Շավարշ Նարդունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Նարդունի (Այվազյան, 1898, Արմաշ, Օսմանյան կայսրություն - 1968, Մարսել, Բուշ-դյու-Ռոն), գրող, հրատարակիչ-խմբագիր։
Շավարշ Նարդունի | |
---|---|
Ծննդյան անուն | Ասքանազ Այվազեան |
Ծնվել է | 1898 |
Ծննդավայր | Արմաշ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1968 |
Վախճանի վայր | Մարսել, Բուշ-դյու-Ռոն |
Գերեզման | Սեն Պիեռ գերեզմանատուն |
Գրական անուն | Chavarch Nartouni |
Մասնագիտություն | գրող և բժիշկ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Աշխատավայր | Արաջ, Երկունք, Մենք, Զվարթնոց, Անդաստան և Հայ բույժ |
Schavarch Nartouni Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Փարիզի բժշկական համալսարանը (1927 թվականին)։ 1928–1937 թվականներին «Երկունք» ամսագրի, 1934–1940 թվականներին (միաժամանակ) և 1945–1967 թվականներին «Հայ բոյժ» պարբերաթերթի հիմնադիր-խմբագիր։ Լույս են տեսել Նարդունու «Հէքիաթներու ալբոմ» (1927 թվականին Աթենքում), «Մեղեդինե՜ր, մեղեդինե՜ր» (1933 թվականին), «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ» (1938 թվականին), «Բանե՜ր, բանե՜ր, ինչ բանե՜ր» (1941 թվականին), «Նարդեան շիթեր» (1945 թվականին երեքն էլ՝ Փարիզում), «Սպիտակ առաւօտ» (1963 թվականին), «Ահա ես ճանկերս լայն բացած» (1966 թվականին), «Գրական ցոլքեր» (1979 թվականին), «Աքսորի օրագիր» (2000 թվականին), «Խորհրդերգութիւն», «Անձրեւին ձորը» (երկուսն էլ՝ 2011 թվականին), «Առաջնորդ մայրերու...», «Նիզակամարտ Շաւարշանայ դաշտին վրայ» (երկուսն էլ՝ Փարիզում, առանց թվականի) բանաստեղծությունների, պատմվածքների, հեքիաթների ժողովածուները։
Նարդունին հանդես է եկել նաև Վահրամ Սևունի գրական կեղծանունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |