Մալարիա (իտալ.՝ mala aria - «վատ, աղտոտված օդ», նախկինում հայտնի էր նաև «ճահճային տենդախտ» անվամբ[5]), վարակիչ հիվանդություն, տրանսմիսիվ (ինֆեկցիոն փոխանցման ուղի արյան միջոցով) փոխանցման ուղիով ինֆեկցիոն հիվանդություն, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում։ Տարածվում է Anopheles ցեղի մոծակների միջոցով։ Հիվանդությունն արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (փայծաղի չափերի մեծացում), հեպատոմեգալիայով (լյարդի չափերի մեծացում) և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինածառի կեղևից։ XXI դ. սկզբին տարեկան գրանցվում էր հիվանդության 350-500 մլն դեպք, որից 1.3-3 մլն ավարտվում էր մահվամբ։ 85-90% վարակման դեպքերը գրանցվում են Աֆրիկայի` Սահարայից հարավ ընկած հատվածներում, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում։

Մալարիա
ՏեսակԷնդեմիկ հիվանդություններ և հիվանդության կարգ
ՊատճառP. falciparum?[1], P. vivax[1], P. malariae?[1], Plasmodium ovale?[1] և P. knowlesi?
Փոխանցման ձևմոծակների միջոցով փոխանցվող[2] և արյան փոխներարկում
Հիվանդության ախտանշաններintermittent fever?, periodic fever?, լյարդի մեծացում, սակավարյունություն, սպլենոմեգալիա, Դեղնախտ, Կոմա, դող[3] և տենդ
Վարակ տարածողանոֆելես
Օժանդակող գործոնաղքատություն
Բուժաքննությունblood film?[4], Լուսային մանրադիտակ և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն, tropical medicine? և պարատիզոլոգիա
ՀայտնաբերողՌոնալդ Ռոս և Շարլ Լավերան
Անվանվել էՄիազմ և wetland?
Բուժումantimalarial?, Անտիպիրետիկներ, intravenous fluid replacement? և սիմպտոմատիկ բուժում
 Malaria Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Մալարիայի հայրենիքն է համարվում Արևմտյան Աֆրիկան (P. falciparum) և Կենտրոնական Աֆրիկան (P. vivax): Մալարիան վարակիչ պրոտոզոային հիվանդություն է բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով (Տենդ), հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են մորֆոլոգիապես և առաջացրած հիվանդության բնույթով։ Մալարիայի մակաբույծներն անցնում են զարգացման երկու փուլ՝ անսեռ (շիզոգոնիա) և սեռական (սպորոգոնիա)։ Շիզոգոնիայի դեպքում վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, ուր կատարվում է հյուսվածքային (արտաէրիթրոցիտային) շիզոգոնիա։ Առաջացած հյուսվածքային մերոզոիտների մի մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ և էրիթրոցիտային շիզոգոնիայի փուլում վերածվում շիզոնաների, որոնց հետագա զարգացումից և բաժանումից առաջանում են էրիթրոցիտային մերոզոիտներ։ Այնուհետև էրիթրոցիտները քայքայվում են, և ազատված մերոզոիտները ախտահարում նոր էրիթրոցիտներ։ Մերոզոիտների մի մասը վերածվում է գամևաոցիտների (սեռական ձևեր), որոնց հետագա զարգացումը հնարավոր է միայն փոխանցողի՝ մոծակի օրգանիզմում։ P1. vivax-ի և P1. malariae-ի շիզոգոնիայի բոլոր փուլերը հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ, P1. falciparum-ինը՝ խորանիստ օրգանների մազանոթներում։ Հիվանդության շատ ծանր ընթացքի դեպքում, բացի երիտասարդ շիզոնտներից, արյան մեջ հայտնաբերվում են նաև կիսահասուն, հասուն և այլ ձևեր։

Սպորոգոնիան կատարվում է անոֆելես սեռի մոծակների մոտ, արյուն ծծելիս վերջիններիս օրգանիզմ են ներթափանցում մակրո և միկրոգամետոցիտները։ Սպորոգոնիայի տևողությունը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից (բարձր ջերմաստիճանում ավելի արագ է կատարվում, ամենանպաստավոր ջերմաստիճանը 28-30 °C է)։

Փաստեր և վիճակագրություն

խմբագրել

Մալարիան եղել է և մնում է մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկը։

Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40%-ը։ Մալարիայով ամեն տարի վարակվում է 350-500 միլիոն մարդ և այդ թիվը ավելանում է տարեկան 16%-ով[6], տարեկանում մահացության թիվը կազմում է 1.3-3 մլն մարդ[7]։

Ներկայումս հիվանդությանը առավել տարածված է Աֆրիկայում, Արևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում, մասնավորապես՝ Կոտ դ'Իվուար, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Չադ, Մալի, Սոմալի և Հնդկական Գվինեա, Շրի-Լանկա, Վիետնամ, Բրազիլիա, Կոլոմբիա և Սողոմոնի կղզիներ երկրներում։

Աշխարհում մահացության ամենաշատ դեպքեր թերևս գրանցվում են հենց մալարիայի հետևանքով՝ տարեկան 1.5-ից մինչև 3 միլիոն մարդ։ Վերջին հազարամյակի ընթացքում մահացու ելքով հիվանդությունների ցանկում մալարիայով դարձավ 1-ինը վարակիչ հիվանդությունների շարքում։

