Իլյա Ռեզնիկ
Իլյա Ռախմիելևիչ (Լեոպոլդովիչ) Ռեզնիկ (ռուս.՝ Илья Рахмиэлевич (Леопольдович) Резник, ապրիլի 4, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ-երգահան։ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[1]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)[2], Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2013)[3]։ Հայտնի է նաև որպես կինոյի դերասան և սցենարիստ։
Իլյա Ռեզնիկ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1962) |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ, ձեռնարկատեր, դերասան, սցենարիստ և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | ilya-reznik.ru |
Ilya Reznik Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԻլյա Ռեզնիկը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Լենինգրադում։ Լենինգրադի շրջափակման ժամանակ 1941-1942 թվականների ձմեռն անցկացրել է ոչ հարազատ տատիկի և պապիկի հետ. նրա հորական հարազատ տատը վաղ է մահացել, և նրա ընկերուհին ամուսնու հետ որդեգրել է Իլյայի հորը և այնուհետև դարձել Իլյայի խնամատար և մեծացրել նրան, իսկ ամուսնու մահվանից հետո նրանք մնացել են երկուսով, ապա տարհանվել Ուրալ։ Իլյա Ռեզնիկի հայրը ծանր վիրավորվել է ռազմաճակատում և 1944 թվականին մահացել Սվերդլովսկի հիվանդանոցում։ Իլյան մոր կողմից ունի երկվորյակ եղբայր և երկու քույր (եռյակ՝ Վոլոդյա, Վերա, Մարինա), որոնք ապրում են Իսրայելում։ Վեց տարեկանից (մոր երկրորդ ամուսնությունից (1914-2001) հետո, նոր ամուսինը բռնակալ էր և արգելում էր մոր և որդու շփումը) Իլյան ապրել է հայրական տատի և պապի՝ Ռիվա Գիրշևնայի (1891-1963) և Ռախմիել Սամուիլովիչի (1888-1957) հետ, որոնք Կոպենհագենից Խորհրդային Միություն էին տեղափոխվել 1934 թվականին երկու երեխաների՝ Լեոպոլդի և Իդայի հետ Ռուսաստանի հրեական հողագործական գաղութացման միության աջակցությամբ[4][5][6]։ Նրանք հետագայում պաշտոնապես որդեգրել են Իլյային, ինչի հետևանքով Իլյան հայրանուն է ստացել պապիկից[7]։
Դպրոցն ավարտելուց հետո Իլյա Ռեզնիկն աշխատել է որպես լաբորանտ բժշկական ինստիտուտում, էլեկտրիկ և բեմական բանվոր։
1958 թվականին ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտ (Տ. Սոյնիկովայի դասարան), որն ավարտել է 1962 թվականին։
1965 թվականին սկսել է աշխատել Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի թատերախմբում՝ զուգահեռաբար բանաստեղծություններ գրելով երգերի համար։
1972 թվականին հեռացել է թատրոնից և զբաղվել միայն երգարվեստով։
1975 թվականին Բրատիսլավայի երգի մրցույթում արժանացել է «Ոսկե լիրայի» «Яблони в цвету» երգի համար։
1978 թվականին հրեական կամերային երաժշտական թատրոնի բեմում տեղի է ունեցել Իլյա Ռեզնիկի՝ իդիշով օպերա-միստերիայի պրեմիերան «Սպիտակ զամբիկի սև սանձիկը» (ռուս.՝ «Чёрная уздечка белой кобылицы») (երաժշտությունը և բեմադրությունը՝ Յուրի Շերլինգի)։
Հրավիրվել է մասնակցելու «Հնարքների խնայատուփ» (ռուս.՝ «Копилка фокусов») մանկական հաղորդմանը։
