Շառլոտա Բերենդ-Կորինտ

գերմանացի նկարիչ, հուշավիպագիր

Շառլոտա Բերենդ-Կորինտ (գերմ.՝ Charlotte Berend-Corinth, մայիսի 25, 1880(1880-05-25)[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - հունվարի 10, 1967(1967-01-10)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի նկարիչ, հուշավիպագիր։

Շառլոտա Բերենդ-Կորինտ
ԿեղծանունBehrend, Charlotte, Corinth, Charlotte Berend?, Berend-Corinth, Charlotte և Corinth, Mrs. Lovis?
Ծնվել էմայիսի 25, 1880(1880-05-25)[1][2][3]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական ռայխ[4]
Վախճանվել էհունվարի 10, 1967(1967-01-10)[1][2] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Գերմանիա և  Իտալիա
Մասնագիտություննկարչուհի, մոդել, գծանկարիչ, վիմագրող և գրող
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[5]
ՀայրErnst Berend?
ՄայրHedwig Berend?
ԱմուսինԼովիս Կորինտ[4]
ԶավակներWilhelmine Corinth?[4] և Thomas Corinth?[4]
 Charlotte Berend-Corinth Վիքիպահեստում

Լովիս Կորինտի կինը և բնորդուհին։

Կենսագրություն

խմբագրել

Շարլոտտա Բերենդը սովորել է Բեռլինի թագավորական արվեստի դպրոցում և Բեռլինի կիրառական արվեստի թանգարանում, ապա՝ Լովիս Կորինտի մասնավոր դպրոցում։ 1903 թվականին ամուսնացել է Կորինտի հետ, այնուհետև նրան պարգևել որդի և դուստր։ 1906 թվականից ցուցադրել է իր աշխատանքները Բեռլինի անջատականների հետ միասին, իսկ 1912 թվականին անդամագրվել է դրան։ Հանդես է եկել որպես դիմանկարիչ (նրա ստեղծագործություններից է դերասան Վերներ Կրաուսի դիմանկարը) և գրքեր նկարազարդող, եղել է Վալեսկա Գերտի նկարազարդողը։ 1933 թվականին երեխաների հետ արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ 1958 թվականին հրատարակել է Լովիս Կորինտի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն, որը մինչ օրս հիմք է ծառայում նրա ստեղծագործությունների հրատարակման համար[6]։

Հուշային գրքեր

խմբագրել
  • Mein Leben mit Lovis Corinth (1947)
  • Als ich ein Kind war (1950)

Գրականություն

խմբագրել
  • Lovis Corinth and Charlotte Berend Corinth. South Hadley: Mount Holyoke College, Art Museum, 1968
  • Pfefferkorn R. Die Berliner Secession; eine Epoche deutscher Kunstgeschichte. Berlin: Haude & Spener, 1972
  • Charlotte Berend-Corinth, Lovis Corinth: ein Künstlerpaar im Berlin der klassischen Moderne. Künzelsau: Swiridoff, 2005

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտա Բերենդ-Կորինտ» հոդվածին։