Մահացու ելքով հիվանդությունների ավելի քան 80%-ը տեղի է ունենում Աֆրիկայի հարավային մասում՝ Սահարայի տարածաշրջանում։ Հատկապես շատ են մինչև 5 տարեկան երեխաների վարակվածության և մահացության դեպքերը։

Շատ հայտնի մարդիկ են մահացել այս հիվանդությունից, որոնց թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Վեստգոթերի արքա Ալարիխը, Չինգիզ խանը, սբ. Ավգուստինը, իտալացի հայտնի բանաստեղծ Դանթե Ալիգիերին և նկարիչ Կարավաջոն, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ը, Քրիստափոր Կոլումբոսը, անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելը, հայտնի գրող Ջորջ Բայրոնը, գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը, Հռոմի պապերից 5 հոգի և այլք[8]։

Հիվանդության առաջացման բացահայտումներ

խմբագրել

1880 թվականին ֆրանսիացի ռազմական բժիշկ Շառլ Ալֆոնս Լավերան աշխատելով Ալժիրում հայտնաբերեց հիվանդի արյան գնդիկներում մալարիա բիաբջիջ օրգանիզմը։ Մեկ տարի անց գիտնականը հայտարարեց իր հոդվածում (Մալարիա մակաբույծային տիպի հիվանդություն), նկարագրելով նոր մակաբույծի առկայությունը հիվանդի արյան մեջ։ Սա առաջին դեպքն էր երբ հեշտությամբ հայտնաբերվել էր հիվանդության պատճառը[9]։ Սրա համար և այլ հայտնաբերումների նա ստացավ Նոբելյան մրցանակի ֆիզիկայում և բժշկության մեջ կատարած իր աշխատությունների համար 1907 թվականին։ Մակաբույծի անվանումը Plasmodium տրվեց 1895թ իտալացի գիտնական Էթթորե Մարկիաֆեվայի անգլ.՝ Ettore Marchiafava (իտալ.՝ Ettore Marchiafava) կոզմից[10]:1894 թվականին մակաբուծաբան Պաթրիկ Մենսոնը առաջին անգամ առաջարկեց, որ մալարիան կարող է փոխանցվել մարդուն մոծակների միջոցով։ 1896 թվականին բժիշկ Կառլոս Ֆինլեյը ով բուժում էր դեղին տենդով հիվանդներին, առաջ քաշեց նույն հիպոթեզը։ 1898թ Ռոնալդ Ռոսսը աշխատելով Հնդկաստանում ցույց տվեց, որ մոծակների բազմաթիվ տեսակները փոխանցում են մալարիան թռչուններին։ Ինչպես նաև նրան հաջողվեց հայտնաբերել մոծակների աղիներում մակաբույծներ, որոնք սնվել էին հիվանդ մարդու արյամբ, բայց դեռ չէին հայնտաբերել փոխանցումը մոծակներից մարդուն։ Ջովանի Բատիսա Գարիսսը 1898թ կարողացավ ի կատար ածել փորձաքննությունը՝ մարդու ախտահարումը մալարիայով մոծակի խայթոցի միջոցով(նա կատարել է փորձեր ինքնակամ համաձայնեցված մարդկանց վրա ինչպես նաև ինքն իր վրա)։ Նա ապացուցեց նաև, որ միայն Anopheles տեսակի մոծակը հանդիսանում է մալարիայի փոխանցողը Իտալիայում։ 1902թ Նոբելյար մրցանակ ստացավ Ռոնալդ Ռոսսը նկարագրելով մալարիայի մակաբույծի կենսական ցիկլը։

Առանձին կարելի է նկարագրել, որ մալարիան կարող է փախանցվել արյան միջոցով մարդուց մարդուն (մորից-պտղին)։

Դեղամիջոցի հայտնաբերում

խմբագրել
 
Կինգո

Առաջին հայտնի դեղը հանդիսացավ Կինգո բույսը(Artemisia annua L), որը պարունակում է արթեմիզինին։ Առաջին նկարագիրը նրա բուժման մասին նկարագրվում է ճապոնացի գիտնական Գե Խունի աշխատությունում 340 թվականին։ Հետագայում հայտնաբերվեց քինածառը, որը դարերով օգտագործվեց հնդկացիների կողմից որպես ջերմիջեցնող։ Իսպանացի պատմաբան-բնագետ Բերնաբե Կոբոն կարևոր դեր ունեցավ քինածառի հայտնաբերման պատմության մեջ, տվել է նրա մասին նկարագրություն, 1632 թվականին նա առաջինը բերեց Եվրոպա այդ տեսությունը[11]։ Անվանումը եկել է առաջին եվրոպացուց կոմսուհի Չինչոնից (Պերույի[12] թագավորի կինն է եղել), ով բուժվել է օգտագործելով քինածառի արմատները փոշու տեսքով պատրաստած։ Տեղեկացված լինելով բույսի արմատների նշանակության մասին, որպես դեղամիջոց (ինքնին հիվանդությունը (ընդհատվող տենդ) հնդիկների կեչուա ազգերի մոտ կոչվում էր Chucchuni chucchuhuanmi chucchum hapihuan chucchuymanchayani, ցանկացած դեղ կոչվում էր Hamppi: Մի քանի տարի անց Պերուից տեղափոխվեց Հռոմ, որտեղ նրան ընդունեցին որպես մալարիայի դեմ դեղամիջոց և նրանց շնորհիվ նա դարձավ հայտնի ամբողջ Իտալիայով[13]։

