Ուելսլի քոլեջ
Ուելսլի քոլեջ, սա ազատ արվեստների կանացի, մասնավոր քոլեջ է, որը բացվել է 1875 թվականին։ Ներկայումս նրա նպատակը «ազատ արվեստների բնագավառում կանանց գերազանց կրթությունը, ովքեր աշխարհի վրա ազդեցություն կունենան»։ Քոլեջի նշանաբանը՝ «Non Ministrari sed Ministrare» (Չընդունել ծառայություն, այլ ծառայել), արտացոլում է առաքելոթյունը։
Ուելսլի քոլեջ | |
---|---|
Տեսակ | համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և women's college? |
Հիմնադրված է | 1870 |
Հիմնադրիր | Henry Durant? |
Ընդհանուր անձնակազմ | 1177 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Women's College Coalition?[2], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[3], Կրթության ամերիկյան խորհուրդ[4], National Humanities Alliance?[5] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[6] |
Երկիր | ԱՄՆ[7][8] |
Տեղագրություն | Wellesley? |
Հասցե | 106 Central St, Wellesley, MA, 02481-8203[1] |
Կայք | wellesley.edu(անգլ.) |
Wellesley College Վիքիպահեստում |
Տեղակայված է Մասաչուսեթս նահանգի Ուելսլի քաղաքում (Բոստոնից 12 մղոն դեպի արևմուտք)։ Քոլեջում կրթությունը տևում է 4 տարի և ավարտվում է բակալավրի դիպլոմի հանձնմամբ։ Այս հաստատությունը նաև մտնում է «Յոթ քույրերի քոլեջներ»-ի խմբի մեջ։ Միաժամանակ այնտեղ կրթություն է ստանում շուրջ 2300 ուսանողուհի։
Քոլեջում խմբերը կազմվում են 12-14 ուսանողուհիներից, իսկ ուսանողուհիների թվային հարաբերությունը դասավանդողների թվին մոտավորապես 9:1 է: Քոլեջի գրադարանը պարունակում է ավելի քան 1,5 միլիոն գիրք, ամսագիր, բժշկական գրառումներ, քարտեզներ պահպանության այլ օբյեկտների փաստաթղթեր[9]։
Քոլեջում գործում է հատուկ ծրագիր, որի շնորհիվ կրթություն են ստանում այն կանայք, ովքեր այս կամ այն պատճառներով չեն կարողացել բակալավրի[10] դիպլոմ ստանալ։
Այս քոլեջը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ միասին հետազոտվեց Բենսոն Սնայդերի կողմից՝ իր՝ «Թաքնված ուսանողական կյանք» (1970) աշխատության մեջ, որում հեղինակը գալիս է այն եզրակացության, որ բազմաթիվ կուտակված խնդիրներ և չիրականացված պահանջներ խանգարում են ուսանողների արվեստագիտական մտածողությանը և անկախ զարգացմանը։
Երկար ժամանակ Ուելսլի քոլեջից ավելի շատ կին էր դուրս գալիս, ով հասել էր մասնագիտական զգալի հաջողությունների, քան որևէ այլ ուսումնական հաստատությունից[11]։
Ավանդույթներ
խմբագրելԻնչպես և բազմաթիվ այլ քոլեջներ,և հատկապես՝ «Յոթ քույրեր»-ի խմբից, Ուելսլի քոլեջը նույնպես ունի ավանդույթների բազմազանություն։ Յուրաքանչյուր աշնանային քննաշրջանի անցկացվում է «Ծաղկային կիրակի» միջոցառումը։ Բարձր կուրսերի ուսանողուհիները հանդիպում են առաջին կուրսի ուսանողուհիների հետ, ովքեր դառնում են իրենց «կրտսեր քույրերը»։ Առավոտյան բարձր կուրսերում սովորողներն իրենց փոքրիկ քույրերին ծաղիկներ են նվիրում։ Վերջին տարիների ընթացքում միջոցառումը իր անցկացման բնույթով բավականաչափ փոխվել է և այսօր կազմված է քոլեջի տնօրենի և դեկանների ճառերից, բանաստեղծություններ ասմունքելուց և երգչախմբի կատարումից։
Յուրաքանչյուր տարվա շրջանավարտ ծառ է տնկում քոլեջի ճամբարային հատվածում։ Յուրաքանչյուր ծառ ունի իր քարը, որի վրա գրված է տնկման տարեթիվը, քարը ծառի արմատներին մոտ է դրվում։
Զանգվածային մշակույթում
խմբագրելԳրականության մեջ
խմբագրելՋերոմ Սելինջերի «Մարդը, ով ժպտում էր» պատմության կերպարներից մեկը՝ Մերի Հադսոնը, սովորել էր Ուելսլի քոլեջում։
Կինոյում
խմբագրել«Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմի գործողությունը զարգանում է հենց այդ նույն քոլեջում։
Տես նաև
խմբագրել- Հիլարի Քլինթոն՝ այդ քոլեջի շրջանավարտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://www.womenscolleges.org/colleges
- ↑ https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Global LEI index
- ↑ admissions literature
- ↑ Wellesley College, Nontraditional Student Website: Davis Degree Program
- ↑ How to Succeed? Go to Wellesley by Judith H. Dobrzynski, The New York Times, Oct. 29, 1995
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Wellesley College Athletics website
- Wellesley College Digital Scholarship and Archive
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելսլի քոլեջ» հոդվածին։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |