Շառլ Ադոլֆ Վյուրց (ֆր.՝ Charles Adolphe Wurtz, նոյեմբերի 26, 1817(1817-11-26)[1][2][3][…], Ստրասբուրգ[4][1] - մայիսի 12, 1884(1884-05-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1867

Շառլ Ադոլֆ Վյուրց
Charles Adolphe Würtz
Ծնվել էնոյեմբերի 26, 1817(1817-11-26)[1][2][3][…]
Ստրասբուրգ[4][1]
Մահացել էմայիսի 12, 1884(1884-05-12)[1][2][3][…] (66 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4][5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6] և tomb of Oppermann
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքբողոքականություն
Մասնագիտությունքիմիկոս, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Փարիզի բժշկության դպրոց, Ստրասբուրգի համալսարանի բժշկության ֆակուլտետ և Գյուղատնտեսության ազգային ինստիտուտ
Գործունեության ոլորտքիմիա և բժշկություն
Պաշտոն(ներ)անփոփոխ սենատոր, Mayor of 7th arrondissement of Paris? և նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիայի քիմիկոսների ասոցացիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՍտրասբուրգի համալսարան, Գիսենի համալսարան և Ժան Շթուրմի գիմնազիա (1834)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3] և գերմաներեն
Եղել է գիտական ղեկավարÉmile Lemoine?, Պոլ Էմիլ Լեկոք դը Բուաբոդրան և Արման Գոթիե
Հայտնի աշակերտներԱլեքսանդր Զայցև
Պարգևներ
 Charles Adolphe Wurtz Վիքիպահեստում

Քիմիա ուսումնասիրել է Լիբիխի (Հիսեն) և Դյումայի (Փարիզ) լաբորատորիաներում։ 1853 թվականից՝ Սորբոնի համալսարանի օրգանական քիմիայի պրոֆեսոր։ Հայտնաբերել է բազմաթիվ օրգանական նյութեր և սինթեզի եղանակներ։ Ստացել և ուսումնասիրել է ճարպային ամինների պարզագույն ներկայացուցիչները՝ մեթիլամինը և էթիլամինը (1849 թ.)։ Առաջարկել է (1855 թ.) հագեցած ածխաջրածինների ստացման ընդհանուր եղանակ, սինթեզել է էթիլենգլիկոլը (1856 թ.), էթիլենքլորհիդրինը և էթիլենի օքսիդը (1859 թ.), որից ստացել է ամինասպիրտներ, խոլինը (1867 թ.) և նեյրինը (1869 թ.)։ Բենգոլսուլֆոթթուների և կալիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ ստացել է ֆենոլ (1867 թ.), նկարագրել է ալդոլային կոնդենսումը (1872 թ.)։ Կարևոր են նաև ցիանի քլորիդի, ուրետանի, ամիլսպիրտի, ամիլենի, խառը ռադիկալների, կաթնաթթվի վերաբերյալ հետազոտությունները։ Վյուրցը ատոմամոլեկուլային ուսմունքի, Ա․ Բուտլերովի կառուցվածքային տեսության և Դ. Մենդելեևի պարբերական օրենքի ջատագովն էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 481  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ադոլֆ Վյուրց» հոդվածին։