Եվ այսպես Կորդինալ Խուան դե Լուգոն ստացավ Ինոկենտիոս X պապից հավաքել տեղեկություններ բույսի արմատների մասին quinquina (քինածառի արմատներում խինին։ Հետագայում դա ուսումնասիրեց բժիշկ Գբրիել Ֆոնսեկան, ով ամբողջովին հետաքրքրված էր փոշու ազդեցությամբ։ Այս ամենից հետո Կորդինալ դե Լուգոն մեծ հայտագործությունը հեղաշրջեց խինինի առաջացման համար[14]։ Արդյունքում դեղամիջոցը անվանեցին «կախարդական» կամ «կարդինալ» փոշի, ժողովուրդը անվանում էր նաև «Դե Լուգոյի փոշի»։

XX մինչև հակաբիոտիկների բացահայտումը, փորձաքննում էին պացիենտների մալարիայով ախտահարվածներին, սիֆիլիսով հիվանդներին։ Մալարիան առաջացնում էր մարմնի ջերմության բարձրացում, որի դեպքում սիֆիլիսը եթե չէր անցնում, ապա համենայնդեպս իր ակտիվությունը թուլացնում էր և անցնում էր գաղտնի (լետալ) փուլի։ Հսկելով տենդը խինինի միջոցով, բժիշկները այդ միջոցով փորձում էին նվազեցնել սիֆիլիսի բացասական ազդեցությունը։ Չնայան այն ամենին, որ որոշ հիվանդներ մահացան, դա համարվեց սիֆիլիսի հետևանք[15]։

Մակաբույծի բացահայտման փուլեր

խմբագրել

Չնայած այն բանի, որ մակաբույծի կենսական ցիկլը անցնելով մարդկանց արյան հուն և մոծակի մարմին, նկարագրվել էին XIX դ. վերջին և XX դ. սկզբին, սակայն միայն 1980 թվականներին հայտնի դարձավ իրական տարածվածության փուլերի մասին.[16][17]: Մակաբույծի այս տեսակի ազատ գտնվելու հետևանքով մարդիկ կարող էին բուժվել և տարիներ անց արյան հունից պլազմոլդների բջիջների վերացումից հետո նորից վարակվել։

Տարածվածություն

խմբագրել

Մալարիայի մոծակը ապրում է բոլոր կլիմայական գոտիներում, բացառությամբ արկտիկական և անապատային մասերից։ Մալարիայով վարակվելու ռիսկը պահանջում է մոծակի առկայությունը (խայթոցը)։ Նման պայմաններ լինում են այնպիսի վայրերում, որտեղ ցածր ջերմություն չի լինում, առկա են ճահիճներ։ Ռուսաստանում մալարիա մոծակը ապրում է ամբողջ տարածքներում, բացառությամբ Սիբիրի արևելյան մասից։

Ռուսաստան և ԽՍՀՄ

խմբագրել

Սոչիի տարածքում մալարիան 20-րդ դարի սկզբին մեծ խնդիր էր հանդիսանում մինչև Սերգեյ Սոկոլովի նկարագրությունը, որ հիվանդություն տեղամասային տարածվածության մասին, և պայքարել մալարիայի մոծակի ոչնչացման դեմ հանգստյան գոտիներում[18]։ Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում մինչև 1950 թվականների սկզբը մալարիայով հիվանդությունը համատարած խնդիր էր ոչ միայն Կովկասում, այլ նաև Ասիայի տարածքներում։ Հիվանդության պիկը դիտվել է 1934-1935 թվականներին, երբ նկարագրվել էր 9 մլն դեպք[19]։

Հետագայում մալարիան ամբողջովին վերացվեց ԽՍՀՄ-ի տարածքից 1960 թվականին, բայց դեպքեր կային (մի քանի տասնյակ տարվա մեջ), որոնք կապված էին Աֆղանստանից մոծակների թռիչքով։ 1979-1989 թվականներին Աֆղանական պատերազմը բերեց մալարիայով հիվանդության դեպքերի մեծացման ԽՍՀՄ-ի տարածքում 1986-1990 թվականներին, որի ժամանակ նկարագրվել էր 1314 դեպք։ Տաջիկստանում քաղաքացիական պատերազմը հանգեցրեց մալարիայի համաճարակի (էպիդեմիա)։ 1997 թվականին գրանցվել էր 29.794 դեպք։ Հետագայում Տաջիկիստանում վիճակը կարգավորվեց և 2011 թվականին գրանցվել էր միայն 78 դեպք, իսկ 2013 թվականին միայն 14 դեպք[20]։ ԽՍՀՄ-ում 1955 թվականից մալարիան վերացվել է որպես զանգվածային հիվանդություն, իսկ 1962 թվականից ՀԽՍՀ-ում չի արձանագրվել մալարիայի տեղական ծագում ունեցող ոչ մի դեպք, դրա վերացման աշխատանքներում մեծ ավանդ ունեն Ք. Փիրումովը, Շ. Մաթևոսյանը, Մ. Սարգսյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Չուբկովան և ուրիշներ։

