով[35][36]։ Երկաթի դեֆիցիտը անեմիայի ամենատարածված վիճակն է։ Երբեմն երկաթի դիֆիցիտը շուրթերի անկյունային հատվածների անկանոն շաղկապման պատճառն է (անկյունային ստոմատիտ)։
- Միացյալ Նահանգներում, երկաթի դեֆիցիտի ամենատարածված պատճառը արյունահոսությունն է կամ արյան կորուստը, սովորաբար, ստամոքս-աղիքային համակարգի միջոցով։ Արյունահոսության աղբյուրի հայտնաբերման համար պետք է իրականացվի արյան ընդհանուր քննություն, վերին և ստորին էնդոսկոպիա։ Տարեց տղամարդկանց և կանանց մոտ, ռիսկերը ավելի բարձր են, որը կարող է պայմանավորված լինել ստամոքսաղիքային համակարգի, արգանդի քաղցկեղի և պոլիպների հետ։
- Անեմիան կարող է լինել նաև պարազիտային վարակների դեպքում (խոզուկ, ամեբիազ, շիստոսոմոզ և այլ)[37]։
Մենզերի ինդեքսը( էրիթրոցիտների միջին ծավալը) ցույց է տալիս արդյոք միկրոցիտար անեմիան երկաթ դիֆիցիտի հետևանք է, թե թալասեմիայի, չնայած հաստատման կարիք ունի[38]։
Մեգալոբլաստիկ անեմիա
խմբագրել- Մեգալոբլաստիկ անեմիայի ամենատարածված պատճառը վիտամին B12-ի, ֆոլաթթվի կամ երկուսի զուգակցված անբավարարությունն է։ Ֆոլաթթվի կամ վիտամին B12-ի պակասը կարող է պայմանավորված լինել կամ ոչ պատշաճ ընդունման կամ անբավարար ներծծման հետ։ Ֆոլաթթվի անբավարարությունը, ի տարբերություն B12-ի, սովորաբար չի առաջացնում նյարդաբանական ախտանիշներ։
- Չարորակ անեմիա, առաջանում է ներքին գործոնի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է է սննդից վիտամին B12 կապման համար։ Կասլիի ներքին գործոնի բացակայությունը կարող է առաջանալ աուտոիմուն խանգարման հետևանքով։ Առաջանում են հակամարմիններ պարիետային բջիջների նկատմամբ (ատրոֆիկ գաստրիտ), որն էլիր հերթին հանգեցնում է ներքին գործոն դիֆիցիտի։
- Մակրոցիտար անեմիա կարող է առաջանալ նաև ստամոքսի ֆունկցիոնալ մասի հեռացումից, օրինակ, ստամոքսի շրջանցող վիրահատություններից հետո, որը հանգեցնում է վիտամին B12 / ֆոլաթթու կլանման խանգարմանը։
- Հիպոթիրեոզ
- Ալկոհոլիզմը, սովորաբար առաջացնում է ոչ սպեցիֆիկ մակրոցիտար անեմիա։ Լյարդի հիվանդության այլ տեսակները նույնպես կարող են առաջացնել մակրոցիտար անեմիա։
- Դեղորայք, ինչպիսիք են մեթոտրեքսատը, զիդովուդինը և այլ նյութեր, կարող են արգելակել ԴՆԹ-ի կրկնօրինակումը
Մակրոցիտար անեմիան հետագայում կարող է բաժանվել «մեգաբալոբլաստիկ անեմիա»-ի կամ «ոչ մեգալոբլաստային մակրոցիտար անեմիա»-ի։ Մեգալոբլաստիկ անեմիայի պատճառը հիմնականում ԴՆԹ-ի սինթեզի խանգարումն է,պահպանված ՌՆԹ-ի սինթեզով, ինչը հանգեցնում է ցողունային բջիջների սահմանափակ բաժանմանը։ Մեգագոբլաստիկ անեմիաները հաճախ ուղեկցվում են նեյտրոֆիլային հիպերսեգմենտացիայով (6 -10)։ Ոչ մեգալոբլաստային մակրոցիտար անեմիաները ունեն տարբեր պատճառագիտություն։ Անեմիայի ընդհանուր, ոչ սպեցիֆիկ ախտանիշներից բացի, վիտամին B12 պակասի առանձնահատկությունները ներառում են պերիֆերիկ նեյրոպաթիա և ողնուղեղի հետին նյարդարմատիկների դեգեներացիաներ[39]։ Այլ առանձնահատկություններից են հարթ, կարմիր լեզուն և լեզվաբորբը։ Վիտամին B12- ի անբավարար անեմիայի բուժումը նախ և առաջ մշակվել է Ուիլյամ Մուրֆիի կողմից, ով շներին չկերակրեց նրանց մոտ առաջացնելով անեմիա, այնուհետև կերակրեց տարբեր նյութերով`տեսնելով, թե ինչն է նրանց նորից առողջ դարձնում։ Նա հայտնաբերեց, որ լյարդի մեծ քանակի սնուցումը կարծես թե բուժում է հիվանդությունը։ Այնուհետև Ջորջ Մինոթը և Ջորջ Ուայթփլը որոշեցին առանձացնել քիմիական դեղորայքային նյութը և, ի վերջո, կարողացան առանձացնել B12 վիտամինը լյարդից։ Բոլոր երեքը կիսեցին 1934 թվականի Նոբելյան մրցանակը բժշկության մեջ[40]։
Նորմոցիտար անեմիա
խմբագրելՆորմոցիտար անեմիա առաջանում է, երբ ընդհանուր հեմոգլոբինի մակարդակը նվազել է, բայց արյան կարմիր բջիջների չափը (միջին կորպուսկուլյար ծավալը) մնում է նորմալ։ Պատճառները ներառում է`
