Ուիլա Հոլանդ
Ուիլլա Ջոաննաչենս Հոլանդ (անգլ.՝ Willa Joanna Chance Holland[1], հունիսի 18, 1991, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, կրկնօրինակող դերասանուհի և մոդել։ Նա հայտնի է իր Քեյթլին Քուփեր, Մարիսա Քուփեր երիտասարդ քույրերի դերերով, որը խաղացել է անգլ.՝ The O.C հեռուստասերիալում։ Մարմնավորել է Ագնես Էնդյուզին՝ «Բամբասանքի աղջիկ »հեռուստասերիալում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Palisades Charter High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կրկնօրինակող դերասանուհի, մոդել |
Ակտիվ շրջան | 2001-այժմ |
Ծնողներ | հայր՝ Keith Holland?, մայր՝ Darnell Gregorio-De Palma? |
Համատեղ ապրող(ներ) | Քեյթ Հելանդ (հայր), Դարնել Գրեգորիո (մայր), Բրայան դե Պալմա (խորթ հայր; 1995-1997) |
Վաղ տարիները
խմբագրելՀոլանդը ծնվել է Լոս Անջելեսում, օպերատոր Քեյթ Հոլանդի և դերասանուհի Դարնել Գրեգորիո-դե Պալմայի ընտանիքում։ 1995-1997 թվականներին նրա մայրն ամուսնացել է ռեժիսոր Բրայան դե Պալմայի հետ[2]։ Նա մեծացել է երկու քույրերի՝ Բրիաննա Հոլանդի (ծնված 1988 թվականին) և Փայփեր դե Պալմայի (ծնված 1996 թվականին) հետ։ Հոլանդը հաճախել է անգլ.՝ Palisades Charter High School դպրոցը ընդամենը 6 շաբաթ, քանի որ դպրոցը խանգարում էր նրա կարիերային[3]։
Կարիերա
խմբագրել7 տարեկան հասակում[4] Հոլանդը Նյու Յորքի Հեմփթոնս բնակավայրում՝ իր խորթ հոր հարևանի տանը, նկարահանվում է ֆիլմում։ Հարևանը Սթիվեն Սփիլբերգն էր, ով նկարահանում էր մի տեսանյութ, որը պատմում էր Հոլանդի ծնողների մասին[5][6][7]։ Հոլանդը կնքում է պայմանագիր «անգլ.՝ Ford Models» գործակալության հետ[7][8] և դառնում է Բրիտանական Բարբերի նորաձևության տան ներկայացուցիչներից մեկը[8]։ Հաջորդ տարի՝ 1999 թվականին, դե Պալման Հոլանդին տանում է թատերական տաղանդի գործակալություն[7]։ Այդ ժամանակից ի վեր նա նկարահանվում է բազմաթիվ գովազդներում։ 2001 թվականին, երբ Հոլանդը 10 տարեկան էր սկսեց աշխատել իր կինոգործիչ հոր հետ «Հասարակ խենթություն» ֆիլմում։ 2005 թվականին նա նույնիսկ նախատեսում էր նկարվել Fox Broadcasting Company ամերիկյան հեռուստաընկերության «Հատուկ բաժին» (The Inside) հեռուստասերիալում, որտեղ խաղում էր նաև ամերիկյան դերասանուհի և մոդել Ռեյչել Նիկոլսը, սակայնա լքեց հեռուստասերիալը, երբ ռեժիսոր Թիմ Մինիրը վերանայեց այն։ Հոլանդը խաղացել է Քեյթլին Քուփերի դերը անգլ.՝ The O.C հեռուստասերիալում[7]՝ սկզբում որպես պարբերաբար դերակատար 3րդ եթերաշրջանում, իսկ հետո մշտական, 4րդ եթերաշրջանում[9]։ 2007 թվականի դեկտեմբերին Հոլանդը խաղում է Եյփրիլի (April) դերը՝ «Գարդեն Փարթի» դրամատիկ ֆիլմում։ 2008 թվականի սեպտեմբերին «The CW»-ն հայտարարում է, որ Հոլանդը կհայտնվի Բամբասանքի աղջիկ հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի 3 սերիայում։ Հոլանդը կատարում է 16 ամյա ըմբոստ մոդելի դերը[7], ով կործանում է Թեյլոր Մոմսենի կերպարը։ 2010 թվականի մարտին Հոլանդը վերադառնում է իր «Կայսրը հարվածում է Ջեքին» ֆիլմի երրորդ սեզոնի տասնվեցերրորդ էպիզոդին, որը ցուցադրվում է 2010 թվականի մարտի 29-ին։ 2010 թվականի մայիսին Square Enix գործակալությունը հայտարարում է, որ նա կհնչյունավորի Ակվային՝ «Kingdom Hearts Birth by Sleep» համակարգչային խաղում, որը ցուցադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Հյուսիսային Ամերիկայում[10]։ Նույն թվականին Հոլանդը խաղում է իր առաջին գլխավոր՝ անչափահաս աղջկա դերը։ Նա խաղում է երիտասարդ գայթակղիչ կնոջ դեր «Ծղոտե շնիկներ» ֆիլմում, ֆիլմը ցուցադրվել է 2011 թվականի սեպտեմբերին։ 2012 թվականի ապրիլին Հոլանդը «Վագրի աչքեր» ֆիլմում կատարում է Դեյվ Ուեքսլերի դերը[7][11]։ Այդ ֆիլմը 1981 թվականին լույս տեսած համանուն վեպի էկրանավորումն է[7][11]։ 2012 թվականի փետրվարին Հոլանդը խաղում է «Նետ» հեռուստասերիալում, որը հիմնված է «Կանաչ նետը» կատակերգության հիման վրա, որտեղ էլ նա խաղում է Թեա Քուինի՝ Օլիվեր Քուինի քրոջ դերը[7][12][13]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2001 | Հասարակ խենթություն | Երիտասարդ Ֆեյը | |
2008 | Վանդակի տեքստ | Եյփրիլ | |
2008 | Վանդակի տեքստ | Թեյլոր Էլիզաբեթ Բերին | |
2008 | Ջենովա | Կելլի | |
2010 | Լեգեոն | Օդրի Անդերսոն | |
2010 | Հետապնդում 3000 | Ջեյմի | |
2010 | Վանդակի տեքստ | Նա ինքը | Վավերագրական |
2011 | Ծղոտե շնիկներ | Ջենիս Հեդդեն | |
2012 | Վագրի աչքեր | Դեյվ Ուեքսլեր |
Հեռուստատեսություն
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2005 | Վերադարձը | Կալա | Դրվագ. «Վալերի Հանգսը երեխաների հետ » |
2006-07 | The O.C. | Քեյթլին Կուպեր | Պարբերական Դեր (եթերաշրջան 3). Հիմնական Դեր (եթերաշրջան 4)։ 22 դրվագներ |
2008-12 | Բամբասանքի աղջիկ | Ագնես Էնդրոուս | 5 դրվագ |
2012-այժմ | Նետ | Թեա Քուին/Սպիդի | Գլխավոր դեր |
Վիդեո խաղեր
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2006 | Scarface: The World Is Yours | Զանազան |
2010 | Kingdom Hearts Birth by Sleep | Ակվա |
2012 | Kingdom Hearts 3D: Dream Drop Distance | Ակվա |
2014 | Kingdom Hearts HD 2.5 Remix | Ակվա |
Երաժշտակա տեսահոլովակներ
Տարի | Անվանում | Երգիչ/խումբ |
---|---|---|
2008 | "Keep Me Up All Night" (Պահպանիր ինձ ամբողջ գիշեր) | The Glitterati |
2010 | "Fearless Love" (Անվախ սեր) | Մելիսա Էթերիջ |
2011 | "8050 (Too Fast, Too Slow)" (8050 (շատ արագ, շատ դանդաղ)) | White Arrows |
Մրցանակներ և Նոմինացիաներ
խմբագրելՏարի | Մրցանակ | Նոմինացիայի աշխատանքը |
---|---|---|
2006 | Spike Video Game Award for Best Cast | Scarface: The World Is Yours |
2012 | Boston International Film Festival Award for Best Actress | Tiger Eyes |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
- ↑ «Շախ և մատ։ Նետը հեռուստասերիալի աստղ Ուիլա Հոլանդը ցույց տվեց իր սուպերհերոսի կազմվածքը». Daily Mail. UK. 2013 թ․ փետրվարի 21. «Willa was born into a Hollywood family - her mother Darnell De Palma was an actress and father Keith Holland is a cinematographer. Her stepfather is Brian De Palma, famed director of films such as Scarface and Mission Impossible, and also introduced Willa to talent agencies at the age of seven»
- ↑ «Ուիլա Հոլանդը ասաց մեզ, որ նկարահանվելու է Tiger eyes երգի տեսահոլովակում։». Teen Vogue. 2013 թ․ հունիս. «In all honesty, I only went to high school for about six weeks, partly because I got a job and also because I just didn't get along with high school too well. I got bullied, and just didn't have a good school experience throughout...At school no one believed I was an actress at first—that was the funny part. They just thought I was a total liar. I proved them all wrong, right?»
- ↑ «առաջին տեսարա. Ուիլա Հոլանդ». The Guardian. 2009 թ․ հունվարի 8. «She was discovered by Steven Spielberg - in his garden no less...she was seven years old at the time, playing with his kids. Her stepdad is Brian de Palma.»
- ↑ «Ուիլա Հոլանդ․ Հայտնաբերվել է Սփիլբերգի կողմից». Variety. հեկտեմբերի 2, 2008. «"I was playing over at Steven Spielberg's house' — next door to stepfather Brian De Palma's place in the Hamptons — 'and he was filming little wedding scenes and doing homevideos,' she says. When her parents came to pick her up, Spielberg insisted, 'You've got to put her in front of a camera.' De Palma was for it, too.»
- ↑ «Սփիլբերգը Հոլանդին The O.C հեռուստասերիալում տվեց իր մեծ ընդմիջումը». World Entertainment News Network via Contactmusic.com. 2006 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Jessica Holland (2013 թ․ փետրվարի 25). «Արխիվացված պատճենը». Wonderland Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 8,0 8,1 «Նկարահանվող դերասաններն ասում են․ ինչպես մենք ստեղծեցինք այս ֆիլմը». Teen Vogue. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Ներկայացնելով ․․․ Ուիլա Հոլանդին». People. հոընվարի 19, 2006. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Վերադարձ Magical Realm of Kingdom Hearts համակարգչային խաղ, սեպտեմբերի 7, 2010» (Press release). Square Enix. 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 11,0 11,1 Peter Travers (2013 թ․ հունիսի 6). «Վագրի աչքեր». Rolling Stone. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ ««Նետ» նախադիտում․ գլխավոր դերակատար». Entertainment Weekly. 2014 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Cwtvsource.com. 2014 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլա Հոլանդ» հոդվածին։ |