Ախտածագում

խմբագրել

Մալարիայի ախտածին գործոնը՝ Plasmodium պլազմոդիում նախակենդանիների տեսակին է պատկանում։ Մարդու համար ախտածին են համարվում հետևյալ չորս տեսակները անգլ.՝ P.vivax, անգլ.՝ P.ovale , անգլ.՝ P.malariae, անգլ.՝ P.falciparum[21]: Վերջին տարիներին նկարագրվե է, որ մալարիան Ասիայի Հյուսիս արևելքում բաժաննում են հինգ տեսակի Plasmodium knowlesi[22][23][24]: Մարդը վարակվում է դրանով պատվաստման ժամանակ, հենց մալարիայի մոծակով կենսական ցիկլի սպորոզոիդներով արյան հուն անցնելով կամ լիմֆատիկ համակարգով։ Կարճ ժամանակի ընթացքում արյան մեջ անցնելուց հետո մալարիայի սպորոզոիտները անցնում են լյարդի հեպատոցիտների մեջ, առաջացնելով էկզոէրիթրոցիտար մակարդակի հիվանդություն։ Վերարտադրության գործընթացի դեպքում, սպորոզոիդներից մեկը շիզոգոնիա անունով, որը լյարդի բջիջում վերափոխվում է շիզոնտի, արդյունքում նկարագրվում է 2000-40.000 լյարդային մերոզոիտներով։ Մեծ մասամբ այդ դուստր մերոզոիտները 1-6 շաբաթ անց անցնում են արյան հուն։ Ինֆեկցիայի առկայության դեպքում որոշ հյուսիսաֆրիկյան շճատիպ(շտամների) P.vivax, մերոզոիտների առաջնային անցումը լյարդից արյան մեջ կատարվում է մոտավորապես 10 ամիս անց, ախտահարման պահից։ Ինֆեկցիայի դեպքում,առաջացնող P.falciparum և P.malariae, մակաբույծի զարգացման և լյարդային փուլի ավարտն է։ Ինֆեկցիան որ ընթանում է մալարիայի այլ տեսակներով «քնած» լյարդային փուլը մնում է երկարատև լյարդում, նրանք կարող են արտահայտվել վարակվելուց ամիսներ կամ տարիներ անց, առաջացնելով հիվանդության ախտադարձ (ռեցիդիվ) և նոր մակաբույծը անցնի արյան հուն (պարազիտեմիա):Էրիթրոցիտար կամ կլինիկական փուլը մալարիայի սկսվում է մերոզիտների արյան հետ կոնտակտով յուրահատուկ(սպեցիֆիկ) բջջային ռեցեպտորնեով էրիթրոցիտների թաղանթի։ Մկների վրա կատարված հետազոտության ժամանակ մալարիայի մակաբույծը փոխեցին մկան մարմնի հոտը, դարձնելով այն հաճելի[25]։

Կլինիկական նշաններ և ախտորոշում

խմբագրել

Մալարիայի նշաննրեն են՝

Հնարավոր է մաշկի դող, հատկապես P. falciparum տեսակի դեպքում։ Մալարիան առավել վտանգավոր է երեխաների և հղիների համար։

Ախտորոշումը դրվում է մալարիայի հիմնական արտահայտվածությունների վրա։ Հիմնականում օգտվում են երկու տեսակի քսուկներց՝ բարակ և հաստ (կամ այսպես կոչված Ռոմանովսկի Գիմզայի ներկման եղանակով)։ Բարակ քսուկը հնարավորություն է տալիս լավ տարբերակել տարբեր ձևերը մալարիայի սպիտակուցի։ Հաստ քսուկի դեպքում մանրադիտակային հետազոտությամբ հնարավություն է տալիս մեծ ծավալով արյուն հետազոտել։ Տալ հստակ ախտորոշում այս դեպքում քիչ բարդանում է, քանի որ դժվար են տարբերակվում մալարիայի պլազմոիդները։ Ներկայումս օգտվում են արագ ախտորոշիչ մեթոդից (RDT, Rapid Diagnostic Tests) զուգակցած իմունաքիմիական հավաքածույով (ավելի թանկ մեթոդ է, սակայն տալիս է արդյունք 5-15 րոպեների ընթացքում, և չի պահանջում մանրադիտակային հետազոտություն) և պոլիմերազային շղթայական ռեակցիա(ՊՇՌ) թեստի միջոցով[26]։

Տեսակներ

խմբագրել

Ախտանշաննները կախված են պլազմոիդի տեսակից, որը հանդիսանում է հիվանդության պատճառական գործոնը

  • Արևադարձային (Տրոպիական) մալարիա՝ Plasmodium falciparum: Առաջացնում է ավելի վտանգավոր ձև, որը հաճախ ընթանում է բարդություններով, ունի բարձր մահացություն։ Սա ամենատարածված ձևն է (դիտվում է մալարիայի 91% դեպքերում):Արևադարձային մալարիան (Malaria tropica), հարուցիչն է P1. falciparum-ը։ Գաղտնի շրջանը 9-16 օր է։ Նոպաները մեծ մասամբ անկանոն բնույթի են և կրկնվում են օրընդմեջ կամ ամեն օր։ Մալարիայի այս ձևն ավելի ծանր է ընթանում, առաջացնում է բարդություններ (կոմատոզ վիճակ) և հաճախ մահվան պատճառ է դառնում։
  • Քառօրյա մալարիա ՝ Plasmodium malariae: Նոպաները դիտվում են 72 ժամ անց։ Քառօրյա մալարիան(Malaria quartana), հարուցիչը P1. malariae-ն է։ Գաղտնի շրջանը 21-42 օր է։ Նոպաները կրկնվում են ամեն 4-րդ օրը։ Երբեմն ընթանում է ամենօրյա կամ երկօրյա ջերմային նոպաներով, ընթացքը բարեհաջող է։
  • Եռօրյա մալարիա՝ և նրան նման Օվալ մալարիա՝ Plasmodium vivax и Plasmodium ovale: Նոպաները առաջանում են ամեն 40-48 ժամ անց։ Եռօրյա մալարիան (Malaria tertiana), հարուցիչն է P1. vireax-ը։ Գաղտնի շրջանը 7-21 օր է, հյուսիսային շտամի դեպքում՝ 8-14 ամիս։ Որպես կանոն, նոպաները կրկնվում են ամեն 3-րդ օրը։ Սովորաբար ընթացքը բարեհաջող է, երբեմն լինում է ծանր և կարող է հանգեցնել մահվան։

Մալարիայի այս ձևերը տարբերվում են նաև իրենց գաղտնի (ինկուբացիոն) շրջաններով, պլազմոիդների կենսական ցիկլով, ախտանշաններով և ընթացքով[27]։

Բուժման ժամանակակից դեղամիջոցներն են՝ գալոխինը, քլորոխինը, ռեզոխինը, դելագիլը, պլակվենիլը, ամոդիախինը և այլն, որոնք արդյունավետ են մալարիայի բոլոր տեսակների ժամանակ։

Կանխարգելումը կատարվում է վարակի աղբյուրի և հիվանդների վաղ հայտնաբերումով՝ բնակչության հետազոտման, ջերմող հիվանդների և մալարիայի տեսակետից անբարենպաստ բնակավայրերից ժամանած անձանց արյան ստուգման միջոցով։ Պայքարը կատարվում է փոխանցողների դեմ անոֆելոգեն ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների օգտագործում, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան, քլորոֆոս և այլն) և մոծակներին վանող (ռեպելենտ) միջոցներ։ Մալարիան ամենատարածված հիվանդություններից է, Հայաստանի երկրամասային ախտաբանությունում նախկինում գրավել է առաջնակարգ տեղ։

Հակամալարիային իմունիտետ

խմբագրել

Իմունային պատասխանը մալարիայի ինֆեկցիայի դեմ առաջանում է դանդաղ։ Նա բնութագրվում է քիչ արդյունավետ և չի պաշտպանում ինֆեկցիայի կրկնումներից։ Հիմնական իմունիտետ են առաջանում է մի քանի անգամ մալարիայով վարակվելու դեպքում տարիների ընթացքում։ Այս իմունիտետը սպեցիֆիկ է մալարիայի պլազմոիդի շտամների հանդեպ։ Բայց կլինիկական արտահայտվածությունները և նշանները քչանում են հակամալարիային իմունիտետի զարգամն դեպքում։ Թույլ իմունիտետի բացատրությունը կայանում է նրանում որ մեծ մասամբ դեպքերում նա գտնվում է իր կենսական ցիկլի փուլում, իմուն համակարգի ընկճմամբ, անտիգենների առկայությամբ, որոնք չեն ճանաչում T-բջիջներին, հանգեցնելով B-բջիջների պրոլիֆերացիայի։

Բուժում

խմբագրել

Ամենատարածված բուժումը մալարիայի հանդիսանում է խինինը։ Որոշ ժամանակ նա փոխանինվում էր քլորոքինով։ Գոյություն ունի նաև այլ միջոցներ, որոնց օգտագործումը կախված է պրեպարատի հանդեպ զգայնությունից։

Ներկայումս ավելի արդյունավետ համախմբված դեղամիջոցներից է արթեմեզինը[28]։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) WHA60.18 (մայիս, 2007) պարտադրում է օգտագործումը այս պրեպարատների, սակայն Ռուսաստանում նրանք մինչ այժմ գրանցված չեն և չեն օգտագործվում։

Հակամալարիային դեղամիջոցներ
Պատրաստուկ Անգլ.անվանում Կանխարգելում Բուժում Նշումներ
Արթեմեզին/Լյումեֆանտրին Artemether/lumefantrine - + Վաճառքային անվանումը Կոարտեմ (որոշ երկրներում Ռիամետ)
Արթեմեզին/Ամոդիախին Artesunate/amodiaquine + -
Ատովակուոն/Պրոգուանիլ Atovaquone/proguanil + + Վաճառքային անվանումը Մալարոն (որոշ երկրներում Մալանոն)
Խինին Quinine - +
Քլորխինին Chloroquine + + Վաճառքային անվանումը Դելագիլ
Կոտրիֆազիդ Cotrifazid + +
Դոքսիցիկլին Doxycycline + +
Մեֆլոխին Mefloquine + + Վաճառքային անվանումը Լարիամ
Պրոգուանիլ Proguanil - + Վաճառքային անվանումը Սավարին
Պրիմախին Primaquine + -
Սուլֆադոքսին/Պիրիմետամին Sulfadoxine/pyrimethamine + + Վաճառքային անվանումը Ֆանսիդար