Իլյա Ռեզնիկը տեքստեր է գրել այնպիսի հայտնի հեղինակների էստրադային հայտնի երգերի համար, ինչպիսիք են Մաքսիմ Դունաևսկին, Ալեքսանդր Ժուրբինը, Վլադիմիր Ֆելցմանը, Ռայմոնդ Պաուլսը և այլք։ Այդ երգերը կատարել են Նիկոլայ Կարաչենցովը, Միխայիլ Բոյարսկին, Էդիտա Պիեխան, Ալլա Պուգաչովան, Սոֆյա Ռոտարուն, Թամար Գվերդծիթելին, Լայմա Վայկուլեն, Ալեքսանդր Գրադսկին, Եվգենի Մարտինովը, Իրինա Պոնարովսկայան և այլք։ Գրել է երգիծական տեքստեր Վիկտոր Չիստյակովի համար։
1972 թվականից մինչև 1990-ականների կեսերը շարունակվել է նրա համագործակցությունը Ալլա Պուգաչովայի հետ։ Այդ ընթացքում ստեղծվել են Պուգաչովայի ամենահայտնի հիթերը։
1990-1992 թվականներին ապրել է ԱՄՆ-ում[8][9][10]։
2006-2009 թվականներին եղել է «Երկու աստղ» հեռուստաշոուի ժյուրիի անդամ։
Ռեզնիկը գլխավորել է 2007 թվականին ստեղծված ՌԴ ՆԳՆ առընթեր հասարակական խորհուրդը։ 2011 թվականին վերընտրվել է նախագահի պաշտոնում։
2013 թվականի փետրվարին հեռացել է Հանրային խորհրդից Մոսկվայի Կուտուզովի պողոտայում բաժանարար գոտի դուրս գալու հետ կապված սկանդալից հետո[11]։
Ընտանիք
խմբագրել- Հայրական պապը՝ Ռահմիել Սամուիլովիչ Ռեզնիկ (1888-1957),
- Հայրական տատը՝ Ռիվա Գիրշևնա Ռեզնիկ (1891-1963),
- Հայրը՝ Լեոպոլդ Ռահմիելևիչ Ռեզնիկ (? — 1944), ծանր վիրավորվել է ռազմաճակատում և մահացել Սվերդլովսկի հիվանդանոցում,
- Հորաքույրը՝ Իդա Ռահմիելևնա Ռեզնիկ,
- Մայր – ? (1914-2001),
- Հորեղբայր – ?, ապրում է Իսրայելում,
- Հորաքույրեր (երկվորյակ քույրեր) - ?, ապրում են Իսրայելում,
- Խորթ հայր — ?,
- Առաջին կինը՝ Ռեգինա Ռեզնիկ, Լենինգրադի էստրադայի թատրոնի փոխտնօրեն,
- Երկրորդ կինը՝ Մունիրա Արգումբաևա (ծնվ.՝ 1957), ուզբեկ բալետմայստեր և պարուհի,
- Որդին՝ Արթուր Իլյիչ Ռեզնիկ (ծնվ.՝ 1989),
- Երրորդ կինը՝ Իրինա Ալեքսեևնա Ռոմանովա (ծնվ.՝ 1965), ԽՍՀՄ աթլետիկայի սպորտի վարպետ, «Իլյա Ռեզնիկի երաժշտական թատրոն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն[14][15], երեխաներ չունեն։
2017 թվականի օգոստոսի 6-ին մկրտվել է Յալթայի Նիժնի Օրեանդայի Սուրբ Աստվածածնի քողի եկեղեցում (Церковь Покрова Божией Матери)[16], իսկ ուղիղ մեկ տարի անց նույն եկեղեցում պսակադրվել իր կնոջ՝ Իրինայի հետ[17]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերերը կինոյում
խմբագրել- 1979 – Ինքնասպանների ակումբ, կամ Տիտղոսակիր անձնավորության արկածները (ռուս.՝ «Клуб самоубийц, или Приключения титулованной особы») – անվասայլակով հանցագործ
- 1985 – Եկել ու ասում եմ (ռուս.՝ «Пришла и говорю») – էպիզոդ
- 1992 – Մոսկվայի գեղեցկուհիները (ռուս.՝ «Московские красавицы») – էպիզոդ
- 2002 – Միայն մեկ անգամ (ռուս.՝ «Только раз») – էպիզոդ
- 2005 – Ադամանդներ Ջուլիետայի համար (ռուս.՝ «Бриллианты для Джульетты») – Իգոր Լեոնիդովիչ, օլիգարխ
- 2006 – Պարահանդեսային գիշեր-2, կամ 50 տարի անց (ռուս.՝ «Карнавальная ночь-2, или 50 лет спустя») – էպիզոդ[18]
Սցենարիստ
խմբագրելԵրգերի տեքստերի հեղինակ
խմբագրելԻլյա Ռեզնիկի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված ամենահայտնի երգերը
