Պապական զինանշան, Հռոմի պապի Հայրապետության խորհրդանիշ։ Յուրաքանչյուր Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ Հռոմի պապ, ունի իր սեփական անձնական զինանշանը, որը ծառայում է որպես նրա Հայրապետության խորհրդանիշ։

Ֆրանցիսկոս պապի զինանշանը

Ոչ վաղ բոլոր պապերի զինանշանները պարունակում էին Պապական թագի պատկերը։ Բենեդիկտոս XVI-ը փոխում է այդ հերալդիկական ավանդույթը և թագի փոխարեն օգտագործում է խույրը և պալիումը (պապական ժապավեն)։ Պապ Ֆրանցիսկոսը նույնպես զինանշանի վրա պահպանում է խույրը, սակայն հեռացնում է պալիումը և ավելացնում է կարդինալ եղած ժամանակ իր կարգախոսը։ Պապական զինանշանը ավանդապես պարունակում է ոսկե և արծաթե բանալիներ, որոնք խորհրդանշում են երկրի (արծաթե) վրա և երկնքում (ոսկե) իշխանությունը կապելը և քանդելը։ Նրանք հղում են Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 16։ 18-19.

«Ես քեզ կասեմ, որ դու Պետրոսն ես և այս բարձունքի վրա պետք է շինեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն կարող հաղթել նրան։ Երկնքի թագավորոության բանալիները պետք է քեզ տամ և ինչ-որ երկրի վրա կապես, երկնքում պետք է կապված լինի ու ինչ-որ երկրի վրա կարձակես, երկնքում պետք է արձակված լինի։»

Այսպիսով, եկեղեցական հերալդիկայում բանալիները խորհրդանշական ձևով պատկերում են Պապի հոգևոր իշխանությունը որպես Քրիստոսի ներկայացուցիչ Երկրի վրա։

Հռոմի պապերի զինանշան

խմբագրել

Կապված պապական զինանշանի հետ

խմբագրել
 
Սուրբ Աթոռի խորհրդանշանը
 
Վատիկանի պետական զինանշանը
 
Վատիկանի խորհրդանշանը (օգտագործվում է Վատիկանի դրոշին)
 
Sede Vacante խորհրդանշանը (օգտագործվում է միջթագավորության շրջանում, երբ չկա կառավարող Պապ)[1].

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Vatican City (Holy See)». fotw.net. 2006 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 7-ին.