Օշինդրի բույսը (Artemisia annua), որը պարունակում է արթեմիզին և նրա սինթետիկ անալոգը, ունի բարձր արդյունավետություն, սակայն նրանց արտադրությունը ծախսատար է։ Ներկայումս 2006 թվականից ուսումնասիրում են կլինիկական արդյունքը և հնարավորությունները նոր դեզամիջոցների.[29]: Այլ աշխատանք է տանում ֆրանսիացի և հվ.Աֆրիկայան հետազոտողները նոր պատրաստուկների (պրեպարատների) ստեղծման գործում, նրանցից հայտնի է G25 և TE3, որոնք բարեհաջող փորձարկվել է կապիկների վրա[30][31] :

Փորձարկումներ

խմբագրել

Ներկայումս ընթանում են հետազոտություններ մալարիայի դեմ նոր պարտաստուկների հայտնաբերման համար՝ DSM265: Դեղամիջոցը ստեղծվել է Տեխասի համալսարանում համագործակցելով Մոնաշի համալսարանի դեղագետների հետ, Վաշինգտոնի համալսարանը և Medicines for Malaria Venture (MMV): Պատրաստանյութը խոչընդոտում է նուկլեոտիդների սինթեզը, որոնք հարկավոր էին հետագա դեզօքսիռիբոնուկլեինաթթու սինթեզի և ռիբոնուկլեինաթթուների համար։ Սա առաջին հակամալարիային պատրաստանյութն է որ կարելի է օգտագործել կանխարգելման համար.[32]:

Կանխարգելում

խմբագրել

Մեթոդները, որոնք օգտագործվում են հիվանդության տարածման դեմ կամ մալարիայի էնդեմիկ գոտիների տարածքի պահպանման, ներառում է՝ կանխարգելիչ դեղորայքային միջամտություն, մոծակների ոչնչացման դեմ։ Ներկայումս չկա պարտվաստանյութ մալարիայի դեմ։ Արդեն 20 տարի է անցկացվում են ակտիվ հետազոտություններ դրա առաջացման գործում[33]։ 2017 թվականին գիտնականները հայտարարեցին որ պատվաստանյութը այս մահացու հիվանդության դեմ կարող է ունենալ 100% պաշտպանություն։ Հետևյալ տվյալնները տպվեցին Nature թերթում, 67 կամավորներ մասնակցեցին պատվաստանյութի փորձաքննությանը։ Այս մարդիկ ստացան Sanaria PsfPZ -cv չափաքանակ հիվանդության դեմ։ Արդյունքում նրանց ում մոտ ներմուծված էր բարձ չափաքանակ, ստացվել էր ամենալավ արդյունքը։ Դա նշանակում է որ նրանք ստացան 100% պաշտպանություն հիվանդությունից։ Պատվաստումից հետո հիվանդության հանդեպ ձևավորվել էր կայուն իմունիտետ։ Ինչպես նաև պատվաստանյութը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն .[34]:

Կանխարգելիչ դեղամիջոցներ Մալարիայի ժամանակ դեղամիջոցները կարելի է օգտագործել ոչ միայն բուժիչ նպատակով այլ նաև կանխարգելիչ։ Սովորաբար այդ դեպքում դեղորայքը օգտագործվում է օրերով կամ շաբաթներով ցածր չափաքանակով։ Պրոֆիլակտիկ հաբեր ընդունում են այն մարդիկ, ովքեր գնացել են այն տեղամասեր, որտեղ կա ինֆեկցիայով վարակվելու ռիսկ։ Պետք է նշել, որ կանխարգելման դոզայի ընդունել չի կարող որպես բուժում հանդիսանալ արդեն վարակվաց մարդու համար։ Արթեմեզին դեղամիջոցը չի օգտագործվում որպես կանխարգելիչ հաբ, նա բուժական է։ Կանխարգելման համար օգտվում են մեֆլոխինից (Լարիամ), դոքսիցիկլինից, բիգումալից (Մալարոն)։ Կանխարգելիչ ազդեցությունը չի ազդում միանգամից, դրա համար հարկավոր է ընդունել այն 1-2 շաբաթ, մինչև վտանգավոր մասից հեռանալը և դրանից հետո էլ շարունակել ընդունել դեղահաբը 1-4 շաբաթ։

Մոծակների ոչնչացում

խմբագրել

Մալարիայի դեմ պայքարը նաև ուղղված է մոծակների ոչնչացմաբ։ Կար ժամանակ մալարիան տարածված էր ԱՄՆ և Հվ Եվրոպայում։ Ճահիճների քչացման և սանիտարական պայմանների բարելավման հետ մեկտեղ, հիվանդների հսկողության և այլ միջոցների շնորհիվ հնարավոր եղավ քչացնել տոկոսայնությունը հիվանդության տարածման։ ԱՄՆ-ում 2002 թվականին վարակված էին 1059 մարդ, 8 մահվան ելքով։ Արդյունավետ քիմիական պատրաստուկը մալարիայի դեմ՝ Դուստ (C₁₄H₉Cl₅) է։ Սկզբում նրան օգտագործում էին մալարիայի դեմ պայքարի միջոց, հետագայում սկսեցին օգտագործել գյուղատնտեսության մեջ։ ԱՀԿ-ն ներկայումս առաջարկում է դուստը օգտագործել որպես հակամալարիային պատրաստանյութ էնդեմիկ գոտիներում[35]։