- Արյան սուր կորուստ
- Խրոնիկական հիվանդության անեմիա
- Ապլաստիկ անեմիա
- Հեմոլիտիկ անեմիա
Դիմորֆիկ անեմիա
խմբագրելՀեյնցի մարմնիկների անեմիա
խմբագրելՀեյնցի մարմինները ձևավորվում են էրիթրոցիտների ցիտոպլազմայում և հայտնվում են որպես փոքր, մուգ կետեր մանրադիտակի տակ։ Այն կարող է առաջանալ դեղանյութերի, օրինակ, ացետամինոֆենի (պարացետամոլ) կամ կարող են առաջանալ տարբեր սննդամթերքների կամ այլ նյութերի օգտագործման հետևանքով։ Կենդանիների մոտ կարող է առաջանալ տարբեր սննդամթերքների օգտագործման հետևանքով։
- Կատուների և շների մոտ, որոնք ուտում են սոխ կամ սխտոր[41]
- Շների մոտ, ցինկով առաջացած, օրինակ, 1982 թվականին մետաղադրամ ուտելուց հետո[42]։
- Ձիերի մոտ, որոնք կերակրվում են չոր տերևներ[43]
Հիպերանեմիա
խմբագրելՀիպերանեմիան ծանր հիվանդություն է, որի դեպքում հեմատոկրիտը 10% -ից ցածր է[44]։
Ռեֆրակտեր անեմիա
խմբագրելՌեֆրակտեր անեմիայի ժամանակ այն չի պատասխանում բուժմանը[45], որը հաճախ երկրորդային է և դիտվում է միելոդիսպլաստիկ սինդրոմների[46] ժամանակ։ Երկաթ դեֆիցիտային անեմիան նույնպես կարող է լինել ռեֆրակեր, որպես ստամոքսաղիքային խնդիրների դրսևորում, որոնք խաթարում են երկաթի ներծծումը, և ուղեկցվում են թաքնված արյունահոսությամբ[47]։
Արյան փոխներարկում
խմբագրելԱրյան փոխներարկումից կախյալ անեմիան առաջանում է արյան փոխներարկումից հետո[48]։ Միելոդիսպլաստիկ համախտանիշով մարդկանց մեծ մասը փեխներարկումից որոշ ժամանակ անց զարգացնում է անեմիա[49][50][51]։ Բետա թալասեմիայի դեպքում նույնպես արյան փեխներարկումը կարող է հանգեցնել անեմիայի։ Արյան փոխներարկումից առաջացած հիմնական մտահոգություններից է երկաթի գերբեռնվածությունը[49]։ Երկաթի գերհագեցումը կարող է պահանջել խելատային թերապիա[52]։
Բուժում
խմբագրելԲուժումը կախված է անեմիայի պատճառից և ծանրության աստիճանից։ Վիտամինային հավելումները, որոնք տրվում են ներքին ընդունման ձևով (ֆոլաթթու կամ վիտամին B12) կամ միջմկանային(վիտամին B12), ունեն որոշակի թերություններ։
Ներքին ընդունման երկաթի դեղամիջոցներ
խմբագրելԵրկաթի դիֆիցիտը բավականին տարածված է զարգացող երկրներում։ Ըստ գնահատումերի՝ շատ երկրներում երեխաների 2/3-ը[53] և վերարտադրողական տարիքի կանայք տառապում են երկաթի դիֆիցիտից, նրանց 1/3-ն ունի ծանր աստիճանի անեմիա։ Երկաթի դիֆիցիտը, որն առաջացել է սննդի միջոցով անբավարար ընդունման հետևանքով, տղամարդկանց և դաշտանադադարի տարիքի կանանց մոտ հազվադեպ է հանդիպում։ Երկաթի դիֆիցիտը պահանջում է փնտրել կորստի պատճառը, ինչպիսին են օրինակ ստամոքսաղիքային ուղու խոցերից կամ հաստ ուղու քաղցկեղից արյունահոսությունները։ Երկաթի դիֆիցիտային անեմիայի թեթև և միջին ծանրության աստիճանները բուժվում են ներքին ընդունման երկաթի սուլֆատով, երկաթի ֆումարատով կամ երկաթի գլյուկոնատով։ Երկաթի հավելումներ նշանակելիս կարող են առաջանալ ստամոքսի խանգարումներ և կղանքի գույնի փոփոխություններ։ Ստամոքսային խանգարումները նվազեցնելու նպատակով պետք է երկաթը ընդունել սննդի հետ միասին, սակայն դա նվազեցնում է երկաթի ներծծումը։ Վիտամին С-ն նպաստում է երկաթի ներծծմանը, այդ պատճառով կարելի է երկաթի հավելումները ընդուլել նարինջի հյութով[54]։ Քրոնիկական հիվանդություններ դեպքում, կապված քիմիոթերապայի հետ, կամ երիկամային հիվանդությունների դեպքում որոշ մասնագետներ նշանակում են ռեկոմբինանտ էրիթրոպոետին կամ էպոետին ալֆա՝ էրիթրոցիտների արտադրությունը խթանելու նպատակով[55]։
Հարմարսողական երկաթ
խմբագրելԱյն դեպքում, երբ երկաթի ներքին ընդունման դեպքում չկա արդյունք, կամ առկա է ներծծման դանդաղում բորբոքման հետևանքով, կարելի է երկաթը նշանակել հարմարսողական։ Օրգանիզմում ամեն օր կարող է ներծծվել մինչև 6 մգ երկաթ։ Շատ դեպքերում հիվանդը ունի ավելի քան 1000 մգ երկաթի դեֆիցիտ, որը պահանջում է փոխարինել մի քանի ամիս։ Այս դեպքում պետք է միաժամանակ նշանակել էրիթրոպոետին[56]։
