Շայխզադա Բաբիչ
Շայխզադա Մուհամեցակիրովիչ Բաբիչ ( ռուս.՝ Шайхзада Мухаметзакирович Бабич, բաշկիրերեն՝ Шәйехзада Мөхәммәтзәкир улы Бабич, հունվարի 14, 1895, Ասյանովո, Birsky Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1919[1], Զիլաիր, Զիլաիրսկի շրջան), բաշկիր և թաթար բանաստեղծ, գրող և դրամատուրգ։
Շայխզադա Բաբիչ բաշկիրերեն՝ Шәйехзада Мөхәммәтзәкир улы Бабич | |
---|---|
Ծնվել է | 1895 թվականի հունվարի 14 |
Ծննդավայր | Ասյանովո, Birsky Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1919 թվականի մարտի 28 |
Վախճանի վայր | Զիլաիր, Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ |
Լեզու | թաթարերեն, բաշկիրերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ğäliä? |
Կայք | encycl.bash-portal.ru/babich_sh.htm |
Shajhzada Babych Վիքիպահեստում |
Բաբիչը ծնվել է 1895 թվականի հունվարի 14-ին Ուֆայի նահանգի Ասյանովո գյուղում (ներկայումս՝ Բաշկորտոստանի Դյուտյուլինսկի շրջան)։ Նա համարվում է բաշկիրական ազգային գրականության դասական հեղինակ։ Նա եղել է բաշկիրական ազգային ազատագրական շարժման և Բաշկուրդիստանի կառավարության անդամ (1917–1919):
Կենսագրություն
խմբագրելԲաբիչը ծնվել է Ուֆայի նահանգի Բիրսկի գավառի Ասյանովո գյուղում, որը նախկինում կոչվում էր Կույուկովոյ Կանլինսկի ծխական համայնքշ[2]։ Նախնական կրթությունն նա ստացել է հայրենի գյուղի մեդրեսեում, որը ղեկավարում էր իր հայրը՝ Մուհամեցակիրը։ 1910 թվականին նա ճանապարհորդեց Ղազախական տափաստաններ և դասավանդեց այնտեղ ղազախ երեխաներին։
1911-1916 թվականներին Բաբիչը սովորում էր Ուֆայում գտնվող Գալիա մեդրեսեում, որի ընթացքում նա խորապես հետաքրքրվեց գրականությամբ։ Նա մասնակցել է գրական և երաժշտական խմբակներին և տպագրել է ձեռագրեր մեդրեսեյի «Պարլակ» հրատարակչությունում։ Ավարտելուց հետո նա գնաց Տրոիցկ՝ աշխատելու որպես ուսուցիչ։ Այս ժամանակահատվածում նա նաև աշխատում էր «Ակմուլլա» հանդեսում։
Բաբիչի գրական ստեղծագործությների մեծ մասը գրվել է թաթարերենով և նա տպագրել է թաթարական ամսագրերում և թերթերում։ Բաբիչը սկսեց բանաստեղծություններ գրել բաշկիրերենով 1917 թվականից։
1917 թվականի ամռանը նա կարճ ժամանակ ապրել է Ուֆայում, այնուհետև տեղափոխվել է Օրենբուրգ, որտեղ աշխատել է«Կարմակ» (նշանակում է «գավազան») երգիծական ամսագրի համար։
Բաբիչն մեծ ներդրումներ է ունեցել 1917 թվականի աշնան բաշկիրական ազատագրական շարժման մեջ,։ Նա դարձավ «Բաշկիրական շարժման համար» կուսակցության անդամ և աշխատել է որպես Ինքնավար Բաշկուրդիստանի Բաշկիրիայի տարածաշրջանային (կենտրոնական) շուրոյի (խորհրդի) քարտուղար, ինչպես նաև աշխատել է որպես «Բաշկորտ» թերթի խմբագիր և եղել է բաշկիրների երիտասարդական կազմակերպության՝ Тулҡын (որը նշանակում է «ալիք»), ղեկավար։
Նա աշխատել է որպես պատերազմի թղթակից 1918-1919 թվականներին ՝ հետևելով բաշկիրական զորքերին մարտական գործողությունների ժամանակ։
Նա իր կյանքի ընթացքում հրատարակել է միայն մեկ գիրք՝ բանաստեղծությունների ժողովածու «Կապույտ երգեր․ Երիտասարդ Բաշկորտոստան» վերնագրով, որը լույս է տեսել 1918 թվականին Օրենբուրգում։
1919 թվականի փետրվարի 25-ին նշանակվել է խորհրդային «Բաշրևկոմա» տպարանի բաշկիրական բաժնի աշխատակից։
1919 թվականի մարտի 28-ին՝ բաշկիրական բանակից Կարմիր բանակ անցնման ժամանակ, Շայխզադա Բաբիչը դաժանորեն սպանվեց Կարմիր բանակի անդամներից մեկի կողմից Զիլաիրսկի շրջանի Զիլաիր գյուղում, որը դարձել էր Բաշկիրական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս։ Նա ընդամենը 24 տարեկան էր, երբ մահացավ։
Բանաստեղծություններ
խմբագրել«
- Մենք
- Ամիր Կարամեշևայի հուշերում
- Աղոթող զինվոր
- Բանաստեղծական կոչ ժողովրդին բոլշևիկների հետ համաձայնագրի վերաբերյալ (1919).
