Ուոլդո Սոլթ
Ուոլդո Սոլթ (անգլ.՝ Waldo Miller Salt, հոկտեմբերի 18, 1914[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 7, 1987[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ։ Երկու «Օսկար» մրցանակի դափնեկիր «Կեսգիշերային կովբոյներ» (1969) և «Վերադարձ տուն» (1978) ֆիլմերի վրա աշխատելու համար։
Ուոլդո Սոլթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1914[1][2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 7, 1987[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան |
Մասնագիտություն | սցենարիստ և դերասան |
Ամուսին | Eve Merriam? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Waldo Salt Վիքիպահեստում |
Անձնական կյանք
խմբագրելՍոլթը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ Ուինիֆրեդ Սոլթի (ծննդյամբ Փոթեր) և Ուիլյամին Սոլթի ընտանիքում։ 1934 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը[3]։
Սոլթն եղել է երկու անգամ ամուսնացած է և երեք անգամ բաժանված։ Մերի Դևենպորտի հետ առաջին ամուսնությունից ունի երկու դուստր՝ Ջենիֆերը և Դեբորան։ Ամուսնացել է նաև Գլեդիս Շվարցի, ապա՝ բանաստեղծուհի Իվ Մերիամի հետ, որի հետ ապրել է մինչև մահ։
Կարիերա
խմբագրելԻր կարիերայի ընթացքում Սոլթը գրել է ավելի քան 20 սցենար, այդ թվում նաև «Կարմիր հագած հարսը» (1937), «Անհամ հրեշտակը» (1938), «Ֆիլադելֆիական պատմություն» (1940), «Ռեյչելը և անծանոթը» և «Մ» (1951)։ Լինելով կոմունիստ՝ հետապնդվել է հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովի կողմից և 1951 թվականին ընդգրկվել է «սև ցուցակում»[4][5]։ Սոլթը շարունակել է աշխատել հեռուստատեսությունում՝ օգտագործելով տարբեր կեղծանուններ (Արթուր Բերստոք, Մել Դևենպորտ, Մ.Լ. Դևենպորտ), սակայն լիարժեք սցենարային գործունեության վերադառնալ կարողացել է միայն 1960-ական թվականներին։
Սոլթը գրել է ռեժիսորր Ջոն Շլեզինգերի «Կեսգիշերային կովբոյներ» (1969) դրամայի սցենարը, որի համար ստացել է «Օսկար», BAFTA և ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի:Նա ստացել է «Օսկար»ի երկրորդ անվանակարգը, նաև երկրորդ ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ՝ ոստիկան Ֆրակ Սերպիկոյի կենսագրությունը ադապտացնելու համար, որի պատմությունը ընկած էր Սիդնի Լյումետի «Սերպիկո» ֆիլմի հիմքում։ «Վերադարձ տուն» ֆիլմի օրգինալ սցենարի համար Սոլթը ստացել է երկրորդ «Օսկար» մրցանակը։
Մահ
խմբագրելՍոլթը մահացել է 1987 թվականի մարտի 7-ին թոքի քաղցկեղից, 72 տարեկան հասակում[5]։
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1937 | Կարմիր հագած հարսնացուն | The Bride Wore Red | տիտրերում նշված չէ |
1938 | Անհամ հրեշտակը | The Shopworn Angel | |
1940 | Ֆիլադելֆիական պատմություն | The Philadelphia Story | տիտրերում նշված չէ |
1941 | Վայրենիները Բարենոյից | The Wild Man of Borneo | |
1944 | Պարոն Ուինքլը գնում է պատերազմ | Mr. Winkle Goes to War | |
1948 | Ռեյչելը և անծանոթը | Rachel and the Stranger | |
1950 | Կրակը և նետը | The Flame and the Arrow | |
1951 | Մ | M | |
1961 | Լռության պայթյուն | Blast of Silence | |
1962 | Տարաս Բուլբա | Taras Bulba | |
1964 | Թռիչք Աշիյից | Flight from Ashiya | |
Վայրի և հրաշալի | Wild and Wonderful | ||
1969 | Կեսգիշերային կովբոյներ | Midnight Cowboy | |
1973 | Սերպիկո | Serpico | |
1975 | Մորեխի օր | The Day of the Locust | |
1978 | Վերադարձ տուն | Coming Home |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1958 | Այվենհո | Ivanhoe | 4 Էպիզոդ |
1962 | Թալահասի 7000 | Tallahassee 7000 | 2 Էպիզոդ |
1964 | Լրտեսություն | Espionage | «Never Turn Your Back on a Friend» Էպիզոդ |
1965 | Բուժքույրեր | The Nurses | «The Last Rites of a Rag Doll» Էպիզոդ |
1967 | Կապույտ թագ | Coronet Blue | «Tomoyo» Էպիզոդ |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Աշխատանք | Մրցանակներ և անվանակարգեր |
---|---|---|
1948 | Ռեյչելը և անծանոթը | ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ լավագույն վեստերն սցենարի համար |
1969 | Կեսգիշերային կովբոյներ | «Օսկար» մրցանակ լավագույն ադապտացրած սցենարի համար
BAFTA մրցանակ լավագույն սցենարի համար ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար |
1973 | Սերպիկո | ԱՄՆ-ի սցենարիստների գիլդի մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար
«Օսկար» մրցանակ լավագույն ադապտացրած սցենարի համար (անվանակարգ) |
1978 | Վերադարձ տուն | «Օսկար» մրցանակ լավագույն օրգինալ սցենարի համար
«Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար (անվանակարգ) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Waldo Salt, 72, Dies; Oscar-Winning Writer». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1987 թ․ մարտի 8.
- ↑ Mathews, Tom Dewe (2006 թ․ հոկտեմբերի 7). «The outlaws». The Guardian (ամերիկյան անգլերեն).
- ↑ 5,0 5,1 «Waldo Salt, 72, Dies; Honored for Film Scripts». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 1987 թ․ մարտի 10.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլդո Սոլթ» հոդվածին։ |