Հակամոծակային ցանցեր

 
Հակամոծակային ցանց (մալարիայի դեմ արդյունավետ պաշտպանություն)

Հակամոծակային ցանցերը օգնում են մարդկանց մոծակներից պաշտպանել և քչացնել նրանցով ինֆեկցիաների փոխանցմանը։ Ցանցե կատարյալ պատնեշ չէ, քանի որ նրանք հաճախ օգտագործվում են թունաքիմիկատների հետ զուգակցված[36]։

Պաշտպանության համար նաև կարևոր է փակ հագուստ և ռեպելենտ (լատին․՝ repellens): Ռեպելենտը լինում է երկու տեսակի՝ բնական և սինթետիկ։ Բնականները հանդիսոնում են որոշ բույսերի բնական յուղեր։ Սինթետրիկների տեսակներից են՝

  • Դիէթիլտոլուամիդ
  • IR3535
  • Իկարդին

Կան որոշակի տեսակների մոծակների գենետիկորեն մոդիֆիկացված գենով։ 2002 թվականին երկու խումբ հետազոտողներ արդեն հայտնաբերել են նմանատիպ մոծակներին[37][38]։

Պատվաստանյութի աշխատություններ

խմբագրել

Ընթանում են մալարիայի պատվաստանյութի բազմաթիվ աշխատություններ[39][40]։ 2015 թվականի հուլիսին Եվրոպական դեղանյութերը նկարագրեցին դրական արդյունք «Մոսկիրիկս» (Mosquirix) Plasmodium falciparum-ից, ինչպես նաև հայտնի «RTS,S/AS01», նկարագրված բրիտանական դեղագետների կազմակերպության կողմից GlaxoSmithKline[41]: Պատվաստանյութը ցույց է տվել 30-40%[42]։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ուսումնասիրում է ինչքանով է անվնաս պատվաստանյութը երեխաների համար[41][43], պատվաստանյութի օգտագործումը տարբեր մասերում նկարագրվել է 2017 թվականին[44]։ Պատվաստանյութը կարող է դառնալ հավելյալ միջոց մալարիայի դեմ պայքարի համար[42]։

Նշանակություն

խմբագրել

Մալարիան միշտ եղել է և կմնա մարդու համար շատ վնասակար հիվանդություններից։ Հայտնի մարդկանցից, ովքեր մահացել են մալարիայից պատկանում են[45]՝ Ալեքանդր Մակեդոնացին, վեստգոթերի թագավոր Ալարիխ, Չինգիզխան, Սուրբ Օգոստոս, Դանթե Ալիգերի, Սրբազան Հռոմեական Կայսրության Կայսեր Կառլոս 5-րդ, Քրիստափոր Կոլոմբոսը, Օլիվեր Կրովել, Միքելանջելո Մերզի Քարվաջո, Ջորջ Բայրոն և այլք։ Ժամանակակից տվյալների մալարիայի մասին[46]՝

