Չիուաուա (քաղաք)
Չիուաուա (իսպ.՝ Chihuahua), Մեքսիկայի հյուսիսում գտնվող քաղաք, Չիուաուա նահանգի վարչական կենտրոն, ընդգրկված է համանուն քաղաքապետարանի կազմում և նաև նրա վարչական կենտրոնն է։ 1864-1867 թվականներին Մեքսիկայի հանրապետական կառավարության տեղակայման վայրն է եղել։ 2010 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 809232 մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չիուաուա | |||||
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Համայնք | Չիուաուա | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 12, 1709 թ. | ||||
ԲԾՄ | 1415±1 մետր | ||||
Բնակչություն | ▲878 062 մարդ (2015)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-7 | ||||
Հեռախոսային կոդ | 614 | ||||
Փոստային դասիչ | 31000–31633 | ||||
Պաշտոնական կայք | municipiochihuahua.gob.mx | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԳաղութային պատմություն
խմբագրելՄինչկոլումբոսյան դարաշրջանում ներկայիս Չիուաուա նահանգի տարածքում բնակվել են հնդկական ցեղեր, որոնք խոսել են աստեկական լեզուներով, զբաղվել են որսորդությամբ, հավաքագրմամբ և (նրանցից ոմանք) պարզունակ գյուղատնտեսությամբ։ Ենթադրվում է, որ «Chihuahua» անունը եկել է բնիկների լեզվից, սակայն դրա ճշգրիտ իմաստը հայտնի չէ։ Հիմնական հիպոթեզներ՝ չոր վայր կամ երկու գետի միջև։
Այստեղ հայտնված առաջին սպիտակամորթները Ֆրանցիսկո դե Իբարի գիտարշավի իսպանացիներն են (1562)։
Քաղաքը հիմնադրվել է 1709 թվականի հոկտեմբների 12-ին իսպանացի հետազոտող Անտոնիո Դեզա ի Ուոլայի կողմից՝ ստանալով El Real de Minas de San Francisco de Cuéllar անվանումը։ Քաղաքի համար վայրն ընտրվել է երկու գետի՝ Սակրամենտոյի և Չուվիսկարի միաձուլման շնորհիվ, ինչպես նաև Ռիո Գրանդեի և այդ ժամանակվա կարևոր հանքարդյունաբերական կենտրոնի՝ Փարալի միջև ընկած ճանապարհի մեջ տեղում գտնվելու պատճառով։ 1718 թվականին Նոր Իսպանիայի իշխանութունները պաշտոնապես բնակավայրին շնորհել են քաղաքի կարգավիճակ, իսկ 1823 թվականին այն ստացել է իր ներկայիս անունը։։
Մեքսիկայի անկախության պատերազմի բուռն իրադարձությունները գրեթե չեն ազդել քաղաքի վրա, թեև հենց այստեղ է 1811 թվականին ռոյալիստների կողմից մահապատժի ենթարկվել անջատողականների առաջնորդներից մեկը՝ Միգել Իդալգոն։
Մեքսիկայի կազմում
խմբագրելԱմերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ Չիուաուա քաղաքը զբաղեցվել է ամերիկացինորի կողմից, երբ 1847 թվականի փետրվարի 28-ին Սակրամենտո գետի (քաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս) ափին տեղի ունեցած ճակատամարտում 940 ամերիկացիներ Ալեքսանդր Դոնիֆանի հրամանատարությամբ, ամբողջությամբ ջախջախել են թվով հինգ անգամ գերազանցող մեքսիկական ջոկատներին (ամերիկացիները այդ ճակատամարտում ունեցել են 2 զոհ և 11 վիրավոր, մեքսիկացիները՝ մոտ 300 զոհ և 40 ռազմագերի, կորցրել են ամբողջ հրետանին և ռազմամթերքը, վիրավորների թիվը հստակ հայտնի չէ։ Չիուաուան մնացել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։
Մեքսիկայի գրավումը ֆրանսիացիների կողմից մեքսիկական արշավանքի ժամանակ հանգեցրել է նախագահ Բենիտո Խուարեսի հանրապետական կառավարության ձևավորմանը, որը 1864-1867 թվականներին տեղակայվել է Չիուաուայում։ Դա հանգեցրել է քաղաքի արագ զարգացմանը, որը շարունակվել է նաև ֆրանսիացիների հեռանալուց հետո։ XIX դարի վերջին Չիուաուան Մեքսիկայի գլխավոր տնտեսական կենտրոնների խոշորագույն քաղաքներից մեկն էր։
1910-1917 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Չիուաուան Ֆրանսիսկո Վիլյայի ղեկավարմամբ ապստամբների հենակետն էր։
