Շանդոր Ֆերենցի
Շանդոր Ֆերենցի (հունգ.՝ Ferenczi Sándor, մինչև 1879 թվականը՝ Ֆրենկել, հուլիսի 7, 1873[1][2][3], Միշկոլց, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 22, 1933[5][6][7][…], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հունգարացի հոգեվերլուծող, 1908-1924 թվականներին Զիգմունդ Ֆրոյդի համախոհներից մեկը, Հունգարական հոգեվերլուծական հանրության հիմնադիրը (1913), ինտրոյեկցիայի մասին ուսմունքի ստեղծողը (1909)։
Շանդոր Ֆերենցի հունգ.՝ Ferenczi Sándor | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1873[1][2][3] Միշկոլց, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | մայիսի 22, 1933[5][6][7][…] (59 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիա[4] |
Գերեզման | Farkasrét Jewish cemetery[8] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | հոգեվերլուծաբան և նյարդաբան |
Գործունեության ոլորտ | հոգեվերլուծություն |
Անդամակցություն | Magyar Pszichoanalitikus Egyesület? և International Psychoanalytical Association? |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան (1894) |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[9] և հունգարերեն[5][9] |
Ազդվել է | Զիգմունդ Ֆրոյդ |
Հայր | Bernát Ferenczi? |
Sándor Ferenczi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Միշկոլց քաղաքում՝ հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Բարուխ Ֆրենկելը (հետագայում՝ Bernát Ferenczi, 1830-1889), Միշկոլց էր եկել Կրակովից[10], իսկ մայրը՝ Ռոզա Էյբենշյուցը (1840-1921), ևս սերում էր Գալիցիայից և մեծացել է Վիեննայում[11][12]։ Հայրը ուներ գրախանութ սեփական տպարանով և գրադարանային ծառայություններով։
Շանդոր Ֆերենցին 1900 թվականից զբաղվում էր նյարդաբանական մասնավոր պրակտիկայով։ Ֆրոյդի հետ ծանոթացման ժամանակ (1908) արդեն ուներ շուրջ 30 աշխատություն։ Ֆրոյդին ուղեկցել է բազմաթիվ աշխատանքային այցերի ընթացքում, դարձել ներքին հոգեվերլուծական խմբի անդամ։ Հունգարական Խորհրդային Հանրապետության ժամանակ Բելա Կունին աջակցելիս Բուդապեշտի համալսարանում ստեղծել է հոգեվերլուծության ամբիոն։
1924 թվականին Ֆերենցին Օտտո Ռանկի հետ հրատարակել է «Հոգեվերլուծության զարգացում» (ռուս.՝ «Развитие психоанализа») աշխատությունը։ Փաստացի, Ֆերենցին պաշտպանում էր Ռանկի՝ նորածնության տրավմայի տեսությունը, որը ժխտվում էր Ֆրոյդի կողմից։ Դա հանգեցրեց Ֆերենցու և Ֆրոյդի հարաբերությունների սառեցմանը, թեև բացահայտ կոնֆլիկտի չհասավ։
Տեսակետներ
խմբագրելՖերենցին մշտապես փորձարկում էր թերապևտիկ ներգործությունների մեթոդները, պաշտպանում էր հիպնոսի կիրառումը։ Հայտնիություն է ձեռք բերել առավել դժվար այցելուների հետ աշխատելու և հոգեվերլուծության մեջ ընդունված ներգործությունների համեմատությամբ առավել ակտիվ ներգործության տեսություն հիմնելու շնորհիվ։ Նրա այցելուներից է եղել Մելանի Քլայնը։
Իր հետազոտություններում Ֆերենցին հանգել է այն եզրակացության, որ այցելուների վկայությունները ընտանիքում մանկության տարիներին ապրած բռնության մասին կարելի է համարել ճշմարիտ միայն այն դեպքում, երբ դրանք ստուգվում են այդ ընտանիքից այլ այցելուների հետ աշխատանքի արդյունքում։ Այցելուի հիշողության մեջ տրավմատիկ ապրումների վերականգնումը նա էական չէր համարում թերապիայի համար։