Արյան փոխներարկում
խմբագրելԱրյան փոխներարկումները, առանց ախտանիշների, խորհուրդ չեն տրվում, եթե հեմոգլոբինի մայարդակը ցածր չէ 60-80 գ / լ-ից (6-ից 8 գ / դլ)[4]։ Պսակաձև զարկերակների ախտահարմամբ հիվանդները, ովքեր արյունահոսություններ չունեն, արյան փոխներարկումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ հեմոգլոբինը 70-80 գ / լ-ից ցածր է (7-ից 8 գ / դլ)[7][57]։ Հակառակ դեպքում պետք է արյուն փոխներարկել սրտանոթային անկանոնությունների դեպքում[58]։
Էրիթրոպոեզի խթանիչներ
խմբագրելԷրիթրոպոեզի խթանիչների օգտագործումը կապված է հեմոգլոբինի մակարդակի պահպանման համար, որը նվազեցնում է փոխներարկման իրականացման անհրաժեշտությունը[59]։ Դրանք պետք չէ օգտագործել թեթև և միջին աստիճանի անեմիաների դեպում։ Այն խորհուրդ չի տրվում քրոնիկ երիկամային հիվանդությունների ժամանակ, եթե հեմոգլոբինի մակարդակը ցածր է 10 գ/լ-ից կամ առկա է անեմիայի ախտանիշներ[59][60]։
Հիպերբարիկ օքսիգենացիա
խմբագրելԱնեմիայի բուժման համար օգտագործվում է նաև հիպերբարիկ օքսիգենցիա[61][62], որը հատկապես խորհուրդ է տրվում այն հիվանդներին, որոնց արգելված է արյան փոխներարկումը[61], կամ երբ հիվանդը հրաժարվում է փոխներարկումից[63], օրինակ՝ Եհովայի վկաները։
Համաճարակաբանություն
խմբագրելԵրկաթի անբավարարությունից տուժել է մոտ 610 միլիոն մարդ կամ բնակչության 8.8%-ը[9]։ Այն կանանց մոտ (9.9%) փոքր-ինչ ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ (7.8%)[9]: Երկաթ դեֆիցիտային անեմիան ազդում է ևս 375 միլիոնի վրա[9]։
Անեմիայի դեպքերի թիվը ըստ երկրների (2019)
Երկրներ | Դեպքերի քանակ | Բնակչություն | Տոկոս | 100,000-ի հաշվով | |
---|---|---|---|---|---|
1 | Հնդկաստան | 187000 | 1366417754 | 0.000137 | 13.7 |
2 | Մալի | 2590 | 19658031 | 0.000132 | 13.2 |
3 | Գաբոն | 284 | 2172579 | 0.000131 | 13.1 |
4 | Բենին | 1540 | 11801151 | 0.000130 | 13.0 |
5 | Սենեգալ | 2110 | 16296364 | 0.000129 | 12.9 |
6 | Հայիթի | 1440 | 11263770 | 0.000128 | 12.8 |
7 | Կամբոջա | 2100 | 16486542 | 0.000127 | 12.7 |
8 | Նիգերիա | 25500 | 200963599 | 0.000127 | 12.7 |
9 | Բուրկինա Ֆասո | 2490 | 20321378 | 0.000123 | 12.3 |
10 | Գվինեա Բիսաու | 230 | 1920922 | 0.000120 | 12.0 |
11 | Սիերա Լեոնե | 927 | 7813215 | 0.000119 | 11.9 |
12 | Գվինեա | 1500 | 12771246 | 0.000117 | 11.7 |
13 | Մյանմա | 6320 | 54045420 | 0.000117 | 11.7 |
14 | Մոզամբիկ | 3500 | 30366036 | 0.000115 | 11.5 |
15 | Տոգո | 906 | 8082366 | 0.000112 | 11.2 |
16 | Մալդիվներ | 58.9 | 530953 | 0.000111 | 11.1 |
17 | Նեպալ | 3150 | 28608710 | 0.000110 | 11.0 |
18 | Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 520 | 4745185 | 0.000110 | 11.0 |
19 | Մավրիտանիա | 479 | 4525696 | 0.000106 | 10.6 |
20 | Բութան | 79.4 | 763092 | 0.000104 | 10.4 |
21 | Նիգեր | 2420 | 23310715 | 0.000104 | 10.4 |
22 | Պակիստան | 22400 | 216565318 | 0.000103 | 10.3 |
23 | Բանգլադեշ | 16800 | 163046161 | 0.000103 | 10.3 |
24 | Չադ | 1640 | 15946876 | 0.000103 | 10.3 |
25 | Լիբերիա | 507 | 4937374 | 0.000103 | 10.3 |
26 | Անգոլա | 3260 | 31825295 | 0.000102 | 10.2 |
27 | Աֆղանստան | 3810 | 38041754 | 0.000100 | 10.0 |
28 | Հորդանան | 1000 | 10101694 | 0.000099 | 9.9 |
29 | Հասարակածային Գվինեա | 134 | 1355986 | 0.000099 | 9.9 |
30 | Կամերուն | 2550 | 25876380 | 0.000099 | 9.9 |
31 | Սոմալի | 1490 | 15442905 | 0.000096 | 9.6 |
32 | Բուրունդի | 1040 | 10864245 | 0.000096 | 9.6 |
