Ուաջետ
Ուաջետ (Ուջատ, ինչպես նաև ակն Ռա կամ էլ Հորի աչք)՝ հին եգիպտական խորհրդանիշ, Հոր աստծու ձախ բազեի աչքը, որը դուրս է եկել Սեթի հետ պայքարի ժամանակ։ Հորի աջ աչքը խորհրդանշում է Արեգակը, իսկ ձախ աչքը՝ Լուսինը, նրա վնասվածքը բացատրվում է լուսնի փուլերով։ Այս աչքը բժշկվել է Թոթ աստծո կողմից, դարձել է զորեղ հմայիլ, որը կրել են բազմաթիվ եգիպտացիներ և փարավոններ, և հասարակ մարդիկ։ Նա անձնավորել է աստվածային աշխարհակարգի տարբեր ասպեկտները, թագավորական իշխանությունից մինչև պտղաբերություն։
Նախնական առասպել
խմբագրելՊահպանվախ հին եգիպտական տեքստերը պահպանել և մեզ են հասցրել տարբեր վարկածներ Հորի աչքի մասին։ Նրանցից մեկի համաձայն Սեթը Հորի աչքը հանել է իր մատով, իսկ մյուսի համաձայն՝ հարձակվել է նրա վրա, երրորդի համաձայն՝ կուլ է տվել այն։ Տեքստերից մեկում պատմվում է, որ Խատխորը վերականգնել է աչքը, այն ջրելով վիթի կաթով։ Մյուսում հաղորդվում է, որ Անուբիսը աչքը թաղել է լեռան լանջին, որտեղ նա շիվ է տվել և ստեղծել խաղողի այգիներ։
Հորը վերածնված աչքը օգտագործել է իր հայր Օսիրիսի վերակենդանացման համար։ Նրանից հետո, երբ Օսիրիսը կուլ է տվել Հորի աչքը, նրա մասնատված մարմինը միավել է այնպես՝ ինչպես դա եղավ աչքի հեետ։ Վերակենդանացման ի պատասխան, ուաջետի Եգիպտական մումիայի պատկերի վրա փոսեր են արվել, որոնց միջոցով ներսից հանել են փորոտիքը։ Եգիպտոսի տաճարներում անց էին կացվում ամենամսյա ծիսակատարություններ ուաջետի «վերականգնում» առիտով, կապված լուսնի փուլերի հետ։
Ածանցյալ առասպելներ
խմբագրելԱվելի ուշ, ուաջետը դիտվեց որպես հատուկ կանանց աստվածություն, որը երբեմն շփոտել են Ուաջիտ Ուաջիտ, Մաատ, Բաստ և Խատխոր աստվածուհուիների հետ։
Հաճախ «Հորի աչքը» անձնավորվել է ճշմարտության աստավածուհի Մաատի հետ, կապված Ռաի պաշտամունքի հետ և կրել է «Ռաի դուստր» կամ «Ռաի աչք» անունը։
Երբեմն Ուաջետը ներկայացվել է ինչպես առավոտյան արեգակի աստված, միավորվելով Աթումի և Կեպրիի հետ՝ ցերեկվա և երեկոյան արեգակի աստծու, ինչպես աշխարհի տիրուհի իր մակույկով անցնում էր եկնային օվկիանոսով։ Նրան ուղեկցում էր իմաստության աստված Թոթը և ճշմարտության աստվածուհի Մաատը։
Հիերոգլիֆ
խմբագրելԵգիպտական մատենագրության մեջ irt նշանակում է «աչք», որպես բայ «wḏȝ»` նշանակում է «պաշտպանված»[1]։ Այսպիսով, այս նշանի ընդհանուր իմաստն է՝ «պաշտպանող աչք»։ Ակնհայտ է, որ այս խորհրդանիշի ուրվագծում արտացոլվում է ինչպես մարդու աչքի հատկությունները, այնպես էլ բազեյի։
Այսպիսով, ուաջետի մեկ տարրի մեջ, մասնաորապես`
|
գիտնականները տեսնում են բազեյի խորհրդանշական կերպար` մարմնավորող աստված Հորին։
Թվաբանություն
խմբագրելԹվաբանության մեջ եգիպտացիները ուաջետի բաղադրյալ մասերը կոտորակներ գրելու համար 1/2 - ից 1/64[2], ինչպես նաև օգտագործվել է տարողությունն ու ծավալները չափելու համար[3]։
Ուաջետի մեջ մտնող վեց թվերի գումարը բերված են ընդհանուր հայտարարի՝ 32/64 + 16/64 + 8/64 + 4/64 + ²/64 + 1/64 = 63/64
Հիերոգլիֆ | Նշանակությունը | Մոտավոր ծավալը | ||
---|---|---|---|---|
|
աչքի մի մասը (աջից) | 1/2 (կամ 32/64) | ||
|
բիբ | 1/4 (կամ 16/64) | ||
|
հոնք | 1/8 (կամ 8/64) | ||
|
աչքի մի ամսը (ձախից) | 1/16 (կամ 4/64) | ||
|
արցունքի կաթիլ(?) | 1/32 (կամ ²/64) | ||
|
բազեյի նշան (?) | 1/64 | ||
|
Ուաջետը գումարի տեքսով | 63/64 |
Հացահատիկի և սորուն նյութերի համար չափում էին այսպես կոչված խեկատով, որը հավասար է եղել մոտավոր 4,785 լիտրի։
Օրինակ՝
|
Գարու խեկատը՝ 1/16 + 1/4 + 1/32 (այսինքն գարու ամանի 11/32).
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Նուբյան թագավորի պսակը
-
Փայտե գործ, զարդարված բրոնզով, արծաթով, փղոսկրից և ոսկուց
-
Բեռնատար նավը, որ իր վրա կրում էր Բեսի աչքը
-
Ամուլետների հավաքածու Բրիտանական թանգարանում, սենյակ 62
-
Անդրշիրիմյան աչք Լուվր, Ք.ա. 500-300 թվականներ
-
Ուալտերս գեղարվեստական թանգարան
-
Խաթորը ցույց է տալիս իր սուրբ աչքը, Անի պապիրուս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Coffin Texts IV, 246/247a-250/251b, B9Cb
- ↑ James P. Allen, Middle Egyptian, Cambridge University Press (2004), p. 102
- ↑ L’unité de base pour mesurer le grain ou les produits de consistance analogue est une mesure de capacité nommée ẖȝr (khar), sac, valant quatre quadruples-heqat
Գրականություն
խմբագրել- Geraldine Pinch. Handbook of Egyptian Mythology. ABC-CLIO, 2002. Pages 131—132.
- Шеркова Т. А. «Око Гора»: символика глаза в додинастическом Египте. // Вестник древней истории. — 1996. — № 4. Архивировано из первоисточника 14 հունիսի 2018.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուաջետ կատեգորիայում։ |