Պայծառ Երկաթ
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պայծառ Երկաթ (Պայծառ Հակոբի Անանյան, 1891, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 28, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Պայծառ Երկաթ | |
---|---|
Ծնվել է | 1891 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1988 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտոսի թագավորություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Երեխա(ներ) | Միհրան Երկաթ |
Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Կրթությունն ստացել է Կում Կափու թաղամասի ազգային վարժարանում։ 1906 թ. ամուսնու հետ մեկնել է Ադափազար, որտեղ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո եռանդուն մասնակցություն է ունեցել կրթական-թատերական կյանքին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է Պոլիս, ապա՝ 1923 թվականին մեկնել է Եգիպտոս, ունեցել թատերական նկատելի գործունեություն։ Մասնակցել է Սիրանույշի կյանքի վերջին տարիներին տված ներկայացումներին։ 1948 թ. ներգաղթել է Հայաստան։ Գրել է իր հիշողությունները, որոնք լույս են տեսել Երևանում 1956 թ., «Մտերիմ խոհեր» վերնագրով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 314.