33 | Մադագասկար | 2510 | 26969307 | 0.000093 | 9.3 |
34 | Գանա | 2680 | 28833629 | 0.000093 | 9.3 |
35 | Ադրբեջան | 923 | 10047718 | 0.000092 | 9.2 |
36 | Սողոմոնյան Կղզիներ | 60.7 | 669823 | 0.000091 | 9.1 |
37 | Սուդան | 3810 | 42813238 | 0.000089 | 8.9 |
38 | Բոտսվանա | 205 | 2303697 | 0.000089 | 8.9 |
39 | Սիրիա | 1510 | 17070135 | 0.000088 | 8.8 |
40 | Տաջիկստան | 816 | 9321018 | 0.000088 | 8.8 |
41 | Պապուա Նոր Գվինեա | 761 | 8776109 | 0.000087 | 8.7 |
42 | Մալայզիա | 2760 | 31949777 | 0.000086 | 8.6 |
43 | Շրի Լանկա | 1840 | 21323733 | 0.000086 | 8.6 |
44 | Հարավային Սուդան | 945 | 11062113 | 0.000085 | 8.5 |
45 | Ալժիր | 3640 | 43053054 | 0.000085 | 8.5 |
46 | Ջիբութի | 82.1 | 973560 | 0.000084 | 8.4 |
47 | Լիբիա | 567 | 6777452 | 0.000084 | 8.4 |
48 | Կոմորյան Կղզիներ | 71 | 850886 | 0.000083 | 8.3 |
49 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 4850 | 58558270 | 0.000083 | 8.3 |
50 | Թունիս | 967 | 11694719 | 0.000083 | 8.3 |
51 | Ինդոնեզիա | 22300 | 270625568 | 0.000082 | 8.2 |
52 | Էսվատինի | 94.4 | 1148130 | 0.000082 | 8.2 |
53 | Կիրիբատի | 9.62 | 117606 | 0.000082 | 8.2 |
54 | Գայանա | 63.4 | 782766 | 0.000081 | 8.1 |
55 | Ֆիջի | 71 | 889953 | 0.000080 | 8.0 |
56 | Մարոկկո | 2850 | 36471769 | 0.000078 | 7.8 |
57 | Թուրքիա | 6510 | 83429615 | 0.000078 | 7.8 |
58 | Ուգանդա | 3440 | 44269594 | 0.000078 | 7.8 |
59 | Լիբանան | 530 | 6855713 | 0.000077 | 7.7 |
60 | Մալավի | 1430 | 18628747 | 0.000077 | 7.7 |
61 | Զամբիա | 1370 | 17861030 | 0.000077 | 7.7 |
62 | Զիմբաբվե | 1100 | 14645468 | 0.000075 | 7.5 |
63 | Բահրեյն | 123 | 1641172 | 0.000075 | 7.5 |
64 | Քենիա | 3920 | 52573973 | 0.000075 | 7.5 |
65 | Արևելյան Թիմոր | 94.5 | 1293119 | 0.000073 | 7.3 |
66 | Լեսոթո | 155 | 2125268 | 0.000073 | 7.3 |
67 | Իրաք | 2830 | 39309783 | 0.000072 | 7.2 |
68 | Վանուատու | 21 | 299882 | 0.000070 | 7.0 |
69 | Վանուատու | 21 | 299882 | 0.000070 | 7.0 |
70 | Թուրքմենստան | 416 | 5942089 | 0.000070 | 7.0 |
71 | Ղազախստան | 1290 | 18551427 | 0.000070 | 7.0 |
72 | Դոմինիկյան Հանրապետություն | 739 | 10738958 | 0.000069 | 6.9 |
73 | Սաուդյան Արաբիա | 2330 | 34268528 | 0.000068 | 6.8 |
74 | Ուզբեկստան | 2200 | 32981716 | 0.000067 | 6.7 |
75 | Նամիբիա | 166 | 2494530 | 0.000067 | 6.7 |
76 | Տոնգա | 7.26 | 110940 | 0.000065 | 6.5 |
77 | Մավրիկիոս | 75.4 | 1198575 | 0.000063 | 6.3 |
78 | Վրաստան | 249 | 3996765 | 0.000062 | 6.2 |
79 | Թաիլանդ | 4170 | 69037513 | 0.000060 | 6.0 |
80 | Պարագվայ | 423 | 7044636 | 0.000060 | 6.0 |
81 | Սեյշելյան կղզիներ | 5.83 | 97739 | 0.000060 | 6.0 |
82 | Եթովպիա | 6610 | 112078730 | 0.000059 | 5.9 |
83 | Սամոա | 11.6 | 197097 | 0.000059 | 5.9 |
84 | Ալբանիա | 167 | 2880917 | 0.000058 | 5.8 |
85 | Կոլումբիա | 2890 | 50339443 | 0.000057 | 5.7 |
86 | Բելիզ | 22.4 | 390353 | 0.000057 | 5.7 |
87 | Օման | 280 | 4974986 | 0.000056 | 5.6 |
88 | Պերու | 1780 | 32510453 | 0.000055 | 5.5 |
89 | Բոսնիա և Հերցեգովինա | 179 | 3301000 | 0.000054 | 5.4 |
90 | Քուվեյթ | 228 | 4207083 | 0.000054 | 5.4 |
91 | Պանամա | 230 | 4246439 | 0.000054 | 5.4 |
92 | Սուրինամ | 30.9 | 581372 | 0.000053 | 5.3 |
93 | Ճամայկա | 155 | 2948279 | 0.000053 | 5.3 |
94 | Սերբիա | 458 | 8772235 | 0.000052 | 5.2 |
95 | Ռումինիա | 975 | 19364557 | 0.000050 | 5.0 |
96 | ԱՄԷ | 491 | 9770529 | 0.000050 | 5.0 |
97 | Բուլղարիա | 351 | 7000119 | 0.000050 | 5.0 |
98 | Ռուսաստան | 7220 | 145872256 | 0.000049 | 4.9 |