  • Տարածվածությունը ընդգրկում է 106 երկիր
  • Տարեկան մալարիան ախտահարում է 250-600 մլն մարդ, 210-250 մլն համաձայն World Malaria Report[47]: XXI սկզբին այս թիվը աճել է 16%-ով։ Համաձայն World Malaria Report այս թիբը աճել է 2000-2005 և իջել 2005-2010 թվականների ընթացքում։ Վերջին 30-40 տարիներին հիվանդությունը աճել է 2-3 անգամ։
  • Հիմնական դեպքերը նկարագրվել են Աֆրիկայում, այլ տեղմասերում մասսայական նկարագրություն՝ Հնդկաստան, Բրազիլիա, Շրի Լանկա, Վիետնամ, Կոլումբիա։
  • Մալարիան գտնվում է 5-րդ տեղում մահացություն առաջացնող ինֆեկցիոն հիվանդությունների ցանկում։ Ըստ ԱՀԿ-ի մալարիան համարվում է արևադարձային ամենավտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունը։
  • Տարեկան 1 մլն մարդ մահանում է մալարիայից (2009 թվականին 781 000 և 2010-ին 655 000)։
  • Ամեն տարի մոտավորապես 30 000 մարդ այցելելով վտանգավոր տեղամասեր վարակվում է մալարիայով։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 United States National Library of Medicine Medical Subject Headings
  2. WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  3. Disease Ontology — 2016.
  4. Rogerson S. J., Rogerson S. J., Mkundika P., Kanjala M. K. Diagnosis of Plasmodium falciparum malaria at delivery: comparison of blood film preparation methods and of blood films with histology // J. Clin. Microbiol.ASM, 2003. — Vol. 41, Iss. 4. — P. 1370–1374. — ISSN 0095-1137; 1098-660X; 1070-633Xdoi:10.1128/JCM.41.4.1370-1374.2003PMID:12682116
  5. «Болотная лихорадка», Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
  6. «Malaria Site». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  7. Campbell, Neil A. et al. «Biology» Seventh edition. Menlo Park, CA: Addison Wesley Longman, Inc. 2005
  8. «Клиника Пасман, Энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. Biography of Alphonse Laveran Nobel foundation. Accessed 25 Oct 2006
  10. Biography of Alphonse Laveran Nobel foundation. Accessed 25 Oct 2006
  11. «Bernabé Cobo. Historia del Nuevo Mundo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. Peru. History of coca, «the divine plant» of the Incas; with an introductory account of the Incas, and of the Andean Indians of to-day (1901)
  13. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  14. Удивительные истории из глубины времен «Blog Archive» Католическое лекарство
  15. Raju T (2006). «Hot brains: manipulating body heat to save the brain.». Pediatrics 117 (2): e320-1. PMID 16452338. doi:10.1542/peds.2005-1934(անգլ.)
  16. Krotoski W, Collins W, Bray R, Garnham P, Cogswell F, Gwadz R, Killick-Kendrick R, Wolf R, Sinden R, Koontz L, Stanfill P (1982)."Demonstration of hypnozoites in sporozoite-transmitted Plasmodium vivax infection.". Am J Trop Med Hyg 31 (6): 1291-3. PMID 6816080.
  17. Meis J, Verhave J, Jap P, Sinden R, Meuwissen J (1983). «Malaria parasites--discovery of the early liver form.». Nature 302 (5907): 424-6. PMID 6339945.
  18. Малярия на заболоченных территориях Արխիվացված 2010-09-14 Wayback Machine / сайт Эдем Кавказа, Сочи
  19. «Многотомное руководство по микробиологии». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  20. Шарипов А. А., Нарзулоева М. Ф., Сайбурхонов Д. Некоторые особенности трансграничной передачи малярии в Республике Таджикистан в предэлиминационном периоде // Научно-практический журнал ТИППМК. — 2015. — № 1. — С. 74 — 75
  21. Mueller I, Zimmerman PA, Reeder JC (2007 թ․ հունիս). «Plasmodium malariae and Plasmodium ovale—the "bashful" malaria parasites». Trends Parasitol. 23 (6): 278–83. doi:10.1016/j.pt.2007.04.009. PMID 17459775.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Naturally acquired Plasmodium knowlesi malaria in … [Emerg Infect Dis. 2004] — PubMed result
  23. «GeneDB Plasmodium knowlesi». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  24. Singh B, Kim Sung L, Matusop A; և այլք: (2004 թ․ մարտ). «A large focus of naturally acquired Plasmodium knowlesi infections in human beings». Lancet. 363 (9414): 1017–24. doi:10.1016/S0140-6736(04)15836-4. PMID 15051281. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. Возбудитель малярии сделает запах человека привлекательным для комаров // Lenta.ru, 2014-07-02; по материалам Malaria-induced changes in host odors enhance mosquito attraction // PNAS July 29, 2014 vol. 111 no. 30 11079-11084 doi: 10.1073/pnas.1405617111
  26. Malaria Diagnosis (United States) // CDC (անգլ.)
  27. Малярия / Сайт журнала Вестник инфектологии и паразитологии (ISSN 1609-9877)
  28. Малярия / ВОЗ
  29. «Malaria drug resistance warning», BBC News, 2005-06-06
  30. Malaria drug offers new hope. BBC News, 2002-02-15.
  31. Salom-Roig, X. et al. (2005) Dual molecules as new antimalarials Արխիվացված 2007-06-14 Wayback Machine. Combinatorial Chemistry & High Throughput Screening 8:49-62.
  32. Предложено новое средство против малярии Արխիվացված 2015-07-23 Wayback Machine / 17 июля 2015; A long-duration dihydroorotate dehydrogenase inhibitor (DSM265) for prevention and treatment of malaria Արխիվացված 2015-07-18 Wayback Machine / Science Translational Medicine Vol 7, Issue 296, 15 July 2015 (անգլ.)
  33. Malaria vaccine development / ВОЗ, 24 April 2015 (անգլ.)
  34. «Новая вакцина способна гарантировать 100%-ю защиту от малярии». USA.one.
  35. WHO frequently asked questions on DDT use for disease vector control Արխիվացված 2007-02-21 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  36. Hull, Kevin. (2006) «Malaria: Fever Wars». PBS Documentary (недоступная ссылка)
  37. Imperial College, London, «Scientists create first transgenic malaria mosquito Архивная копия от 26 сентября 2006 на Wayback Machine», 2000-06-22.
  38. Jacobs-Lorena et al, «Researchers genetically alter mosquitoes to impair malaria transmission», Case-Western, 2002.
  39. Malaria vaccine development / ВОЗ, 24 April 2015 (англ.)
  40. Safety and Immunogenicity of a Malaria Vaccine, Plasmodium falciparum AMA-1/MSP-1 Chimeric Protein Formulated in Montanide ISA 720 in Healthy Adults / PLOS one, 2008, DOI: 10.1371/journal.pone.0001952
  41. 41,0 41,1 EMA (24/07/2015). «First malaria vaccine receives positive scientific opinion from EMA». EMA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  42. 42,0 42,1 Questions and answers on malaria vaccines / ВОЗ, July 2015 (անգլ.)
  43. Malaria vaccine gets 'green light' / BBC 24 July 2015 (անգլ.)
  44. Estimating the public health impact and cost-effectiveness of the RTS,S malaria vaccine, Imperial College London
  45. Даниэл М. — Тайные тропы носителей смерти. — Прогресс, 1990. ISBN 5-01-002041-6
  46. Malaria Site Արխիվացված 2007-03-17 Wayback Machine копия Արխիվացված 2020-09-23 Wayback Machine
  47. World Malaria Report 2014 // ВОЗ, ISBN 978-92-4-156483-0 (անգլ.)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 152  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալարիա» հոդվածին։