Ուիլյամ Սյուարդ
Ուիլյամ Հենրի Սյուարդ (անգլ.՝ William Henry Seward, մայիսի 16, 1801[2][3][4][…], Florida, Նյու Յորք[5] - հոկտեմբերի 10, 1872[2][3][4], Օբերն, Նյու Յորք), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ 24-րդ պետքարտուղար (1861—1869), եղել է Աբրահամ Լինքոլնի զինակիցը։ Նրա անվան հետ է կապված Ալյասկայի ձեռք բերումը Ռուսական կայսրությունից։
Ուիլյամ Սյուարդ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Anti-Masonic Party? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Յունիոն քոլեջ (1820)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և գրող |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 16, 1801[2][3][4][…] |
Ծննդավայր | Florida, Նյու Յորք[5] |
Վախճանի օր | հոկտեմբերի 10, 1872[2][3][4] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Օբերն, Նյու Յորք |
Թաղված | Fort Hill Cemetery[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Samuel S. Seward? |
Ամուսին | Frances Adeline Seward?[1] |
Զավակներ | William H. Seward, Jr.?, Augustus Henry Seward?, Frederick W. Seward? և Frances Adeline "Fanny" Seward? |
Ինքնագիր | ![]() |
Կենսագրություն
խմբագրելՈւիլյամ Սյուարդը ծնվել է 1801 թվականին՝ Նյու Յորքում[7]։ 1820 թվականին ավարտել է Յունիոն Քոլեջի իրաբագիտության բաժինը[8]։ 11 տարի փաստաբան լինելուց հետո զբաղվել է քաղաքականությամբ։ 1831 թվականին Սյուարդը ընտրվել է Նյու Յորք նահանգի սենատորի պաշտոնում իսկ որոշ ժամանակ անց զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը (1839-1842)[9]։ 1849 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատի անդամ։ Սյուարդը սկզբից հարել է Վիգերին ապա հանրապետականներին։
1860 թվականին Սյուարդը մրցակցել է Աբրահամ Լինքոլնի հետ՝ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետականների գլխավոր թեկնածուն լինելու համար։ Ի վերջո հաղթանակել է Լինքոլնը։ Վերջինս Ուիլյամ Սյուարդին առաջարկել է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը։ Սյուարդը համաձայնել է և Լինքոլնի հաղթանակից հետո՝ 1861 թվականի մարտի 5-ին զբաղեցրել է խոստացված պաշտոնը։
Լինելով պետքարտուղար, Սյուարդը ոչ միայն զբաղվել է պետության դիվանագիտական գործունեության ղեկավարմամբ, այլ նաև փորձել է կառավարել ԱՄՆ ներքին քաղաքականությունը, սակայն Լինքոլնը նրան ազատ գործելու հնարավորություն չի ընձեռել։ Սյուարդը հակակրանքով է վերաբերվել նախագահին, սակայն երկար տարիների համատեղ աշխատանքից հետո նրանք սկսել են հարգել միմյանց։
Սյուարդը եղել է հակաանգլիական և էքսպանսիոն գաղափարների կրողներից։ ԱՄՆ 6-րդ նախագահ Ջոն Ադամսին համարում է իր քաղաքական ուսուցիչը։
Նախագահական աթոռի համար ծավալվող պայքարի ժամանակ Սյուարդը հանդես է եկել ելույթով, որում պնդել է, որ լատինոամերիկացիները, անգլիացիները և ռուսները իրենց գործունեությամբ ցանկանում են ամերիկյան մայրցամաքում հիմքեր դնել ապագայում Մեխիկո մայրաքաղաքով «նոր Ամերիկայի Միացյալ Նահանգներ» հիմնելու համար։
Աբրահամ Լինքոլնի սպանության գիշերը Սյուարդի նկատմամբ նույնպես մահափորձ է իրականացվել։ Լյուիս Փաուելը ներխուժելով պետքարտուղարի տուն, մի քանի դանակային հարվածներ է հասցրել Սյուարդին, նրա ավագ որդուն և օգնականին։ ԱՄՆ 16-րդ նախագահի սպանությունից հետո Սյուարդը պահել է իր դրիքը Էնդրյու Ջոնսոնի օրոք։
Սյուարդի ջանքերով Ռուսական Ամերիկան միացվել է Միացյալ Նահանգներին։ Ժամանակակիցները թերագնահատել են 7,200,000 ԱՄՆ դոլարի դիմաց 1,518,800 քառակուսի կիլոմետր տարածքի ձեռք բերումը։ Սյուարդը և Էնդրյու Ջոնսոնը մամուլի կողմից քննադատության են ենթարկվել։ Այժմ մարտ ամսվա վերջին երկուշաբթի օրը նշվում է Սյուարդի օրը։
1869 թվականի մարտի 5-ին իր հրաժարականից հետո Ուիլյամ Սյուարդը բնակություն է հաստատել Օբերնում։ Մահացել է 1872 թվականի հոկտեմբերի 10-ին։
Հիշողություն
խմբագրել- Իր պատվին Ալյասկայում քաղաք և թերակղզի են անվանել
- 1909 թվականին Սիեթլում բրոնզե արձան է տեղադրվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jump up to: 1,0 1,1 1,2 1,3 1,4 Goodwin D. K. Team of Rivals: The Political Genius of Abraham Lincoln — Simon & Schuster, 2005.
- ↑ Jump up to: 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Jump up to: 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Jump up to: 4,0 4,1 4,2 4,3 4,4 GeneaStar
- ↑ Jump up to: 5,0 5,1 5,2 https://archive.org/details/memorialencyclop03fitc/page/333/mode/1up
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «William Henry Seward – People – Department History – Office of the Historian». history.state.gov. Վերցված է 2023-04-26-ին.
- ↑ Taylor, էջ 14
- ↑ Taylor, էջեր 44–45
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Սյուարդ» հոդվածին։ |