Կոմորյան կղզիներ (արաբجزر القمر), կղզի-պետություն, գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Ափերը շրջապատված են բուստային խութերով։

Union des Comores
Udzima wa Komori (Կոմորերեն)
الاتحاد القمري
Union of the Comoros
Կոմորյան կղզիների դրոշ
Դրոշ
Կոմորյան կղզիների Seal
Զինանշան
Նշանաբան՝
"Unité – Solidarité – Développement"  (French)
Միություն, համերաշխություն, զարգացում
Ազգային օրհներգ՝ Udzima wa ya Masiwa  (կոմորերեն)
"Մեծ կղզիների միություն"
Կոմորյան կղզիների դիրքը
Կոմորյան կղզիների դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Մորոնի
11°41′S, 43°16′E
Պետական լեզուներ Կոմորերեն
Արաբերեն
Ֆրանսերեն
Կառավարում Ֆեդերատիվ հանրապետություն
 -  նախագահ Իկիլիդիու Դհոինինե
 -  Վարչապետ Ֆուհադ Մոհադջի
Մուհամեդ Ալի Սոհիդ
Նուրդինե Բուրհանե
Անկախություն
 -  Ֆրանսիայից Հուլիսի 6, 1975 թ. 
Բնակչություն
 -  2010 նախահաշիվը 798.000  (163-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $800 միլիոն[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $1,202[1] 
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $534 միլիոն[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $802[1] 
ՄՆԶԻ (2007) 0,576 (միջին) (139-րդ)
Արժույթ Կոմորյան Ֆրանկ (KMF)
Ժամային գոտի Արլ Աֆրիկայի ժամային գոտի (ՀԿԺ+3)
 -  Ամռանը (DST) Չհետազոտված (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .km
Հեռախոսային կոդ ++269

Անվանում

խմբագրել

Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսը Աֆրիկայի արևելյան ափի մոտ հիշատակում է Ore Selenaie ― «Լուսնային լեռներ»․ լատիներեն թարգմանությամբ՝ montes Lunae, արաբերեն՝ Ջեբել Էլ-Կամո։ Այդ անվանումները, որոնք կապված են Լուսնի (արաբ․՝ կամր ― «լուսին») պաշտամունքի հետ, արտացոլվել են կղզիների ժամանակակից անվանման մեջ («Լուսանային կղզիներ»)[2]։

Կղզիները հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Կոռնելիս Հաուտմանը 1598 թվականին։

Պատմություն

խմբագրել

1841 թվականին ֆրանսիացիները զավթել են Մայոտա (այժմ՝ Մահորի) կղզին, իսկ 1888-1906 թվականներին՝ մյուս կղզիները, և դարձրել գաղութ։ 1975 թվականի հուլիսի 6-ին հռչակվել է անկախ պետություն։ Սակայն Ֆրանսիան ճանաչեց կղզիներից միայն երեքի՝ Գրանդ Կոմորի (այժմ՝ Նժաջիզա), Անժուանի (այժմ՝ Նզվանի) և Մոհելի (այժմ՝ Մվալի) անկախությունը, և իր ձեռքում պահեց Մայոտա կղզին։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի ու Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Տարածքը 2236 կմ² է։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Երկրի ամենաբարձր կետն ու գործող հրաբուխը Կատալա (2361մ) լեռն է։ Ափերը շրջապատված են բուստային խութերով։

Կլիման արևադարձային է՝ շոգ ու խոնավ։ Բարձրադիր գոտիները ծածկված են մշտադալար անտառներով, ցածրադիր գոտիները՝ սավաննաներով և թփուտներով։

Բնակչություն

խմբագրել

Բնակչության թիվը 752 հազ․ մարդ (2010 թ․)։ Բնակչության միջին խտություն՝ 336,3 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 65,2 տարի։ Ազգային կազմը՝ մալգաշներ, աֆրիկյան բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ և այլք։ Ուրբանիզացման մակարդակը 33%։ Պետական լեզուն՝ ֆրանսերեն, արաբերեն, կոմորերեն։

Պետական կառուցվածք

խմբագրել

Կոմորյան կղզիներն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ դաշնային հանրապետություն։ Պետության ղեկավարն նախագահն է։ Բաժանվում է 3 ինքնավար շրջանի։ Մայրաքաղաքը՝ Մորոնի (44 հազ․ մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են՝ Առաջադիմություն կոմորյան միություն, Բարեփոխումների և դեմոկրատիայի շարժում։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են եթերայուղատու (արտադրությամբ աշխարհում առաջինն է) և համեմունքային մշակաբույսեր, բրինձ, շաքարեղեգ։ Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը։ Արտահանում են վանիլ, մեխակ, սուրճ։ Ներմուծում է նավթամթերք, պողպատ, կոշիկ, հագուստ, կաթնամթերք, բրինձ և այլն։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Բրազիլիա, Բահրեյն, Քենիա, Բոտսվանա, ՀԱՀ։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 1660 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ կոմորյան ֆրանկ (KMF)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Կոմորոս». Արժույթի միջազգային հիմնադրամ. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմորյան կղզիներ» հոդվածին։