Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
«Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» (ֆր.՝ Voyage au centre de la Terre), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը, որը առաջին անգամ հրատարակվել է 1864 թ.։ Այն պատմում է պրոֆեսոր Լիդենբրոկի մասին, որը իր ազգական Ակսելի և վարձու ուղեկցորդ Հանսի հետ իջնում է իսլանդական հրաբխի խառնարանը։ Երկրի խորքում նրանք հայտնաբերում են նախապատմական կենդանիներ, բնական աղետներ, և որն ամենակարևորն է հսկայական ստորկրյա ծով։
Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը ֆր.՝ Voyage au centre de la Terre | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կորած աշխարհներ, subterranean fiction?, գիտական վեպ, արկածային և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Professor Otto Lidenbrock?, Graüben?, Martha?, Arne Saknussemm?, Hans Bjelke? և Ֆիլիեաս Ֆոգ |
Նկարագրում է | Hotel Phoenix Copenhagen?, Kongens Nytorv?, Church of Our Saviour?, Rosenborg Castle Gardens?, Snæfellsjökull? և Իսլանդիա |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները |
Հաջորդ | Երկրից դեպի Լուսին |
Նկարազարդող | Էդուարդ Ռու |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1864 |
Պարգև(ներ) | |
![]() |
Սյուժե
խմբագրելՊրոֆեսոր Լիդենբրոկը մի հին գրքում գտնում է նամակ։ Նամակը պատկանում էր XVI դարի իսլանդական գիտնական–ալքիմիկոս Արնե Սակնուսսեմի գրչին։ Լիդենբորկը, նրա ազգական Ակսելը և վարձու ուղեկցորդ Հանսը ուղևովում են երկրի ընդերքը՝ չկասկածելով, թե ինչ արկածներ են նրանց սպասում։
Հեղինակային իրավունքի պահանջատիրությունը
խմբագրելՎեպի հրապարակումից 10 տարի անց՝ 1874 թ., Լեոն Դելման մեղադրեց վիպասանին գրագողության մեջ։ Ռենե դե Պոնժեստ կեղծանվան տակ նա հրատարակեց «Միներվայի գլուխը» պատմվածքը[1]։ Ժյուլ Էտցելին ուղղված նամակաում Վեռնը գրում է․
Դատավարությունում, որը կայացավ 1875 թվականին, Դելման պարտություն կրեց և պարտադրվեց ծախսերի վճարման։
Ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա
խմբագրելԷկրանավորում
խմբագրել- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1910)
- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1959)
- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1993)
- Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 2008)
Երաժշտություն
խմբագրել- Yes խմբի ստեղնաշարային երաժիշտ, արտ–ռոքեր Ռիկ Ուեյկմանը իր վաղ ալբոմներից մեկը՝ «Journey To The Centre of The Earth» (1974), նվիրել է «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» վեպին։ Ալբոմը ձայնագրված է սիմֆո–ռոք ոճում և առատ է սիմֆոնիկ և խմբերգային նվագակցության ստեղնաշարային գործիքների հետ։ Իրադարձության ընթացքը ներկայացնում է ընթերցողին երաժշտական համարների ընդմիջումներում։
Մուլտիպլիկացիա
խմբագրել- «Երեխա–հանճար Ջիմմի Նեյտրոնի արկածները» մուլտսերիալի առաջին եթերաշրջանի մեկ մասը կոչվում է«Ճանապարհոդություն Կարլի կենտրոն»։
- «Աշխարհի շուրջը Վիլլի Ֆոգգի հետ» սերիալի երկրորդ եթերաշրջանը կառուցված է «Քսան հազար լյո ջրի տակ» և «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ի հիման վրա։
Հետաքրքիր փաստ
խմբագրել- «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ը պատմվում է Ակսելի միջոցով։ Չնայած այն բանին, որ վեպը գրել է ֆրանսիացին, այն պատմվում է գերմանացու կողմից։ Ժյուլ Վեռնը իր ստեղծագործություններից շատերում մեկնաբանությունը նեյտրալ է, առանձին դեպքերում ազգայնական, պատմվածքը տարվում է երրորդ դեմքից, եզակի դեպքերում պատմողը ֆրանսիացի է (պրոֆեսոր Արոնաքս, Կլոդիուս Բոմբարնակ, Կազզալոն)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» հոդվածին։ |