Քաղաքը երկրորդ տնտեսական վերելքն ապրեց 1990-ական թվականներին, երբ ամերիկյան շատ կորպորացիաներ սկսեցին իրենց գործարանները տեղափոխել Մեքսիկա։ Մեքսիկա-ամերիկյան սահմանին մոտ լինելը, էժան և համեմատաբար որակյալ աշխատուժը և զարգացած ենթակառուցվածքը դրդել են զգալի թվով ընկերությունների ընտրել Չիուաուան։
2000-ական թվականներից ի վեր Չիուաուան տառապել է բռնության բռնկումներից, որոնք կապված էին թմրակարտելների՝ միմյանց և իրավապահ մարմինների դեմ պայքարի հետ։ Թեև 2010 թվականից քաղաքում սպանությունների թիվը նվազել է, հանցավորության մակարդակը մնացել է շատ բարձր։ Չիուաուան Մեքսիկայի ամենամեծ թմրակարտելի՝՝«Սինալոայի» հենակետն է։
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելՔաղաքը գտնվում է Չիուաուա անապատի արևմտյան ծայրամասում՝ լեռնոտ տեղանքում, Սակրամենտո և Չուվիսկար գետերի միաձուլման մոտ, ծովի մակերևույթից մեկուկես կիլոմետր բարձրության վրա։
Չիուաուայի կլիման կիսաանապատային է, տաք, չափավոր անձրևոտ ամառներով և չոր ու ցուրտ ձմեռներով։ Սովորաբար ձմռանը 1-2 անգամ ձյուն է տեղում։
Չիուաուաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 30.0 (86) |
32.0 (89.6) |
34.0 (93.2) |
38.8 (101.8) |
39.6 (103.3) |
41.4 (106.5) |
41.6 (106.9) |
39.2 (102.6) |
39.0 (102.2) |
35.0 (95) |
34.6 (94.3) |
29.0 (84.2) |
41.6 (106.9) |
Միջին բարձր °C (°F) | 18.1 (64.6) |
21.2 (70.2) |
24.2 (75.6) |
27.9 (82.2) |
32.2 (90) |
34.0 (93.2) |
32.1 (89.8) |
30.3 (86.5) |
29.2 (84.6) |
26.8 (80.2) |
21.9 (71.4) |
18.2 (64.8) |
26.3 (79.3) |
Միջին օրական °C (°F) | 10.0 (50) |
12.9 (55.2) |
15.7 (60.3) |
19.2 (66.6) |
23.6 (74.5) |
26.3 (79.3) |
25.6 (78.1) |
24.3 (75.7) |
22.6 (72.7) |
18.7 (65.7) |
13.7 (56.7) |
10.3 (50.5) |
18.6 (65.5) |
Միջին ցածր °C (°F) | 2.0 (35.6) |
4.5 (40.1) |
7.1 (44.8) |
10.4 (50.7) |
14.9 (58.8) |
18.6 (65.5) |
19.1 (66.4) |
18.2 (64.8) |
16.0 (60.8) |
10.7 (51.3) |
5.5 (41.9) |
2.4 (36.3) |
10.8 (51.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −12.8 (9) |
−18.0 (−0.4) |
−5.8 (21.6) |
−3.4 (25.9) |
3.8 (38.8) |
6.1 (43) |
10.6 (51.1) |
10.0 (50) |
3.7 (38.7) |
−2.4 (27.7) |
−6.1 (21) |
−11.5 (11.3) |
−18.0 (−0.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 9.9 (0.39) |
3.7 (0.146) |
7.7 (0.303) |
12.9 (0.508) |
26.1 (1.028) |
34.7 (1.366) |
94.7 (3.728) |
89.3 (3.516) |
66.4 (2.614) |
21.6 (0.85) |
8.7 (0.343) |
9.9 (0.39) |
385.7 (15.185) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 2.5 | 1.6 | 1.5 | 2.5 | 4.0 | 6.7 | 11.4 | 12.0 | 8.0 | 4.0 | 2.0 | 2.3 | 58.4 |
Միջ. ձնառատ օրեր | 0.30 | 0.18 | 0.09 | 0.09 | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 | 0.50 | 0.88 | 2.04 |
% խոնավություն | 55 | 49 | 39 | 37 | 37 | 42 | 53 | 61 | 61 | 56 | 55 | 57 | 50 |
Միջին ամսական արևային ժամ | 185 | 204 | 254 | 278 | 299 | 273 | 240 | 242 | 229 | 238 | 191 | 174 | 2807 |
Աղբյուր #1: Servicio Meteorológico Nacional (normals and extremes 1981–2000)[2], Deutscher Wetterdienst (extremes 1932–1993, sun 1961–1990)[3][4] | |||||||||||||
Աղբյուր #2: Colegio de Postgraduados (snowy days, 1951–1980)[5] |
ԲՆակչություն
խմբագրելՄեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտի տվյալներով քաղաքի բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմել է 810 000 մարդ, ինչը Չիուաուային դարձրել է ըստ բնակչության քանակի նահանգի երկրորդ քաղաքը (Սյուդադ Խուարեսից հետո) և տասներկուերորդը ամբողջ Մեքսիկայում։