խմբագրել- «Балет» (Իգոր Նիկոլաև), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1985), «Манго-Манго» խումբ (1999), Ալյոնա Սվիրիդովա և Նիկոլայ Ցիսկարիձե (2005), Տուրեցկու երգչախումբ (2009), Կարինա Սերբինա և Նիկոլայ Ցիսկարիձե (2010)
- «Без меня» (Ռայմոնդ Պաուլս), կատ.` Ալլա Պուգաչովա (1984), Այա Կուկուլե (1985), Սվետլանա Լոբոդա (2008), Իլոնա Բագելե (2009), «Кватро» խումբ (2009), Նատալյա Մոգիլևսկայա, Անի Լորակ (2010), Ֆիլիպ Կիրկորով (2010), Մարկ Տիշման (2010), Ալեքսանդր Բույնով և Լայմա Վայկուլե (2012)
- «В городе моём» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ժաննա Ագուզարովա (1988)
- «Վերնիսաժ» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե, Վալերի Լեոնտև, Լայմա Վայկուլե և Վալերի Լեոնտև (զուգերգ), Հելենա Վոնդրաչկովա (չեխերենով), Նատալյա Վետլիցկայա (2008), «Վրեմյա ի Ստեկլո» խումբ (2014)
- «Вероока» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Վալերի Լեոնտև
- «Возвращение» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1981), Մաշա Ռասպուտինա (2010), Մարիամ Մերաբովա (2016)
- «Гиподинамия» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Վալերի Լեոնտև
- «Где ты, любовь?» երգը համանուն կինոֆիլմից (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Սոֆյա Ռոտարու (1979), Սլավա (2017)
- «Давай поговорим» (Էդուարդ Խանոկ), կատ.՝ Միխայիլ Բոյարսկի (1972), Էդուարդ Խիլ (1973), «Москвичи», մենակատարներ Ալլա Պուգաչովա և Յուլիա Սլոբոդկին (1973), Յուրի Բոգատիկով (1974), Սյուզաննա Բեռլին և Յուրի Բոգատիկով (1975), «Нерия», մենակատար Ստասիս Պովիլայտիս (1975), Անդրեյ Միրոնով (1978), Տաիսիա Պովալի և Բորիս Մոիսեև (2008), Նոնա Գրիշաևա
- «Двое» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Վալենտինա Լեգոստուպովա (1986), Ալլա Պուգաչովա (1988), Մարիա Կոդրյանու, Էվելինա (2010)
- «Дежурный ангел» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1980), Ալեքսանդր Իվանով (1997)
- «Делу время» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1984), Արկադի Ուկուպնիկ (1997), «Ստենակարդիա» խումբ (2005), Վերկա Սերդյուչկա (2006), Յուրի Գալցև (2010), Ալեքսեյ Կորտնև և «Несчастный случай» խումբ (2010), Նոննա Գրիշաևա (2012)
- «До новых встреч» (Ալեքսանդր Բրոնևիցկի), կատ.՝ Էդիտա Պիեխա
- «Если б небо было зеркалом» (Վլադիմիր Միգուլյա), կատ.՝ «Самоцветы» խումբ
- «Ещё не вечер» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1986), Լայմա Վայկուլե և Ակապելլա Էքսպրես (2016)
- «Звёздное лето» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1978), Տատյանա Օվսիենկո (1997), Թինա Կարոլ (2010), «Малыш и девочки» խումբ (2005), Յուլիա Չիչերինա (2010), Ալբինա Ջանաբաևա (2017)
- «Земляничная поляна» (Վլադիմիր Միգուլյա), կատ.՝ Վլադիմիր Միգուլյա, Սերգեյ Իզբաշ
- «Золотая свадьба» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ «Кукушечка» մանկական անսամբլ (1986), «Непоседы» խումբ և Բուրանովսկիե Բաբուշկի (2012)
- «Золушка» (Իգոր Ցվետկով), կատ.՝ Լյուդմիլա Սենչինա (1971), Տաիսիա Կալինչենկո (1973), Մինա Վագներ (1977), Անտոնինա Դմիտրուխինա, Ելենա Դրիացկայա (1984), Մարիա Վորոնովա (2012)
