Պլազմոդիումներ
Պլազմոդիումներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Plasmodium vivax
| ||||||||
|
Պլազմոդիումներ մալարիայի, սպորավորների դասի պլազմոդիա սեռի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբուծվում են մարդու արյան կարմիր գնդիկներում՝ լուրջ վնաս պատճառելով նրա առողջությանը։ Հայտնի է Պլազմոդիումների 4 տեսակ (լատին․՝ Pl. vivax, PI. falciparum, Pl. malariae, Pl. ovale), որոնց զարգացման կենսակերպն ընթանում է միանման։
Մալարիա
խմբագրելՄալարիան տարածված է տաք կլիմայով երկրներում։ Վերջին տասնամյակում այդ ինվազիան խիստ անհանգստացնում է նաև մեր հանրապետության բժշկության ծառայությանը։
Զարգացում
խմբագրելՄալարիայի զարգացումն ընթանում է 2 տիրոջ՝ մարդու և անոֆելես սեռի մոծակի էգի օրգանիզմներում։
Վարակում
խմբագրելՄարդը վարակվում է մալարիայով, երբ Պլազմոդիումներ կրող մոծակն արյունով սնվելու համար խայթում է մարդուն, և մոծակի թքի հետ արյան մեջ են թափանցում մալարիայի հարուցչի սպորոզոիտները։ Վերջիններս, մուտք գործելով էրիթրոցիտներ, բազմանում են շիզոգոնիայի ձևով՝ սկիզբ տալով բազմաթիվ մերոզոիտների, որոնք ախտահարում են նորանոր էրիթրոցիտներ, և այդպես շարունակ՝ հետագայում սկիզբ տալով մակրո և միկրոգամետոցիտների ու շիզոգոնիային ձևավորման։ Մոծակը վարակված մարդու արյունով սնվելիս կլանում է մալարիայի հարուցիչներ։ Մոծակի ստամոքսում տեղի է ունենում դրանց հետագա զարգացումը՝ սպորոգոնիան՝ բազմաթիվ սպորոզոիտներով, որոնք նորից կարող են փոխանցվել մարդուն և առաջացնել հիվանդություն։
Ախտորոշում
խմբագրելՄալարիան կարելի է ախտորոշել կլինիկ, ախտանշանների հիման վրա։ Մշակված են մալարիայով հիվանդ մարդկանց բուժման մի շարք եղանակներ՝ արդյունավետ պատրաստուկների կիրառմամբ։ Կանխարգելումը, մոծակների բազմացման կենսավայրերի վերացում և մոծակների դեմ դեղանյութային պատրաստուկների օգտագործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլազմոդիումներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլազմոդիումներ» հոդվածին։ |