Վալեսկա Գերտ (գերմ.՝ Valeska Gert, իրական անունը` Գերտրուդա Վալեսկա Սամոշ, հունվարի 11, 1892(1892-01-11)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - ոչ վաղ քան մարտի 15, 1978 և ոչ ուշ քան մարտի 18, 1978, Kampen (Sylt), Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կաբարեի և մյուզիք-հոլլի գերմանացի պարուհի, կինոյի դերասանուհի, մոդել, հուշագիր։

Վալեսկա Գերտ
գերմ.՝ Valeska Gert
Ծնվել էհունվարի 11, 1892(1892-01-11)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական ռայխ[4]
Մահացել էոչ վաղ քան մարտի 15, 1978 և ոչ ուշ քան մարտի 18, 1978
Մահվան վայրKampen (Sylt), Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանFriedhof Ruhleben[5]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունպարուսույց, մոդել, պարուհի, երգիծաբան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել
 
Վալեսկա Գերտի գերեզմանը

Բեռլինցի վաճառականի դուստր է։ Նա ինքնուս պարուհի է։ Մենահամարներով նա խաղացել է ոչ բարետես մարդկանց դերեր, նրա արտահայտիչ շարժուձևը մոտ էր գերմանական էքսպրեսիոնիզմին, նրան նույնիսկ համեմատել են Գրոսի գրաֆիկայի հետ։ Ունեցել է շատ մեծ հռչակ։ Նա մրցել է Մերի Վիգմանի հետ։

1928 թվականին նա հյուրախաղեր է ունեցել ԽՍՀՄ-ում, հանդիպել Էյզենշտեյնին, ավելի ուշ նրանք հանդիպել են Բեռլինում (պահպանվել է Վալեսկա Գերտի մասին Էյզենշտեյնի գրված հոդվածի ուրվագիծը, նա ևս իր հուշագրություններում գրել է ռեժիսորի մասին)։ 1920-ական թվականների վերջին նա Ժաննա Մամմենի, Շառլոտտա Բերենդ-Կորինտի մոտ մոդել է եղել։

1933 թվականին արտագաղթել է Մեծ Բրիտանիա, 1938 թվականին՝ ԱՄՆ։ 1941 թվականին նա Նյու Յորքում ձեռք է բերել Beggar Bar-ը՝ այն դարձնելով ռեստորան և կաբարե (դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը, որը նոր էր սկսել գրել, որոշ ժամանակ այստեղ մատուցող է ծառայել)։ 1945 թվականին Գերտը վերադարձել է Եվրոպա, 1965 թվականին՝ կինո։

Կինոյում

խմբագրել

Վալեսակա Գերտը խաղացել է Պաբստի ֆիլմերում, որը և բացահայտել է նրան («Տխուր նրբանցք», 1925, «Լքյալների օրագիր», 1929, «Երեք գրոշանոց օպերա», 1931՝ ըստ Բրեխտի)։ Նկարահանվել է նաև Ժան Ռենուարի («Նանա»՝ Զոլայի վեպի հիման վրա, 1926), Հենրիկ Գալեենի («Ալրաուն», 1928՝ ըստ Էվերսի), Ռոբերտ Սյոդմակի («Տղամարդիկ կիրակի օրերին», 1930), Ֆեդերիկո Ֆելինիի («Ջուլիետան և ոգիները», 1965), Ֆոլկեր Շլյոնդորֆի («Վերջին ողորմությունը»՝ Մարգարիտ Յուրսենարի վեպի հիման վրա, 1976) և այլ ֆիլմերում։ Շլյոնդորֆը դերասանուհու մասին նկարահանել է վավերագրական ֆիլմ` «Միայն զվարճանքի համար, միայն խաղի համար» (1977)։

Ճանաչում

խմբագրել

Գերտի աստղը գտնվում է Մայնց քաղաքի փառքի ծառուղու աստղերի թվում։ Բեռլինի Ֆրիդրիխշայն շրջանի փողոցներից մեկը 2006 թվականին անվանվել է Վալեսկա Գերտի պատվին[6]։ Նրա հուշերը թարգմանվել են մի քանի լեզուներով։

  • Mein Weg' (1931)
  • Die Bettlerbar von New York (1950)
  • Ich bin eine Hexe: Kaleidoskop meines Lebens (1968)
  • Katze von Kampen (1973)

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Hildenbrandt F. Die Tänzerin Valeska Gert.Stuttgart, W. Hädecke, 1928
  • Peter F.-M. Valeska Gert: Tänzerin, Schauspielerin und Kabarettistin. Eine dokumentarische Biographie. Berlin: Frölich & Kaufmann, 1985 (2 изд. 1987)
  • Reinke W.W. Berliner Gräber. Berlin: Stapp, 2000
  • Foellmer S. Valeska Gert: Fragmente einer Avantgardistin in Tanz und Schauspiel der 1920er Jahre. Bielefeld: Transcript, 2006
  • Stanley M.T., Zinn G. Female exiles in twentieth and twenty-first century Europe. New York; Basingstoke: Palgrave Macmillan, 2007
  • Эйзенштейн С. В мировом масштабе о Валеске Герт// Киноведческие записки, 1991, № 11, с. 211—212
  • Wolfgang Müller: Valeska Gert. Ästhetik der Präsenzen. Berlin: Martin Schmitz Verlag, 2010. ISBN 978-3-927795-51-8

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալեսկա Գերտ» հոդվածին։