Պարսկական կլորագլուխ

սողունի տեսակ

Պարսկական կլորագլուխ (պարսկական դոդոշագլուխ մողես, լատին․՝ Phrynocephalus persicus), ագամաների ընտանիքի կլորագլուխների ցեղի (Prynocephalus) մողես։ Նախկինում համարվել է տակիրային կլորագլխի ենթատեսակ (Phrynocephalus helioscopus persicus)[1][2]։

Պարսկական կլորագլուխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Ագամաներ
Ցեղ Կլորագլուխներ
Տեսակ Պարսկական կլորագլուխ
Լատիներեն անվանում
Phrynocephalus persicus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 1055614
NCBI 1007066
EOL 1923978

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է Իրանում (Իրանական բարձրավանդակի Կենտրոնական սարավանդի հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջաններ)՝ ծովի մակարդակից մինչև 1150 մ բարձրությունների վրա։ Նախկինում բնակվել է նաև Ադրբեջանի տարածքում (Զուվանդի շրջան), սակայն կենդանատեսակի վերջին ներկայացուցիչները գտնվել և արձանագրվել են 50 տարի առաջ[1][3][4]։

Կարգաբանություն

խմբագրել

Պարսկական կլորագլուխը (Phrynocephalus persicus de Filippii, 1863) նկարագրվել է Իրանում իտալացի հետազոտող և ճանապարհորդ Ֆիլիպո դե Ֆիլիպիի կողմից։ 30 տարի անց հունգարացի կենդանաբան Լայոշ Մեհեյը Արաքս գետի հովտում արած հետազոտությունների հիման տվեց Հորվաթի տակիրային կլորագլխի (Phrynocephalus helioscopus horvathi Mehely, 1894) նկարագրությունը։ Հաջորդ տարիներին դրանք դիտարկվում էին որպես առանձին ձևեր, այնուհետև Անդրկովկասից մինչև Իրանի Կենտրոնական սարահարթ հանդիպող բոլոր կլորագլուխները բնորոշվեցին Phrynocephalus persicus ձևով[3][4][5][6]։

Ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզը ամփոփող գրականության տվյալների հիման վրա Ռուսաստանի ԳԱ Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովը և Անանևան, ՀՀ ԳԱԱ աշխատակից Աղասյանը և Շահիդ Բեհեշտիի համալսարանի աշխատակից Ռաջաբիզադեն առաջարկում են Phrynocephalus helioscopus horvathi և Phrynocephalus persicus տերմինները որպես առանձին կարգաբանական ձևեր, և ըստ այդ տվյալների՝ Արաքսի հովտում «պարսկական կլորագլխի» վերաբերյալ հավաքագրված ամբողջ նյութը հարկավոր է վերագրել անդրկովկասյան կլորագլխին[3][4]։

Իսկ 2013 թվականին ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզի վերլուծության արդյունքներով Ռուսաստանի ԳԱ Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովն ու Մելնիկովան, ՄՊՀ Կենդանաբանական թանգարանի աշխատակից Նազարովը և Քերմանի առաջատար տեխնոլոգիաների համալսարանի աշխատակից Ռաջաբիզադեն «պարսկական կլորագլխից» առանձնացրեցին Զագրոսի լեռների շրջանում հանդիպող կլորագլուխների նոր տեսակ՝ բնորոշելով որպես Անանևայի կլորագլուխ (Phrynocephalus ananjevae Melnikov, Melnikova, Nazarov & Rajabizadeh, 2013)[4][7]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Phrynocephalus persicus; ԲՊՄՄ կայք(չաշխատող հղում) (անգլ.): Վերցված է 2018-02-24
  2. Phrynocephalus persicus DE FILIPPI, 1863; reptarium.cz (անգլ.): Վերցված է 2018-08-19
  3. 3,0 3,1 3,2 История изучения и таксономический статус персидской круглоголовки Phrynocephalus persicus De Filippi, 1863 и такырной круглоголовки Хорвата Phrynocephalus helioscopus horvathi Mehely, 1894; zin.ru (ռուս.), էջ 286-297
  4. 4,0 4,1 4,2 4,3 Taxonomic revision of Phrynocephalus persicus De Filippi, 1863 complex with description of a new species from Zagros, Southern Iran; zin.ru (անգլ.), էջ 34-46
  5. Molecular Differentiation and Taxonomy of the SunwatcherToadHeaded Agama Species Complex Phrynocephalus Superspecies helioscopus (Pallas 1771) (Reptilia: Agamidae); researchgate.net (անգլ.), էջ 842-856
  6. Habitat Suitavility for Reptiles in the Goravan Sands Sanctuary, Armenia; herpconbio.org (անգլ.), էջ 39-44
  7. Phrynocephalus ananjevae MELNIKOV, MELNIKOVA, NAZAROV & RAJABIZADEH, 2013; reptarium.cz (անգլ.): Վերցված է 2018-08-19
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսկական կլորագլուխ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսկական կլորագլուխ» հոդվածին։