Սինալոայի կարտել
Սինալոա կարտել (իսպ.՝ Sinaloa Cartel), առավել խոշոր նարկոկարտելը Մեքսիկայում և աշխարհում, ինչպես նաև Մեքսիկայի նարկոպատերազմի հիմնական հրահրող ուժը։ Կարտելը ստեղծվել է 1989 թվականին Մեքսիկայի Սինալոա նահանգում[1][2]։
Սինալոայի կարտել | |
---|---|
Տեսակ | մեքսիկական կարտել |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հիմնադրված | 1989, Սինալոա, Մեքսիկա |
Իրավ. կարգավիճակ | նարկոկարտել |
Տեղագրություն | Մեքսիկա (Տամաուլիպաս, Սինալոա, Դուրանգո, Պուեբլա և այլն) ԱՄՆ (Արիզոնա, Կալիֆոռնիա, Նյու Յորք, Ֆլորիդա, Կոլորադո) Լատինական Ամերիկա (Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Պանամա, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի, Նիկարագուա, Արգենտինա) Եվրամիություն Ավստրալիա Ֆիլիպիններ |
Գլխավոր քարտուղար | Ismael Zambada Garcia? |
Անվանված է | Սինալոա |
Հիմնադիր | Հեկտոր Լուիս Պալմա Սալազար, Ismael Zambada Garcia?, Juan José Esparragoza Moreno? և Joaquín Guzmán Loera? |
Տարածում է գտնել նաև Մեքսիկայի մյուս նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծ մասում (Գվատեմալա, Նիկարագուա, Բրազիլիա և այլն), Եվրամիությունում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում և Ասիայում (մասնավորապես Ֆիլիպիններում)[3] :
Սինալոա կարտելը հայտնի է նաև որպես խաղաղօվկիանոսյան կարտել։ 1990-2008 թվականներին այս կարտելը ապօրինի ճանապարհով Մեքսիկայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ներկրել մոտ 200 տոննա կոկաին և մեծ քանակութամբ հերոին։
ԱՄՆ գլխավոր դատախազի խոսքերով՝ Սինալոան պատասխանատվություն է կրում 1990-2008 թվականներին ընկած ժամանակահատվածում ավելի քան 200 տոննա կոկաին ԱՄՆ ներկրելու համար[4]։
2011 թվականի հոկտեմբերի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում իրավապահ մարմինները ձերբակալել է 70 մարդ, ում կասկածել են թմրամիջոցների մաքսանենգության մեջ։ Հետագայում վարկածները հաստատվել են, և պարզվել է, որ այդ մարդիկ կապ են ունեցել թմրակարտելի հետ։
Խմբավորման պարագլուխներ
խմբագրել- Խոակին Գուսման Լոերա – 2014 թվականներին ձերբակալվել է Մեքսիկայի դաշնային ոստիկանության կողմից, սակայն 2015 թվականի հուլիսին դիմել է փախուստի։
- Միգել Անխել Ֆելիքս Գոլյարդո – Սինալոայի կարտելի գլխավոր առաջնորդներից մեկը և հիմնադիրներից։ 2014 թվականին ձերբակալվել է օդանավակայանում այլ երկրի սահմանը անցնել ցանկանալու ժամանակ։
- Իգնասիո Կորոնել – Մահացել է
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սինալոա» թմրակարտելի գործունեությունը Մեքսիկայում
- ↑ «Lenta.ru»-ի զեկույցը Մեքսիակյի թմրապատերազմի և Սինալոա կարտելի մասին
- ↑ «Free Article for Non-Members». Stratfor. 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ Մեքսիկայի 7 մահաբեր նարկոկարտելները – Սինալոա կարտել (հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինալոայի կարտել» հոդվածին։ |