Ոսկե ճարմանդներով կոշիկներ

«Ոսկե ճարմանդներով կոշիկներ» (ռուս.՝ «Туфли с золотыми пряжками»), ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի երաժշտական հեքիաթը Իլյա Ռեզնիկի երգերով։ Ֆիլմը նկարահանվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի պատվերով Օդեսայի կինոստուդիայում 1976 թվականին[1][2]։

Ոսկե ճարմանդներով կոշիկներ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Յունգվալդ Խիլկևիչ
ԴերակատարներVladimir Gerasimov?, Իրինա Մալիշևա և Լև Դուրով
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն127 րոպե

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Նովգորոդ քաղաքի փայտե ճարտարապետության թանգարանի տարածքում։

Սյուժե

խմբագրել

Իվանուշկայի հայրը ողջ շրջանում ամենալավն է լապտեր հյուսում։ Իր ունակությունը նա փոխանցել է իր որդուն, բայց վերջին շրջանում Իվանը շատ տխուր է և նա խնդրել է իր ծնողներին՝ իրեն թույլ տալ գնալ տոնավաճառ, գնել մի քիչ երջանկություն։ Սակայն փողը նա ճանապարհին ծախսում է։ Կեսը տալիս է ավազակներին, որպեսզի փրկի խեղկատակ Տիմոնյային, իսկ մյուս կեսը տոնավաճառում նրանից վերցնում է խաբեբան։

Իվանը տոնավաճառում հանդիպում է Մարյուշկային և հասկանում է, որ դա իր երջանկությունն է։ Բայց աղջիկը թագավորի դուստրն էր, որը գաղտնի փախել է թագավորական պալատից՝ տեսնելու, թե ինչպես է ժողովուրդն ուրախանում։

Դստեր գտնելու համար թագավորն ուղարկում է երկու անդրծովյան խուզարկուների, որոնք հագել են ավազակների զգեստներ։ Նրանք գտնում են Մարյուշկային, բայց, օգտվելով առիթից, գողանում են ոսկե ճարմանդներով թագավորական թռչող կոշիկները (բարեկամ թագավորի նվերը) և ադամանդե թագը։

Թագավորը մեծ դժգոհությամբ իմանում է, որ Մարյուշկան սիրում է հասարակ տղայի։ Նա հրամայում է թագավորական պալատի դիմաց անտեսանելի ապարանք կառուցել։ Մեկ գիշերվա ընթացքում Իվանը հյուսում է առասպելական գեղեցկությամբ տուն, և թագավորը ստիպված է նրան տալ իր միակ դստերը։

Դերերում

խմբագրել
  • Վլադիմիր Գերասիմով – Իվանուշկա
  • Իրինա Մալիշևա – արքայադուստր Մարյուշկա
  • Լև Դուրով – ցար
  • Օլեգ Բելով – կարմիր ավազակ
  • Գեորգի Շտիլ – սև ավազակ
  • Իգոր Դմիտրիևարտասահմանյան խուզարկու
  • Վսեվոլոդ Յակուտ – արտասահմանյան խուզարկու
  • Վլադիմիր Ստարոստին – Տիմոնյա-խեղկատակ
  • Վերա Կուզնեցովա – պալատական դայակ
  • Յուրի Մեդվեդև – կառապան
  • Գեորգի Սվետլանի – Յարիժկա, կառապան
  • Պավել Վիննիկ – անտառահատ
  • Ալեքսանդր Խոչինսկի – խաբեբա
  • Ելենա Պապանովա – աղջիկ
  • Նատալյա Գորլենկո – Դունկա
  • Պյոտր Բենյուկ – պահակ
  • Յուրի Էլլեր – պահակ
  • Նիկոլայ Կուզմին – Իվանուշկայի հայրը
  • Լիլիա Յապպարովա – աղջիկ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Կիմ Մեշկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչ
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Պոլիննիկով
  • Կոմպոզիտորներ՝ Սերգեյ Սապոժնիկով, Եվգենի Ֆիլիպով
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Իլյա Ռեզնիկ, Վլադիմիր Վիսոցկի (ավազակների երգեր, «Скоморохи на ярмарке», «Свадебная»)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել