Պավել Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պավել Արտեմի Աղաջանյան (մայիսի 21, 1923[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 7, 2001), հայ խորհրդային ռազմական գործիչ։ Ինժեներա-տեխնոլոգիական ծառայության գեներալ-մայոր (1961), տեխնիկական գիտությունների դոկտոր (1958)։
Պավել Աղաջանյան | |
---|---|
մայիսի 21, 1923[1] - հուլիսի 7, 2001 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Պրեոբռաժենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Զորատեսակ | ինժեներական զորքեր[1] |
Կոչում | իԻնժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1944)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՊավել Արտեմի Աղաջանյանը ծնվել է 1923 թվականի մայիսի 21-ին։ Գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը Բաքվում, ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի ռազմա-օդային ինժեներական ակադեմիան, որը նույնպես գերազանց ավարտել է 1944 թվականին և ուղարկվել ռազմաճակատ` 4-րդ օդային բանակը[2]։ 26 տարեկանում նա դարձել է տեխնիկական գիտությունների թեկնածու։ 1971 թվականին եղել է ՄՖԻ բարձր համակարգերի ամբիոնի վարիչ։ 1960-1991 թվականներին աշխատել է որպես ՄԱԻ թռչող ապարատների ռադիոկառավարման ամբիոնի պրոֆեսոր[3]։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Գիտական գործունեություն
խմբագրելՊավել Աղաջանովն իր գիտական գործունեությունն սկսվել է դետեկտորային ու պարզունակ ռադիոընդունիչներից։ Դրանք նա սկսել է հավաքել դեռևս դեռևս դպրոցական տարիներին` օգտվելով սխեմաներից։ Այնուհետև նա առաջարկել է ռադիոլոկացիոն համակարգերի ճշգրտության բարձրացման մեթոդներ, որոնք արժանացել են հեղինակային վկայագրի և լայն կիրառում գտել տեխնիկայի մեջ։ Այդ նյութը դարձել է Պ. Աղաջանովի թեկնածուական ատենախոսության թեման, որը բարձր է գնահատվել աշխարհահռչակ գիտնականներ, ակադեմիկոսներ Վ. Տրպեզնիկովի և Յու. Կոբզարևի կողմից[2]։ Հայրենական մեծ պատերազմից հետո Պավել Աղաջանովը դարձել է ԽՍՀՄ Հրետանային գիտությունների ակադեմիայի գիտա-հետազոտական ինստիտուտի գիտաշխատող։ Նա մեծ ավանդ ունի Յարի հրթիռակայանում և Բայկանուրի տիեզերակայանում չափիչ-միջոցների, այնուհետև` տիեզերական կառավարման-չափիչ համալիրի ստեղծման գործում։ Հրթիռաշինության և տիեզերագիտության համար այդ կարևոր աշխատանքով զբաղվում էր հրետանիային գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտը, որն էլ ձեռնամուխ եղավ կառավարման-չափիչ համալիրի ստեղծման գիտահետազոտական թեմայի կենսագործմանը։
Այլ հիմնահարցերի հետ մեկտեղ, Պավել Աղաջանովի բաժինը մշակել է տիեզերակայանում, միջմայրցամաքային բալիստիկ Ս. Կորոլյովի Ռ-7 հրթիռի ակտիվ հատվածի ուղու ներքո մի քանի տեղերում տեղակայելու համար նախատեսված ռադիոտեխնիկական չափիչ համալիրի նախագիծը։
Պավել Աղաջանովը և Արցախը
խմբագրելՊավել Աղաջանովը, չնայած արտերկրում երկար ապրելուն, միշտ կապված է եղել Արցախին։ Մեկ այլ նշանավոր արցախցու, ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպյանի հետ 1983 թվականին նոյեմբերին եկել է Ստեփանակերտ` մասնակցելու ԼՂԻՄ 60 ամյակի տոնակատարությանը։ Մեկ շաբաթ մնացել են Ղարաբաղում, եղել են Արցախի շրջաններում, մասնակցել են 60-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսություններին։
Պարգևներ
խմբագրելՀայրենական ինքնաթիռաշինությանը մատուցած ծառայությունների համար 1957 թվականին արժանացել է լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է 2 շքանշանով և մեդալներով։
- ԽՍՀՄ պետական մրցանակ
- Կարմիր Աստղի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
- Ժուկովի մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
- Լենինյան մրցանակ
- ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ
Երկեր
խմբագրել- Космические траекторные измерения, М., 1970
- Радиотелеметрия космических летательных аппаратов, М., 1971
Գրականություն
խմբագրել- Մալխասյան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Հարությունյան Վ., Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում, Էջմիածին, 2000, էջ 12-13
- ↑ Աղաջանով Պավել Արտեմի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 246)։ |