- «Кабриолет» (Գարի Գոլդ), կատ.՝ Լյուբով Ուսպենսկայա (1992), Մաշա Ռասպուտինա (2008)
- «Как тебя мне разлюбить» (Վյաչեսլավ Դոբրինին), կատ.՝ «Красные маки» խումբ (մենակատար՝ Ալեքսանդր Լոսև)
- «Как тревожен этот путь» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1980), Պավել Շչերբինին, Կարել Գոթ (չեխերենով), Օլգա Կորմուխինա (2012), Գրիգորի Լեպս և Էմին Աղալարով (2017)
- «Капитанская Дочка» (Արկադի Ուկուպնիկ), կատ.՝ Արկադի Ուկուպնիկ
- «Карлссон» (Ջեֆ Քրիստի), կատ.՝ «Поющие гитары» խումբ (1971), «Дубы-колдуны» խումբ (1993)
- «Край берёзовый» (Ալեքսանդր Բրոնևիցկի), կատ.՝ Էդիտա Պիեխա (1973), Իվան Սուրժիկով (1976), Նիկոլայ Կոպիլով
- «Летние каникулы» (Պավել Սլոբոդկին), կատ.՝ «Весёлые ребята» խումբ (1977)
- «Люди, улыбнитесь миру» (Բոբի Վինտոն), կատ.՝ Էդիտա Պիեխա (1983)
- «Май» (Իգոր Կորնիլով), կատ.՝ Քրիստինա Օրբակայտե (1999)
- «Маленькая страна» (Իգոր Նիկոլաև), կատ.` Նատաշա Կորոլյովա (1995), Գլյուկոզա (2011)
- «Маэстро» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1980), Գարիկ Մարտիրոսյան և Գարիկ Խառլամով (2008), Նատալյա Մոգիլյովսկայա (2008), Յուլյա Նաչալովա և «Непоседы» խումբ (2008), Անաստասիա Կոչետկովա, Իրինա Դուբցովա, Պոլինա Գագարինա, Տիմատի (2009), Թինա Կարոլ (2009), «Kvatro» խումբ (2009), Թամարա Գվերդցիթելի (2012)
- «Мне мама тихо говорила» (Յորգոս Դալարաս, Ուզի Հիթման), կատ.՝ Ֆիլիպ Կիրկորով (1995)
- «Мольба» (Ալեքսանդր Ժուրբին), կատ.՝ Իրինա Պոնարովսկայա (1976), Սերգեյ Զախարով (1976), Վիկտոր Կրիվոնոս (1978), Բորիս Կլետինիչ, Հանս-Յուրգեն Բայեր (1978)
- «Моя маленькая леди» (Մաքսիմ Դունաևսկի), կատ.՝ Նիկոլայ Կարաչենցով
- «Ночной костёр» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1986)
- «Поднимись над суетой» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1978), «ТОКИО» խումբ (2010), Էրիկա (2012)
- «Поздно» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա և Վալերի Լեոնտև (1982), Ֆիլիպ Կիրկորով (1997), Ալլա Պուգաչովա (2018)
- «Посидим, поокаем» (Ալեքսանդր Շեպետա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1973), Զոյա Վինոգրադովա և Վիտալի Կոպիլով (1974), Ալյոնա Ապինա (1997), Ժասմին և Յուրի Գալցև (2008), Տաիսիա Պովալի (2008)
- «Родня» (Ռայմոնդ Պաուլս, կատ.՝ «Весёлые ребята» խումբ (մենակատարներ՝ Ալեքսանդր Բույնով և Ալեքսանդր Դոբրինին)
- «Синее море» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Տատյանա Բուլանովա (1992)
- «Скрипач на крыше» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե, Սվետլանա Լոբոդա (2016)
- «Солнечное часы» (Վլադիմիր Միգուլյա), կատ.՝ Յաակ Յոալա
- «Старинные часы» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1981), «ՎԻԱ Գրա» խումբը (2006), Սուրգանովան և նվագախումբը (2008), Տաիսիա Պովալի (2010), «Գրիմ եղբայրներ» խումբ (2010), Ռենատա Վոլկիևիչ (2016)
- «Стюардесса по имени Жанна» (Վլադիմիր Պրեսնյակով կր.), կատ.՝ Վլադիմիր Պրեսնյակով կր.