Չիուաուայի բնակչությունը համարվում է երկրի խոշոր քաղաքների համեմատ «սպիտակ», մոտ 80 տոկոսը սպիտակամորթներ են, մնացածը՝ մետիսներ։ Ժողովրդի ավելի քան 80 տոկոսը կաթոլիկներ են, Չիուաուայում բնակվում է նաև Մեքսիկայում մենոնիտների խոշորագույն համայնքը (մոտ 50 հազար մարդ, երկրի մեննոնիտ համայնքի կեսը)։
Չիուաուան ավանդաբար առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում Մեքսիկական քաղաքների վարկանիշներում այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են կյանքի տևողությունը, քաղաքացիների կրթության և եկամտի մակարդակը, ինչպես նաև մարդկային ներուժի զարգացման ինդեքսը։
Տնտեսություն
խմբագրելՉիուաուան համարվում է Մեքսիկայի գլխավոր արդյունաբերական կենտրոններից մեկը։ Քաղաքում 9 արդյունաբերական կենտրոն կա, որտեղ տեղակայված են 79 խոշոր ձեռնարկություններ, որոնք պատկանում են արտասահմանյան կազմակերպություններին (հիմականում ամերիկյան), դրանցից են օրինակ «Ֆորդ», «Sumitomo Corporation», «Honeywell» և «LG Electronics» ընկերությունները։
Քաղաքային տնտեսության մյուս կարևոր ճյուղերն են ծառայությունների ոլորտը, մանրածախ առևտուրը, շինարարությունը և թեթև արդյունաբերությունը։ Քաղաքի շրջակայքում կատարվում է ցինկի և արծաթի արտադրություն։
Տրանսպորտ
խմբագրելՉիուաուան սպասարկվում է «գեներալ Ռոբերտո Ֆիերո Վիլյալոբոսի անվան միջազգային օդանավակայանի» կողմից (IATA, CUU, ICAO, MMCU)՝ տարեկան 855 հազար մարդ ուղևորահոսքով (2012)։ Կանոնավոր ավիաչվերթները կատարվում են դեպի Մեքսիկայի բոլոր հիմնական քաղաքներ, ինչպես նաև Դալաս և Հյուստոն։
Քաղաքը Լոս Մոչիս նավահանգստի հետ կապող Չիուաուա-Խաղաղ օվկիանոսյան երկաթուղին (իսպ.՝ Ferrocarril Chihuahua al Pacífico, կամ El Chepe) օգտագործվում է ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ զբոսաշրջային նպատակներով։ Չիուաուայի միջով անցնող երկու այլ երկաթողային գծերն օգտագործվում են միայն բեռնափոխադրումների համար։
Չիուաուայում հատվում են երկու դաշնային մայրուղիներ՝ № 16 (Էռմոսիլո — Օհանգա) և № 45 (Սյուդադ Խուարես — Դելիսյաս)։
Հասարակական տրանսպորտը ներկայացված է «ViveBús» ավտոբուսներով (մեկ տրանսպորտային գիծը 21 կիլոմետր է), ինչպես նաև բազմաթիվ փոքր մասնավոր փոխադրամիջոցներով։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.cuentame.inegi.org.mx/monografias/informacion/chih/poblacion/default.aspx?tema=me&e=08
- ↑ «NORMALES CLIMATOLÓGICAS 1981–2000» (PDF) (Spanish). Comision Nacional del Agua. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Klimatafel von Chihuahua, Chihuahua / Mexiko» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Station 76225: Chihuahua». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Normales climatológicas para el Estado de Chihuahua» (Spanish). Colegio de Postgraduados. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=67&Itemid=227
- ↑ http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=73&Itemid=224
- ↑ http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=view&id=339&Itemid=147
- ↑ http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=view&id=330&Itemid=229
- ↑ http://www.chihuahuamexico.com/index.php?option=com_content&task=view&id=329&Itemid=150
Արտաքին հղումներ
խմբագրել- Sitio Oficial del Municipio de Chihuahua
- Sitio INEGI, Archivo histórico de localidades
- Fotografías de Chihuahua
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիուաուա (քաղաք)» հոդվածին։