- Հիալբել
- Հաշտեցնել
- Հանուն ժողովրդի (1914)
- Մենամարտում ունեցանք մի կարճ կյանք (1915, խմբ․ 1922)
- Բացիր աչքերդ, քա՛ջ
- Կուրա
- Սրբագրիչներ և տպող սարքեր
- Կեցցե աշխատողները (1917)
- Սոցիալիստ գողեր
- օ՜, գիրքը
- Ես տխուր եմ
- Մեր պարտեզը
- Գանգատ
- Կեցցե աշխատանքը
- Ազատության նվեր
- Մասնակի նմանություն
- Գարնան երգ
- Գեղեցկություն
- Իմ հրեշտակ
- Ծաղկի պորտեզների անուներ
- Ջութակ
- Մանդոլին
- Վերջապես
- Շտապեք
- Երկու շակիրդներ
- ԷֆենդիԳաբդուլլա Տոկաև
- Մի այծ և մի խոզ
- Դադարեք բղավել․․․
- Հոգի
- Տխրություն
- Գալլիայի երգեր
- Նրանք ասացին
- Խիղճը և փառասիրությունը
- Ափսոսանք
- Սպասման երգ
- Չե՞ք համեմատում
- Էքսպրոմտ
- Դուք ուղարկել եք, մորաքու՛յր․․․
- Ընկճված վիճակում
- Երանելի վիճակում
- Գետը հոսում է դեպի․․․
- Ժողովրդի համար
- Մեկ րոպե
- Բարգավաճում և գիտելիք
- Ագաությունը սատանան է
- Հարուստը և աղքատը
- Լուսնի վրա բարձրացավ
- Ըստ
- Մուկը
- Մտքի խառնաշփոթ
- Առաջ, իմ ժողովուրդ
- Բանաստեղծի վիշտը
- Տուր ինձ ազատություն․․․
- Հարբեցողների ողբ
- Էքսպրոմտ
- Ես եմ
- Այսքան տարիներ
- Ալյուր
- Հիասթափության պահին
- Ակնարկներ
- Գարնանային արձակուրդ
- Հիշարժան Խազրետ Սունչալևայի հուշերում
- Իմ հրեշտակ
|
»«»
Այլ աշխատանքներ
խմբագրել- «Վրիպակ» բալլադը (1916)
- «Գազազ» պոեմը (1916)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Бабич Шайхзада Мухаметзакирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Асфандияров А. 3. История сел и деревень Башкортостана и сопредельных территорий. Уфа: Китап, 2009. — 744 с. 978-5-295-04683-4
Հղումներ
խմբագրել- Շայխզադա Բաբիչի մասին տեսանյութ ՅուԹյուբում
- հոդված Բաշկորտոստանում. համառոտ հանրագիտարան
- Статья в Башкирской энциклопедии Արխիվացված 2017-12-29 Wayback Machine (in Bashkir)
- «Թևավոր Բաբիչ»
- Բանաստեղծություններ
- Ս.Բաբիչ: Արխիվացված 2016-03-03 Wayback Machine «Բաշկորտոստան» բանաստեղծությունը (թարգմանվել է ռուսերեն) Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Ասյանովո գյուղ - բանաստեղծի ծննդավայր