99 | Հոնդուրաս | 480 | 9746117 | 0.000049 | 4.9 |
100 | Գրենադա | 5.36 | 112003 | 0.000048 | 4.8 |
101 | Բելառուս | 447 | 9452411 | 0.000047 | 4.7 |
102 | Էստոնիա | 61.7 | 1325648 | 0.000047 | 4.7 |
103 | Անտիգուա և Բարբուդա | 4.47 | 97118 | 0.000046 | 4.6 |
104 | Բրունեյ | 19.7 | 433285 | 0.000045 | 4.5 |
105 | Հունգարիա | 440 | 9684679 | 0.000045 | 4.5 |
106 | Լատվիա | 86.6 | 1906743 | 0.000045 | 4.5 |
107 | Էկվադոր | 785 | 17373662 | 0.000045 | 4.5 |
108 | Սլովենիա | 93.4 | 2078654 | 0.000045 | 4.5 |
109 | Տրինիդադ և Տոբագո | 62.6 | 1394973 | 0.000045 | 4.5 |
110 | Խորվաթիա | 184 | 4130304 | 0.000045 | 4.5 |
111 | Կուբա | 497 | 11333483 | 0.000044 | 4.4 |
112 | Կատար | 124 | 2832067 | 0.000044 | 4.4 |
113 | Հայաստան | 129 | 2957731 | 0.000044 | 4.4 |
114 | Բրազիլիա | 9200 | 211049527 | 0.000044 | 4.4 |
115 | Ռուանդա | 550 | 12626950 | 0.000044 | 4.4 |
116 | Նիկարագուա | 281 | 6545502 | 0.000043 | 4.3 |
117 | Լեհաստան | 1620 | 37887768 | 0.000043 | 4.3 |
118 | Լիտվա | 115 | 2759627 | 0.000042 | 4.2 |
119 | Մեքսիկա | 5290 | 127575529 | 0.000041 | 4.1 |
120 | Ուկրաինա | 1820 | 43993638 | 0.000041 | 4.1 |
121 | Չեռնոգորիա | 25.1 | 627987 | 0.000040 | 4.0 |
122 | Բարբադոս | 11.4 | 287025 | 0.000040 | 4.0 |
123 | Մոնղոլիա | 124 | 3225167 | 0.000038 | 3.8 |
124 | Ճապոնիա | 4800 | 126860301 | 0.000038 | 3.8 |
125 | Չինաստան | 54000 | 1433783686 | 0.000038 | 3.8 |
126 | Ուրուգվայ | 125 | 3461734 | 0.000036 | 3.6 |
127 | Կոստա Ռիկա | 180 | 5047561 | 0.000036 | 3.6 |
128 | Կիպրոս | 41.3 | 1179551 | 0.000035 | 3.5 |
129 | Հունաստան | 336 | 10473455 | 0.000032 | 3.2 |
130 | Ֆիլիպիններ | 3450 | 108116615 | 0.000032 | 3.2 |
131 | Սինգապուր | 183 | 5804337 | 0.000032 | 3.2 |
132 | Մալթա | 13.3 | 440372 | 0.000030 | 3.0 |
133 | Արգենտինա | 1350 | 44780677 | 0.000030 | 3.0 |
134 | Սալվադոր | 193 | 6453553 | 0.000030 | 3.0 |
135 | Իսրայել | 254 | 8519377 | 0.000030 | 3.0 |
136 | Իսպանիա | 1390 | 46736776 | 0.000030 | 3.0 |
137 | Պորտուգալիա | 301 | 10226187 | 0.000029 | 2.9 |
138 | Բելգիա | 339 | 11539328 | 0.000029 | 2.9 |
139 | Շվեդիա | 292 | 10036379 | 0.000029 | 2.9 |
140 | Իռլանդիա | 141 | 4882495 | 0.000029 | 2.9 |
141 | Ավստրիա | 257 | 8955102 | 0.000029 | 2.9 |
142 | Իտալիա | 1700 | 60550075 | 0.000028 | 2.8 |
143 | Նիդերլանդներ | 469 | 17097130 | 0.000027 | 2.7 |
144 | Նորվեգիա | 146 | 5378857 | 0.000027 | 2.7 |
145 | Դանիա | 153 | 5771876 | 0.000027 | 2.7 |
146 | Շվեյցարիա | 217 | 8591365 | 0.000025 | 2.5 |
147 | Լյուքսեմբուրգ | 15.4 | 615729 | 0.000025 | 2.5 |
148 | Նոր Զելանդիա | 114 | 4783063 | 0.000024 | 2.4 |
149 | Գերմանիա | 1980 | 83517045 | 0.000024 | 2.4 |
150 | Իսլանդիա | 8.03 | 339031 | 0.000024 | 2.4 |
151 | Կանադա | 882 | 37411047 | 0.000024 | 2.4 |
152 | Ֆրանսիա | 1480 | 65129728 | 0.000023 | 2.3 |
153 | Ֆինլանդիա | 124 | 5532156 | 0.000022 | 2.2 |
154 | Չիլի | 420 | 18952038 | 0.000022 | 2.2 |
155 | Գվատեմալա | 350 | 17581472 | 0.000020 | 2.0 |
156 | Ավստրալիա | 499 | 25203198 | 0.000020 | 2.0 |
Պատմություն
խմբագրելԱնեմիայի մասին խոսվել է ավելի քան 4000 տարի[64]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «What Is Anemia? – NHLBI, NIH». www.nhlbi.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Stedman's medical Dictionary (28th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. 2006. էջ Anemia. ISBN 978-0-7817-3390-8.
