Ուրմե
Ուրմե, երկրամաս Վանի թագավորությունում, Վանա լճի արևմտյան և հարավ-արևմտյան կողմում։
Անվանում
խմբագրելԵնթադրվում է, որ Ուրմե երկարմասի հետ են կապված Ուրմիո լճի և Մուշի գավառի Ուրման գյուղի անվանումները[1]։
Միաժամանակ, Արմե երկրի հետ միասին ընկած է հայերի առավել հայտնի անվան՝ «արմենների» հիմքում. «Արմենի», «Արմենիա» և «Արմինա» անուններն ունեն խուռա-ուրարտական ծագում՝ Արմենի նշանակում է Արմե + նի = Արմենների երկիր: Հոմերոսը հիշատակում է «արիմ» ժողովուրդ անունը:
Պատմություն
խմբագրելՀիշատակվում է Վանի թագավոր Մենուայի (մ․թ․ա․ 810 - 786) սեպագիր արձանագրություններում՝ որպես ցեղային միություն։ Առավել ուշ Ուրմե երկիրը ապստամբում է Արգիշտիի դեմ (մ․թ․ա․ 782 - 764), սակայն պարտվում է. 773 թվականին Արգիշտին 24 հազար անձի գերեվարում է Տուշպա։ Ապա և Ուրմեն ապստամբում է Սարդուրի Բ թագավորի դեմ (մ․թ․ա․ 764 - 735)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 213 — 916 էջ։