Թերապևտիկ նպատակներով լիբիդոյի կենտրոնացման համար Ֆրոյդը այցելուներին հանձնարարում էր պահպանել սեռական ժուժկալություն, իսկ Ֆերենցին գնում էր ավելի հեռու՝ պահանջելով հրաժարվել սնունդից, խմիչքից և ֆիզիկական այլ պահանջմունքներից։ Երբ այդպիսի պրակտիկան ցույց տվեց իր անարդյունավետությունը, Ֆերենցին անցավ հակառակ գործելաոճին. նա հոգեվերլուծողից պահանջում էր այցելուի հանդեպ դրսևորել հնարավորինս շատ ջերմություն, բարեհամբույրություն և կապվածություն, քանի որ նևրոտիկները մանկության տարիներին զրկված էին լինում հենց դրանցից։
Իր «Թալասսա, գենիտալային տեսության փորձ» («Thalassa, Versuch einer Genitaltheorie», 1924) վիճահարույց աշխատության մեջ Ֆերենցին շեշտադրում է անհատի՝ մայրական օրգանիզմ և, վերջին հաշվով, համաշխարհային օվկիանոսի ջրերին վերադառնալու բնազդային ձգտումը։
Ֆերենցին պաշտպանում էր մեկ անձի մեջ վերլուծողի և սուպերվիզորի գործառույթների համատեղման գաղափարը, որը քիչ էր ընդունված այլ հոգեվերլուծողների կողմից։
Ազդեցություն
խմբագրելՖերենցու հայացքները մեծ ազդեցություն են թողել նրա հունգարացի կոլեգա Մայքլ Բալինտի վրա։ Դրանք որոշակի ճանաչում ունեն նաև Ժակ Լականի հետնորդների, ինչպես նաև ԱՄՆ-ում 1980-ական թվականներին ստեղծված հոգեվերլուծական դպրոցի կողմնակիցների շրջանում։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Hysterie und Psychoneurosen, Lpz., 1919;
- Die Symbolik der Brucke, «Intern. Z. Psychoanal.», 1921, Bd. 7, S. 211—213;
- Zur Psychoanalyse von Sexualgewohnheiten, «Intern. Z. Psycoanal.», 1928, Bd. 11;
- Development of Psychoanalysis (Classics in Psychoanalysis, Monograph 4), Otto Rank and Sandor Ferenczi, International Universities Press, Inc, 1986, Hardback, ISBN 0-8236-1197-3.;
- (Hrsg) Bausteine zur Psychoanalyse, 4 Bde., 1927, Wien.;
- The phenomena of hysterical materialisation, in.: Contributions to the Theory and Technique of Psychoanalysis, 2 Bde., L., 1950.
- Thalassa: A Theory of Genitality, Sandor Ferenczi, H. Karnac Books, Limited, 1989, Paperback, ISBN 0-946439-61-3.
- First Contributions to Psycho-Analysis, Sandor Ferenczi, translated by Ernest Jones, H. Karnac Books, Limited, 1994, Hardback, ISBN 1-85575-085-6.
- Final Contributions to the Problems & Methods of Psycho-Analysis, Sandor Ferenczi, H. Karnac Books, Limited, Hardback, 1994, ISBN 1-85575-087-2.
- Ferenczi’s Turn in Psychoanalysis, Peter L. Rudnytsky, New York
- Sandor Ferenczi: Reconsidering Active Intervention, Martin Stanton, Jason Aronson Publishers, 1991, Hardcover, 1991, ISBN 0-87668-569-6.
- Legacy of Sandor Ferenczi, Edited by Adrienne Harris and Lewis Aron, Analytic Press, 1996, Hardback, ISBN 0-88163-149-3.
- Ференци, Ш. Собрание научных трудов. - Ижевск: ERGO, 2013. - Т. 2: Работы 1908–1912 гг. ISBN 978‑5‑98904-151-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://en.isabart.org/person/123276
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11868678X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Itt nyugszik a legtöbb híres magyar – séta a Farkasréti temetőben
- ↑ 9,0 9,1 CONOR.Sl
- ↑ Բարուխ Ֆրենկելը Միշկոլց էր գնացել 14 տարեկան հասակում ծնողների հետ
- ↑ About Ferenczi
- ↑ Генеалогия семьи Френкель
Արտաքին հղումներ
խմբագրել- Ferenczi Institute Արխիվացված 2007-11-20 Wayback Machine
- Շանդոր Ֆերենցի
- «Ֆերենցի (Ferenczi) Շանդոր, Հոգեբանական բառարան
- Ֆերենցու և այլ հոգեվերլուծողների աշխատանքները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Ֆերենցի» հոդվածին։ |