- ↑ 3,0 3,1 3,2 Rodak BF (2007). Hematology : clinical principles and applications (3rd ed.). Philadelphia: Saunders. էջ 220. ISBN 978-1-4160-3006-5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 Janz TG, Johnson RL, Rubenstein SD (November 2013). «Anemia in the emergency department: evaluation and treatment». Emergency Medicine Practice. 15 (11): 1–15, quiz 15–6. PMID 24716235. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 5,0 5,1 Smith RE (March 2010). «The clinical and economic burden of anemia». The American Journal of Managed Care. 16 Suppl Issues: S59-66. PMID 20297873.
- ↑ Bhutta ZA, Das JK, Rizvi A, Gaffey MF, Walker N, Horton S, Webb P, Lartey A, Black RE (August 2013). «Evidence-based interventions for improvement of maternal and child nutrition: what can be done and at what cost?». Lancet. 382 (9890): 452–477. doi:10.1016/S0140-6736(13)60996-4. PMID 23746776.
- ↑ 7,0 7,1 Qaseem A, Humphrey LL, Fitterman N, Starkey M, Shekelle P (December 2013). «Treatment of anemia in patients with heart disease: a clinical practice guideline from the American College of Physicians». Annals of Internal Medicine. 159 (11): 770–779. doi:10.7326/0003-4819-159-11-201312030-00009. PMID 24297193.
- ↑ «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. January 2015. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Vos T, և այլք: (December 2012). «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2163–96. doi:10.1016/S0140-6736(12)61729-2. PMID 23245607.
- ↑ «anaemia». Dictionary.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 Table 12-1 in: Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N. Robbins Basic Pathology (8th ed.). Philadelphia: Saunders. ISBN 978-1-4160-2973-1.
- ↑ Mitchell RS, Kumar V, Abbas AK, Fausto N (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Philadelphia: Saunders. էջ 432. ISBN 978-1-4160-2973-1.
- ↑ հարձակումն է, հիմնականում IgG- ի կողմից։ Այն կարող է լինել իդեոպաթիկ, այսինքն առանց որևէ հայտնի պատճառի, թմրամիջոցների օգտագործման հետ կապված կամ երկրորդական հիվանդության` համակարգային կարմիր գայլախտ, չարորակ նորագոյացություններ
- ↑ Berentsen S, Beiske K, Tjønnfjord GE (October 2007). «Primary chronic cold agglutinin disease: an update on pathogenesis, clinical features and therapy». Hematology. 12 (5): 361–70. doi:10.1080/10245330701445392. PMC 2409172. PMID 17891600.
- ↑ «Fluid imbalances». Portable Fluids and Electrolytes (Portable Series). Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins. 2007. էջ 62. ISBN 978-1-58255-678-9.
- ↑ Verma S, Cherayil BJ (February 2017). «Iron and inflammation - the gut reaction». Metallomics (Review). 9 (2): 101–111. doi:10.1039/c6mt00282j. PMC 5321802. PMID 28067386.
- ↑ Guagnozzi D, Lucendo AJ (April 2014). «Anemia in inflammatory bowel disease: a neglected issue with relevant effects». World Journal of Gastroenterology (Review). 20 (13): 3542–51. doi:10.3748/wjg.v20.i13.3542. PMC 3974521. PMID 24707137.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 18,0 18,1 Leffler DA, Green PH, Fasano A (October 2015). «Extraintestinal manifestations of coeliac disease». Nature Reviews. Gastroenterology & Hepatology (Review). 12 (10): 561–71. doi:10.1038/nrgastro.2015.131. PMID 26260366. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. «Malabsorption of nutrients is not the only cause of anaemia in coeliac disease, the chronic inflammatory process in the intestine contributes as well.»