- «Три счастливых дня» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1989), Իրինա Կրուտովա, Ֆիլիպ Կիրկորով, Ալեքսանդր Պանայոտով (2006), Նատալյա Մոգիլևսկայա (2008), Ալսու և Օսկար Կուչերա (2008), Լյուդմիլա Սոկոլովա (2010)
- «Ты возьми меня с собой» (Էդուարդ Խանոկ), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1978), «Восток» խումբ (1997), «Диамант» խումբ (2002)
- «Ты мне песню подари» (Անատոլի Կալվարսկի), կատ.՝ Լիլի Իվանովա (1980)
- «Фотограф» (Ալլա Պուգաչովա), կատ.՝ Ալլա Պուգաչովա (1988), Լյուդմիլա Գուրչենկո (1997)
- «Цыганский хор» (Վլադիմիր Շաինսկի), կատ.՝ «Садо» խումբ (1980), Ալլա Պուգաչովա (1982), «Республика» խումբ (2005)
- «Чарли» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1986), Նատալյա զամելո (2010), Լայմա Վայկուլե և Ակապելլա Էքսպրես (2016)
- «Шерлок Холмс» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե
- «Шире круг» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Ռենատ Իբրահիմով, «Ариэль» խումբ (1982)
- «Эдит Пиаф» (Օթար Թևդորաձե), կատ.՝ Թամար Գվերդծիթելի (1988)
- «Я за тебя молюсь» (Ռայմոնդ Պաուլս), կատ.՝ Լայմա Վայկուլե (1990), Զառա (2010)
- «Я к тебе не вернусь» (Անդրեյ Պետրով), կատ.՝ Էդիտա Պիեխա (1974), Լինա Գայլե (1975), Լյուդմիլա Սենչինա (1975), Վալենտինա Բելովա
- «Я тебе весь мир подарю» (Եվգենի Մարտինով), կատ.՝ Յաակ Յոալա, Եվգենի Մարտինով, Ե. Վասիլևսկի (1978), Վադիմ Բայկով, Նիկոլայ Բասկով
- «Я тучи разведу руками» (Իգոր Կրուտոյ), կատ.՝ Իրինա Ալեգրովա (1996), Իրինա Դուբցովա (2012)
- «Яблони в цвету» (Եվգենի Մարտինով), կատ.՝ Եվգենի Մարտինով (1975), Սոֆիա Ռոտարու (1975), Սերգեյ Զախարով, Վիկտոր Վույաչիչ, Ռենատ Իբրահիմով, «Современник» խումբ, Նիկոլայ Բասկով
Պարգևներ, մրցանակներ և կոչումներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (29 մարտի, 2008) – հայրենական գրականության և երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[19],
- Պատվո շքանշան (4 ապրիլի, 1998) – մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար[20][21],
- Բարեկամության շքանշան (12 ապրիլի, 2013) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[22]
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (22 փետրվարի, 2003) – արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[2],
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (4 հուլիսի, 2000) – արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[23],
- Ուկրաինայի ժողովրդական արտիստ (ապրիլի 4, 2013) – Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, երկարամյա բեղմնավոր ստեղծագործական գործունեության և մասնագիտական բարձր վարպետության համար,
- Մոսկվայի մարզի նահանգապետի նշանը «Շնորհակալ եմ» (Մոսկվայի մարզ),
- «Բարեկամության բանալի» շքանշան (Կեմերովոյի մարզ),
- «Հավատքի և բարության համար» մեդալ (Կեմերովոյի մարզ),
- Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկվացու II աստիճանի շքանշան (Ռուս ուղղափառ եկեղեցի)[24],
- Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկվացու III աստիճանի շքանշան (Ռուս ուղղափառ եկեղեցի),
- ԱԴԾ մրցանակ «Երաժշտական արվեստ» անվանակարգում հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին երգերի շարքի համար (2008),
- Կ. Սիմոնովի անվան գրական մրցանակ (բատալիստ գրողների միջազգային ասոցիացիա),
