Չան Չան (հնավայր)
Չան Չան, հնավայր Պերուի Տրուխիլիո քաղաքից մոտ 5 կմ դեպի հարավ[1]։ Այն Հարավային Ամերիկայում նախակոլումբոսյան ամենամեծ քաղաքն է[2]։ Այն գտնվում է Մոչե հովտում[3] և 900-1470 թթ. եղել է պատմական Չիմորի Կայսրության մայրաքաղաքը[4]։ Չիմորը զարգացել է Չիմու մշակույթից, որը 1400 թվականին հաստատվել է Պերուի ափամերձ տարածքում։ Չիմու մշակույթի լեզվով՝ Քուինգնամով, Չան Չան անվանումը թարգմանվում է որպես «արև- արև»։ Քաղաքին այս անունը տրվել է արևոտ կլիմայի պատճառով[5][6]։
Չան Չան հնավայր | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Պերու |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հարավային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1986 (10-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Չան Չանը գտնվում է Հյուսիսային Պերուի ափամերձ անապատի համեմատաբար ավելի չորային մասում[7]։ Անձրևների բացակայության պատճառով քաղաքի ջրի հիմնական պաշարը ստացվել է գետերից՝ ոռոգման համակարգերի միջոցով։
Չան Չանի տարածքը կազմել է մոտ 20 կմ²։ Քաղաքի կենտրոնում եղել են շքեղ ամրոցներ, որոնցում առկա էին առևտրի կենտրոններ, մթերանոցներ և արքայական գերեզմանատներ[8]։ Այս ամրոցների ճոխությունից երևում է, որ դրանք նախատեսված էին արքայական դասի համար։ Չան Չանի ցածր խավը ապրում էր անկանոն, միմյանց կից, սենյականման տներում։ Քանի որ այս դասի մարդիկ մեծ մասամբ արհեստավորներ էին, նրանց տները հաճախ օգտագործվում էին որպես արհեստանոցներ[9]։
Անվան ստուգաբանություն
խմբագրելՉան Չան անվանումը հավանաբար ծագել է Քուինգնամ լեզվի «չանգ» բառից, որը նշանակում է «արև»։ Բառացիորեն Չան Չան նշանակում է «Արև Արև»։ Քուինգնամ լեզվում ընդունված է եղել բառի կրկնությունը, որի դեպքում բառը ձեռք է բերել նոր իմաստ։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Չան Չան նշանակում է «մեծ արև» կամ էլ «պայծառ արև»։ Մեկ այլ տեսության համաձայն՝ բառը ծագել է «շիան» կամ «սիան» տերմինից։ «Շի» վանկը թարգմանվում է որպես «լուսին», իսկ «ան» նշանակում է «տուն»։ Այսպիսով «շիան» կամ «սիան» նշանակում է «լուսնի տուն», որտեղից էլ կարելի է եզրակացնել, որ լուսինը Չան Չանում հիմնական աստվածությունն էր։
Հակիրճ պատմություն
խմբագրելԱսում են, որ Չան Չանը կառուցվել է Չիմուների կողմից մոտ 850 թվականին[10]։ Այն Չիմոր Կայսրության մայրաքաղաքն էր և ուներ մոտ 40-60 հազար բնակչություն։
1470 թվականին, երբ Ինկերը գրավեցին Չիմուն, Չան Չանը սկսեց անկում ապրել։ 1535 թվականին Ֆրանցիսկո Պիզարոն հիմնադրեց իսպանական Տրուխիլիո քաղաքը, որը ստվեր գցեց Չան Չանի վրա։ Երբ Չան Չանը այլևս մայրաքաղաք չէր, այն շարունակում էր հայտնի մնալ իր հարստությունների շնորհիվ և այդ իսկ պատճառով էլ նվաճվեց իսպանացիների կողմից։
Չան Չանի գերեզմանատներից մեկում պեղումների ժամանակ գտնվել են թանկարժեք առարկաներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5.000.000 դոլար։ Դրանք բոլորը պատկանել են Չիմու մշակույթին։
1969 թվականին Միքայել Մոսելեյը և Քարոլ Մեքին Չան Չանում սկսել են պեղումներ իրականացնել։ Այդ պեղումները շարունակվում են մինչ օրս։
Պահպանման ծրագիր
խմբագրել1998 թվականին առաջադրվել և Պերուի կառավարության կողմից հավանության է արժանացել «Չան Չան հնագիտական համալիրի պահպանման և կառավարման լայնամասշտաբ ծրագիրը»[11]։
Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ
խմբագրել1986 թվականի նոյեմբերի 28-ին Չան Չանը ճանաչվել է որպես ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս[12]։
Հնավայր
խմբագրելՉան Չան հնավայրը զբաղեցնում է մոտ 20 կմ2 տարածք։ Այն համարվում է Ամերիկայի ամենամեծ կավաշեն քաղաքը։ Պարսպապատ կառույցները, որոնք կազմում են քաղաքը, հետևյալն են.