- ↑ Stein J, Connor S, Virgin G, Ong DE, Pereyra L (September 2016). «Anemia and iron deficiency in gastrointestinal and liver conditions». World Journal of Gastroenterology (Review). 22 (35): 7908–25. doi:10.3748/wjg.v22.i35.7908. PMC 5028806. PMID 27672287. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Catassi C, Bai JC, Bonaz B, Bouma G, Calabrò A, Carroccio A, Castillejo G, Ciacci C, Cristofori F, Dolinsek J, Francavilla R, Elli L, Green P, Holtmeier W, Koehler P, Koletzko S, Meinhold C, Sanders D, Schumann M, Schuppan D, Ullrich R, Vécsei A, Volta U, Zevallos V, Sapone A, Fasano A (September 2013). «Non-Celiac Gluten sensitivity: the new frontier of gluten related disorders». Nutrients (Review). 5 (10): 3839–53. doi:10.3390/nu5103839. PMC 3820047. PMID 24077239.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «National Institutes of Health Consensus Development Conference Statement on Celiac Disease, June 28-30, 2004». Gastroenterology (Review). 128 (4 Suppl 1): S1-9. April 2005. doi:10.1053/j.gastro.2005.02.007. PMID 15825115.
- ↑ Lomer MC (August 2011). «Dietary and nutritional considerations for inflammatory bowel disease». The Proceedings of the Nutrition Society (Review). 70 (3): 329–35. doi:10.1017/S0029665111000097. PMID 21450124.
- ↑ Gerasimidis K, McGrogan P, Edwards CA (August 2011). «The aetiology and impact of malnutrition in paediatric inflammatory bowel disease». Journal of Human Nutrition and Dietetics (Review). 24 (4): 313–26. doi:10.1111/j.1365-277X.2011.01171.x. PMID 21564345. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 24,0 24,1 Beutler E, Waalen J (March 2006). «The definition of anemia: what is the lower limit of normal of the blood hemoglobin concentration?». Blood. 107 (5): 1747–50. doi:10.1182/blood-2005-07-3046. PMC 1895695. PMID 16189263.
- ↑ 25,0 25,1 Maakaron, Joseph (2016 թ․ սեպտեմբերի 30). «Anemia: Practice Essentials, Pathophysiology, Etiology». Emedicine. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 26,0 26,1 Pomeranz AJ, Sabnis S, Busey S, Kliegman RM (2016). Pediatric Decision-Making Strategies (2nd ed.). Elsevier. ISBN 978-0-323-29854-4.
- ↑ Polin RA, Abman SH, Rowitch D, Benitz WE (2016). Fetal and Neonatal Physiology (5 ed.). Elsevier Health Sciences. էջ 1085. ISBN 978-0-323-35232-1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Uthman E (2009). Understanding Anemia. Univ. Press of Mississippi. էջ 23. ISBN 978-1-60473-701-1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 29,0 29,1 «Haemoglobin concentrations for the diagnosis of anaemia and assessment of severity» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ World Health Organization (2008). Worldwide prevalence of anaemia 1993–2005 (PDF). Geneva: World Health Organization. ISBN 978-92-4-159665-7. Արխիվացված (PDF) օրիգինալից մարտի 12, 2009-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Number of women of reproductive age (aged 15-49 years) with anaemia (thousands)». www.who.int (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Caito S, Almeida Lopes AC, Paoliello MM, Aschner M (2017). «Chapter 16. Toxicology of Lead and Its Damage to Mammalian Organs». In Astrid S, Helmut S, Sigel RK (eds.). Lead: Its Effects on Environment and Health. Metal Ions in Life Sciences. Vol. 17. de Gruyter. էջեր 501–534. doi:10.1515/9783110434330-016.
- ↑ Recommendations to Prevent and Control Iron Deficiency in the United States Արխիվացված 2007-04-20 Wayback Machine MMWR 1998;47 (No. RR-3) p. 5
- ↑ «Iron Deficiency --- United States, 1999–2000». MMWR. 51 (40): 897–899. 2002 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Halterman JS, Kaczorowski JM, Aligne CA, Auinger P, Szilagyi PG (June 2001). «Iron deficiency and cognitive achievement among school-aged children and adolescents in the United States». Pediatrics. 107 (6): 1381–6. doi:10.1542/peds.107.6.1381. PMID 11389261.
- ↑ Grantham-McGregor S, Ani C (February 2001). «A review of studies on the effect of iron deficiency on cognitive development in children». The Journal of Nutrition. 131 (2S-2): 649S–666S, discussion 666S-668S. PMID 11160596. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Iron Deficiency Anaemia: Assessment, Prevention, and Control: A guide for programme managers» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Mentzer WC (April 1973). «Differentiation of iron deficiency from thalassaemia trait». Lancet. 1 (7808): 882. PMID 4123424.
- ↑ eMedicine – Vitamin B-12 Associated Neurological Diseases : Article by Niranjan N Singh, MD, DM, DNB Արխիվացված 2007-03-15 Wayback Machine July 18, 2006
- ↑ «Physiology or Medicine 1934 – Presentation Speech». Nobelprize.org. 1934 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից օգոստոսի 28, 2010-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Hovda L, Brutlag A, Poppenga RH, Peterson K, eds. (2016). «Chapter 69: Onions and garlic». Blackwell's Five-Minute Veterinary Consult Clinical Companion: Small Animal Toxicology (2nd ed.). John Wiley & Sons. էջեր 515–520. ISBN 978-1-119-03652-4.
