Չիտտա[1] (devanāgarī ։ चित्त)[2], սանսկրիտ եզրույթ, որն ունի բազմաթիվ իմաստներ, հատկապես հնդկական փիլիսոփայության մեջ։ Այս եզրույթը նախ և առաջ նշանակում է տպավորությունների բեռնարկղ կամ պահեստարան (սանսկարա (saṃskāra) և վասանա (vāsanā))[3].

Հինդուիզմի մեջ

խմբագրել

Sāṃkhya Yoga

խմբագրել

Փաթանջալիի (Patañjali) Յոգա Սուտրայի (Yoga Sūtra) մեջ նախ և առաջ նշանակում է տպավորությունների բեռնարկղ (ծագում է Vṛtti-ից)՝ կազմված ընկալված կամ մտածված (հղացքներ / conception) մտային (Manas)[4] առարկաններից՝ տաս) ընդունակությունների (ինդրիյանների (indriya)) օգնությամբ։ Այն ունի նաև հիշողության, մտածողության[5], խղճի կամ գիտակցության[6] իմաստ։

Այս եզրույթը լծորդվում է vṛttiին, որպեսզի կազմավորի cittavṛtti բառը՝ ցույց տալու համար փոփոխությունը չիտտայի մեջ (համաձայն Յոգա Սուտրայի)։ Չիտտան այդ փիլիսոփայության արմատական հասկացություններից է, որը որոշարկում է սանսկրիտերեն «յոգա» բառը, բայց որն ինքնին ճշգրտորեն որոշարկված չէ Յոգա Սուտրայում։

Advaita Vedānta

խմբագրել

Չիտտան երբեմն միախառնվում է «անտահկարանա» եզրին, որը նշանակում է «ներքին օրգան»՝ կազմված «բուդդհիից» (buddhi (բանականություն)), «ահամկարայից» (ahamkara|Ahaṃkāra (Էգո)), և «մանասից» (manas (մտային))՝ Սանքհյա (Sāṃkhya) և Վեդանտա (Vedānta) դպրոցներում (Հատկապես Ադվաիտա Վեդանտայի (Advaita Vedānta) շրջանակում)։

Բուդդհիզմի մեջ

խմբագրել

Բուդդհիզմի մեջ չիտտան համապատասխանում է բանականությանն առավել ընդգրկուն իմաստով. ողջ անգիտակցականը կամ գիտակցականը, ռացիոնալը, մտայինը, հուզականը։ Բանականության մաքրումը (citta-visuddhi) բուդդհայականության ուղու շրջափուլերից է՝ համաձայն Վիսուդդհիմագգայի (Visuddhimagga)։ Արթնացումը կոչվում է նաև «ազատագրում» չիտտայի միջոցով (cittavimutti). չիտտան վերջնականապես ազատագրվում է Կլեշայով (Kleśa)։

Պրաջնանդան (Prajñānanda) առանձնացնում է չիտտայի երեք կերպ կամ մակարդակ[7] ։

  • ենթագիտակցական (bhavaṅga),
  • գիտակցական, (vijñāna), տարբերակման գիտելիքը, որը մանասի արդյունքն է,
  • վերգիտակցական, (prajñā)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Parfois le terme Citta (forme Lexicographie|lexicographique) est écrit sous la forme Chitta. Il s'agit en fait d'une forme phonétique ou le c est remplacé par son équivalent phonétique ch
  2. The Sanskrit Heritage Dictionary de Gérard Huet
  3. A History of Indian Philosophy. Volume 1. Surendranath Dasgupta. Éd. Cambridge University Press, 2009, page 263. ISBN 9780521116299
  4. Yoganusasanam: les yogasutras. Patañjali, Sadānanda Sarasvatī. Éd. Courrier du livre, 1976
  5. Monier Williams Sanskrit-English Dictionary (Révision 2008)
  6. Ici citta englobe ce qu'on appelle en Occident l'inconscient]] et le subconscient.et ne doit pas être interprété comme simplement la conscience à l'état de veille (jāgrat).
  7. Bouddhisme gnostique – Gnose et prognose, Archè, Milan, 1981