- «Մարտական համագործակցության համար» մեդալ,
- Պատվավոր նշան «Դինամիկ շարժման զարգացման գործում ունեցած վաստակի համար»,
- Պարգևատրվել է անվանական զենքով (ՊՆ, ԱԴԾ),
- «Ռուսաստանի ընտանիք» հանրային ճանաչման ազգային մրցանակ,
- «Հանրային ճանաչում» պատվավոր ալմաստե շքանշան»[25],
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կրծքանշան «Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար» (2018 թվական)[26]։
ծանթագրություններ
խմբագրել- ↑ Состав РАХ Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 Указ Президента РФ от 22.02.2003 № 236 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента України № 196/2013 від 4 квітня 2013 року «Про присвоєння І.Рєзніку почесного звання „Народний артист України“»(ուկր.)
- ↑ Надгробный памятник Рахмиэля Самуиловича и Ривы Гиршевны Резник на Преображенском еврейском кладбище
- ↑ Интервью с Ильёй Резником в газете «Бульвар Гордона» Արխիվացված 2014-02-21 Wayback Machine: Идише колонизацие организацие ин Русланд (ИКОР)
- ↑ Воспоминания И. Р. Резника о семье
- ↑ Илью Резника воспитали приемные родители его отца // KP.RU
- ↑ http://www.1tv.ru/documentary/fi=5850 Эмигранты. Путь домой, 2009 — Документальное кино — Первый канал
- ↑ http://sobesednik.ru/showbiz/20130325-ilya-reznik-kampaniyu-moei-travli-organizovala-alla-pugacheva Արխիվացված 2016-04-09 Wayback Machine Илья Резник: Кампанию моей травли организовала Алла Пугачёва | Собеседник.ру
- ↑ http://www.newlookmedia.ru/?p=3101 БРАЙТОНСКИЙ ПЛЯЖ, ЗАПОВЕДНИК «РАЗВИТОГО СОЦИАЛИЗМА» : " © Газета «Новый Взгляд» " Могутин Ярослав " Издательский Дом «Новый Взгляд» "
- ↑ Резник ушёл из общественного совета при МВД из-за «травли»
- ↑ Фотограф Алиса Резник
- ↑ Илья Рахмиэлевич Резник / Ilia Reznik: «Поэт должен хорошо пахнуть» (всеукраинский еженедельник Телескоп)
- ↑ «Биография Резника». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Илья Резник — Биография — Актёры советского и российского кино — Фото и биография Ильи Резника
- ↑ Илья Резник на 80-м году жизни прошёл обряд крещения в Ялте.
- ↑ Илья Резник обвенчался в Крыму.
- ↑ Илья Резник на сайте www.rusactors.ru
- ↑ «Указ Президента Российской Федерации от 29.03.2008 № 423». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Указ Президента РФ от 4 апреля 1998 г. № 341
- ↑ Биография И. Р. Резника на официальном сайте поэта
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 апреля 2013 года № 348
- ↑ «Указ Президента Российской Федерации от 4 июля 2000 года № 1245 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «В праздник Входа Господня в Иерусалим Предстоятель Русской Церкви совершил Литургию в Храме Христа Спасителя и возглавил хиротонию архимандрита Алексия (Орлова) во епископа Серовского и Краснотурьинского / Новости / Патриархия.ru» (ռուսերեն). Патриархия.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Резник Илья Рахмиэлевич. Поэт-песенник». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Мединский вручил госнаграды деятелям культуры
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ռեզնիկ» հոդվածին։ |