- ↑ Harvey JW (2012). Veterinary hematology: a diagnostic guide and color atlas. St. Louis, Mo.: Elsevier/Saunders. էջ 104. ISBN 978-1-4377-0173-9.
- ↑ Peek SF (2014). «Chapter 117: Hemolytic disorders». In Sprayberry KA, Robinson NE (eds.). Robinson's Current Therapy in Equine Medicine (7th ed.). Elsevier Health Sciences. էջեր 492–496. ISBN 978-0-323-24216-5.
- ↑ Wallerstein RO (April 1987). «Laboratory evaluation of anemia». The Western Journal of Medicine. 146 (4): 443–51. PMC 1307333. PMID 3577135.
- ↑ «MedTerms Definition: Refractory Anemia». Medterms.com. 2011 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Good Source for later». Atlasgeneticsoncology.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Mody RJ, Brown PI, Wechsler DS (February 2003). «Refractory iron deficiency anemia as the primary clinical manifestation of celiac disease». Journal of Pediatric Hematology/Oncology. 25 (2): 169–72. doi:10.1097/00043426-200302000-00018. PMID 12571473.
- ↑ Gale RP, Barosi G, Barbui T, Cervantes F, Dohner K, Dupriez B, և այլք: (January 2011). «What are RBC-transfusion-dependence and -independence?». Leukemia Research. 35 (1): 8–11. doi:10.1016/j.leukres.2010.07.015. PMID 20692036.
- ↑ 49,0 49,1 Melchert M, List AF (2007). «Management of RBC-transfusion dependence». Hematology. American Society of Hematology. Education Program: 398–404. doi:10.1182/asheducation-2007.1.398. PMID 18024657.
- ↑ Hillyer CD, Silberstein LE, Ness PM, Anderson KC, Roback JD (2006). Blood Banking and Transfusion Medicine: Basic Principles and Practice. Elsevier Health Sciences. էջ 534. ISBN 9780702036255.
- ↑ Mandel J, Taichman D (2006). Pulmonary Vascular Disease (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 170. ISBN 1416022465.
- ↑ Ferri FF (2015). BOPOD - Ferri's Clinical Advisor 2016: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1131.e2. ISBN 9780323378222.
- ↑ West CE (November 1996). «Strategies to control nutritional anemia». The American Journal of Clinical Nutrition. 64 (5): 789–90. PMID 8901803.
- ↑ Sezer S, Ozdemir FN, Yakupoglu U, Arat Z, Turan M, Haberal M (April 2002). «Intravenous ascorbic acid administration for erythropoietin-hyporesponsive anemia in iron loaded hemodialysis patients». Artificial Organs. 26 (4): 366–70. PMID 11952508.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Auerbach M, Ballard H (2010). «Clinical use of intravenous iron: administration, efficacy, and safety». Hematology. American Society of Hematology. Education Program. 2010: 338–47. doi:10.1182/asheducation-2010.1.338. PMID 21239816.
- ↑ Kansagara D, Dyer E, Englander H, Fu R, Freeman M, Kagen D (December 2013). «Treatment of anemia in patients with heart disease: a systematic review». Annals of Internal Medicine. 159 (11): 746–757. doi:10.7326/0003-4819-159-11-201312030-00007. PMID 24297191.
- ↑ Goddard AF, James MW, McIntyre AS, Scott BB (October 2011). British Society of Gastroenterology. «Guidelines for the management of iron deficiency anaemia». Gut. 60 (10): 1309–16. doi:10.1136/gut.2010.228874. PMC 1728199. PMID 21561874.
- ↑ 59,0 59,1 Aapro MS, Link H (2008). «September 2007 update on EORTC guidelines and anemia management with erythropoiesis-stimulating agents». The Oncologist. 13 Suppl 3 (Supplement 3): 33–6. doi:10.1634/theoncologist.13-S3-33. PMID 18458123.
- ↑ American Society of Nephrology, «Five Things Physicians and Patients Should Question» (PDF), Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Society of Nephrology, Արխիվացված (PDF) օրիգինալից April 16, 2012-ին, Վերցված է August 17, 2012-ին
- ↑ 61,0 61,1 Undersea and Hyperbaric Medical Society. «Exceptional Blood Loss — Anemia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Hart GB, Lennon PA, Strauss MB (1987). «Hyperbaric oxygen in exceptional acute blood-loss anemia». J. Hyperbaric Med. 2 (4): 205–210. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Van Meter KW (2005). «A systematic review of the application of hyperbaric oxygen in the treatment of severe anemia: an evidence-based approach». Undersea & Hyperbaric Medicine. 32 (1): 61–83. PMID 15796315. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Tayles N (September 1996). «Anemia, genetic diseases, and malaria in prehistoric mainland Southeast Asia». American Journal of Physical Anthropology. 101 (1): 11–27. doi:10.1002/(SICI)1096-8644(199609)101:1<11::AID-AJPA2>3.0.CO;2-G. PMID 8876811.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակավարյունություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 132)։ |