Հին Անվանում | Ներկայիս անվանում | Նշանակություն |
---|---|---|
Chayhuac | Chayhuac An or Quixmic An | Չայհուակ տուն կամ սկզբնական տուն |
Uhle | Xllangchic An | Արևելյան տուն |
Laberinto | Fechech An | Արևմտյան տուն |
Gran Chimú | Utzh An | Մեծ տուն |
Squier | Fochic An | Հյուսիսային տուն |
Velarde | Ñing An | Ծովային տուն |
Bandelier | Ñain An | Թռչունների տուն |
Tschudi | Nik An | Կենտրոնական տուն |
Rivero | Chol An | Նոր կամ վերջնական տուն |
Tello | Tsuts An | Փոքր տուն |
Nik An (Ex Tschudi) կոչվող պարսպապատ համալիր
խմբագրել«Nik An» կոչվող պարսպապատ համալիրը Չիմու մշակույթում ջրի, մասնավորապես ծովի կարևորությունը լուսաբանող ամենավառ օրինակն է։ Պատերի բարձրաքանդակները ունեն ձկների տեսք, որոնք ուղղված են դեպի հյուսիս և հարավ։ Դրանք հավանաբար խորհրդանշում են Պերուի ափով անցնող երկու հոսանքները՝ Հումբոլդտ սառը հոսանքը, որը գալիս է հարավից և Էլ Նինյո տաք հոսանքը, որը գալիս է հյուսիսից։
Ճարտարապետություն
խմբագրելՔաղաքում կան պարսպապատ տասը միջնաբերդեր, որոնցում ժամանակին եղել են ծիսական նշանակության սենյակներ, դամբարաններ, տաճարներ և ամբարներ[13]։ Դրանք եղել են նաև արքայական նստավայրեր։ Միջնաբերդերից բացի Չան Չանում կարելի է տեսնել անկանոն տեսք ունեցող իրար կից կառույցներ և գերեզմանաթմբեր, որոնք կոչվում էին ուակա։ Այդտեղ հայտնաբերվել է մեծ քանակությամբ խեցեղեն, որ օգտագործվել է հուղարկավորության արարողությունների ժամանակ։ Չան Չան քաղաքի շինարարությունը իրականացրել է բանվոր դասակարգը։ Չան Չանի հատակագիծը եռանկյունաձև է։ Քաղաքը շրջապատված է 15-18 մ բարձրություն ունեցող պարիսպներով։ Հյուսիսից պարիսպներ չկան, քանի որ հյուսիսային պատերը ավելի շատ են կլանում արևի ճառագայթները, ինչպես նաև պաշտպանում են քամուց։ Ամենաբարձր պատերը պաշտպանում են ափից փչող հարավարևմտյան քամուց։
Պատերը կառուցված են կավե աղյուսներից։ Դրանք պատված են հարթ մակերևույթով, որի վրա քանդակված են բարդ և խճճված զարդանախշեր։ Որմնանկարներում շատ են հանդիպում թռչունների, ձկների և փոքր կաթնասունների ինչպես իրատեսական, այնպես էլ գրաֆիկական պատկերներ։
Ոռոգում
խմբագրելՆախնական շրջանում քաղաքի ջրի հիմնական պաշարը ստացվել է հորերից, որոնք ունեին մոտ 15 մետր խորություն[14]։ Քաղաքի շրջակայքում մշակովի հողերն ավելացնելու նպատակով ստեղծվել է Մոչե գետից սնվող ջրանցքերի համակարգ[15]։ Այս համակարգի կառուցումից հետո քաղաքը զարգանալու մեծ հեռանկարներ ուներ։ Մոտ 1100 թվականին աղետաբեր ջրհեղեղը ավերել է դեպի հյուսիս գնացող ջրանցքերի մեծ մասը։ Ջրհեղեղի պատճառով Չիմու մշակույթը սկսել է տնտեսությունը կենտրոնացնել օտար ռեսուրսների, այլ ոչ թե գյուղատնտեսության վրա։
Սպառնալիքներ
խմբագրելԵղանակային փոփոխությունների՝ հորդ անձրևների, ջրհեղեղների և ուժգին քամիների պատճառով առաջացած էրոզիան կարող է հանգեցնել Չան Չանի հին կառույցներից շատերի փլուզմանը[16][17]։ Քաղաքին սպառնացող վտանգներից են էլ Նինյո ցիկլոնի փոթորիկները, որոնք Պերուի ափամերձ շրջանում առաջացնում են հորդ անձրևներ և ջրհեղեղներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Carter, Benjamin (2008 թ․ հունվարի 1). Technology, Society and Change: Shell Artifact Production Among the Manteno (A.D. 800--1532) of Coastal Ecuador. ProQuest. ISBN 9780549646341.(չաշխատող հղում)
- ↑ The Smithonian Staff (2010 թ․ մարտ), «10 Must-See Endangered Cultural Treasures», Smithsonian, 39 (12): 35 - Chan Chan, Peru, End of an Empire by Bruce Hathaway
- ↑ Moseley, Michael (1975 թ․ հունվարի 24). «Chan Chan: Andean Alternative of the Preindustrial City». Science. JSTOR 1739056.
- ↑ Smailes, Richard (2011 թ․ մարտ). «Building Chan Chan: A Project Management Perspective». Latin American Antiquity. JSTOR 23072515.
- ↑ Rowe, John (1948). «The Kingdom of Chimor». Acta Americana.
- ↑ D'Altroy, Terence (2002). The Incas. Malden, MA: Blackwell Publishing. էջեր 41. ISBN 978-0-631-17677-0.
- ↑ Otto Holstein (1927). Chan-Chan: Capital of the Great Chimu. Geographical Review Կաղապար:Nobreak (subscription required)
- ↑ Moore, Jerry (2002). Encyclopedia of Prehistory. Human Relations Area Files, Inc.
- ↑ West, Michael (1970 թ․ հունվար). «Community Settlement Patterns at Chan Chan, Peru». American Antiquity. JSTOR 278179.
- ↑ Murray, T (2001). «Chan Chan». Encyclopedia of Archaeology: History and discoveries. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Legal Documentation of the Peruvian Government taking care of Chan Chan» (.PDF).
- ↑ «Chan Chan la ciudadela de barro que resiste al paso del tiempo». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Keatinge, Richard; Day, Kent (Winter 1973). «Socio-Economic Organization of the Moche Valley, Peru, during the Chimu Occupation of Chan Chan». Journal of Anthropological Research. JSTOR 3629879.
- ↑ The Inca World: The development of pre-Columbian Peru, A.D. 1000-1534 by Laura Laurencich Minelli, Cecilia Bákula, Mireille Vautier – Google Books
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Endangered Site: Chan Chan, Peru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Climate Change: Sites in Peril». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չան Չան (հնավայր)» հոդվածին։ |