Շնաձուկ-կատու
Շնաձուկ-կատու[1], կամ Մեքսիկական շնաձուկ կատու, կամ ցանցաձև ծովային շուն[2] (լատին․՝ Scyliorhinus retifer), հատակում բնակվող կռճիկային ձկների տարածված տեսակ կատվային շնաձկների ընտանիքից։ Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասի էնդեմիկ։ Բնակվում է խորջրյա մարջաններով ծածկված՝ 329—548 մ խորության վրա։ Սնվում է գլխոտանիներով, ոսկրային ձկներով և այլն։ Մարմինը պատված է բնորոշ ցանցաձև նախշերով։ Առավելագույն երկարությունը կազմում է 59 սմ։ Այս տեսակը մարդու համար վտանգ չի ներկայացնում, արդյունաբերական նշանակություն չունի։
Շնաձուկ-կատու | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Scyliorhinus retifer
(Garman, 1881)
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
Տարածվածություն |
Տաքսոնոմիա
խմբագրելԱռաջին անգամ տեսակը նկարագրվել է 1881 թվականին[3]։ Տիպային նմուշահատը 30,7 սմ երկարությամբ էգ է՝ բռնված Վիրջինիայի Դելավերյան ծովածոցում խորության վրա[4]։ Տեսակային անունը ծագում է լատին․՝ rete — «ցանց» և fero «տանում եմ» բառերից, որ պայմանավորված է նրանց գունավորմամբ։
Նկարագրություն
խմբագրելՇնաձուկ-կատվի մարմինն ու գլուխը շատ բարակ են և նեղ։ Գլխի առավելագույն լայնությունը կազմում է նրա երկարության 2/3 մասը։ Քթի շրջանի ակոսները բացակայում են։ Մեջքի երկրորդ լողաթևը առաջինից փոքր է։ Մեջքի առաջին լողաթևի հիմքը սկսում ոորովայնի լողաթևերի հետևից։ Բավականին հարթ մաշկը պատված է մանր թեփուկներով։ Մեջքը ծածկում են սև, հաստ միահյուսված գծերը, որոնք ձևավորում են ցանց։ Առավելագույն գրանցված չափը կազմում է 59 սմ։
Բիոլոգիա
խմբագրելՍեռահասուն դառնալու տարիքը հայտնի չէ։ Հանդիպում են 38 և 35 սմ երկարությամբ արուներ և էգեր։ Շնաձուկ-կատուները բազմանում են ձվադրման միջոցով։ Զուգավորման ժամանակ արուները կծում են էգի մեջքից։ Զուգավորումից հետո էգը ունակ է սպերմատոզոիդը պահպանել իր օրգանիզմում 843 օր։ Էգի ձվատար խողովակներում հայտնաբերել են փափուկ, թափանցիկ ձվային կապսուլաներ բաց դեղին գունավորմամբ։ Կապսուլայի անկյուններում գտնվում են երկու բեղիկներ, որոնք օգնում են նրանց ամրանալ հատակին։ Սաղմերը զարգանում են 8-12 ամիսների ընթացքում։ Նորածինների չափը կազմում է 10-11 սմ։ Մեկ տարվա ընթացքում էգը կարող է դնել 44-52 ձու։ Կյանքի տևողությունը անազատ վիճակում կազմում է 9 տարուց ոչ պակաս[5].
Սննդակարգ
խմբագրելՍննդակարգը բաղկացած է ոսկրային ձկներից, կաղամարներից, բազմախոզան որդերից և խեցգետնակերպերից։ 1979 թվականին ուսումնասիրված 38 շնաձուկ-կատուների դատարկ ստամոքսում հայտնաբերվել էր ոչ մեծ կոպիճ, որը հավանաբար ծառայում էր որպես ծանրաբեռ[6].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Губанов Е. П., Кондюрин В. В., Мягков Н. А. Акулы Мирового океана: Справочник-определитель. — М.: Агропромиздат, 1986. — С. 81. — 272 с.
- ↑ Пятиязычный словарь названий животных. Рыбы|страницы=27}}
- ↑ Garman S. Report on the selachians. Reports on the results of dredging, … along the Atlantic coast of the United States during the summer of 1880, by the U. S. Coast Survey Steamer «Blake», Commander J. R. Bartlett, U. S. N., commanding // XII. Smithsonian Contributions to Zoology. — 1881. — Vol. 8. — № (11). — P. 231—237.
- ↑ «http://shark-references.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Compagno, L.J.V. In prep. b. Sharks of the World. An annotated and illustrated catalogue of the shark species known to date. Volume 3. (Carcharhiniformes). FAO Species Catalogue for Fisheries Purposes No. 1, Vol.3. FAO, Rome
- ↑ Springer, S., 1979. A revision of the catsharks, Family Scyliorhinidae. NOAA Tech.Rep.NMFS Circ., (422): P. 97
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաձուկ-կատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաձուկ-կատու» հոդվածին։ |