Շնորհք Պերպերյան
հայ բժիշկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շնորհք Պերպերյան (1895 - 25 հունիսի, 1927, Կ. Պոլիս), հայ բժիշկ, վիրաբույժ։
Ծնվել է | 1895 |
---|---|
Մահացել է | 25 հունիսի, 1927 |
Մահվան վայր | Կ. Պոլիս |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1895 թվականին։ Ստացել է բժշկական կրթություն և որպես մանկաբարձ-վիրաբույժ աշխատել Կ. Պոլսի բուլղարական ու հրեական հիվանդանոցներում։
1925 թվականին Շնորհք Պերպերյանը՝ որպես թերապևտ, վիրաբույժ ու մանկաբարձ, աշխատել է Կ. Պոլիս, Բանկալթի, Պեոյիվ Քտերե ճատտեսի-46 հասցեում գտնվող բուժարանում։
Մահացել է 1927 թվականի հունիսի 25-ին Կ.Պոլսում` զոհ գնալով մասնագիտությանը։
Գրականություն
խմբագրել- «Կավռօշ» տարեգիրքը, Կ. Պոլիս, 1925։
- Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1928, Փարիզ, 1929։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։