Պաքսոս
Պաքսի կամ Պաքսոս (հուն․՝ Παξοί), ամենափոքր Հոնիական կղզին, որը տեղակայված է Հունաստանի արևմուտքում[1]։
Պաքսոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Corfu Regional Unit? և Paxi Municipality? |
Վայր | Միջերկրական ծով |
Մասն է | Հոնիական կղզիներ |
Երկարություն | 10 կմ |
Լայնություն | 3 կմ |
Մակերես | 25,3 կմ² |
Բնակչություն | 2300 մարդ |
Փաստացիորեն՝ Պաքսոս անվան տակ հանդես են գալիս պաքսոսյան կղզիների համալիրը։ Կղզիներից ամենախոշորը համանուն կղզին է։ Համալիրի մեջ են մտնում նաև գինեգործությամբ հայտնի Անդիպաքսի կղզին և մի շարք այլ փոքրիկ ծովային փոքրիկ տարածքներ[2]։
Իրավականորեն պատկանում է Հունաստանի Հանրապետությանը։
Աշխարհագրություն
խմբագրելԿղզին գտնվում է Հունաստանի արևմուտքում՝ Հոնիական կղզեախմբում։ Ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովի ջրերը[2]։
Կղզին ունի մոտ 13 կմ (8 մղոն) երկարություն և 4 կմ լայնություն։ Զբաղեցնում է մոտ 25 քառակուսի մետր տարածք։ Ափագծի երկարությունը կազմում է 46 կմ։
Պաքսոսի ամենաբարձր կետը համարվում է Սուրբ Իսավր լեռնագագաթը` 250 մետր բարձրությամբ։ Արևմտյան ափը ամբողջովին սպիտակ է։ Ափագիծը քիչ է կտրատված։ Տարածքի մեջ մասը բաղեցնում են խաղողի և ձիթապտղի այգիները։
Կղզու տարածքում գտնվող ամենամեծ քաղաքը Մագազեյոսն է։ Առավել բնակեցված են հատկապես հարավային հատվածները։ Կղզիաբնակները զբաղվում են հիմնականում բույսերի մշակմամբ։
Դիցաբանություն
խմբագրելՀամաձայն հին հունական դիցաբանության՝ հույների դիցարանի ծովերի և օվկիանոսների աստված Պոսեյդոնը ստեղծել է Պաքսոս կղզին՝ իր եռաժանիով Կորֆու կղզուն հարվածելու համար։
Այդպես նա ապահովում էր իր և իր կնոջ՝ Ամփիտրիտեի խաղաղ հանգիստը այս կղզում։
Տնտեսություն
խմբագրել20-րդ դարի 60-ական թվականներին Պաքսոսի տնտեսության գլխավոր ճյուղը հանդիսանում էր ձկնորսությունը, սակայն գնալով այն զիջեց իր տեղը զբոսաշրջությանը։
Ցամաքի հետ միացված է լաստանավային ճանապարհով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Греция // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 74. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ 2,0 2,1 Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 272.
Գրականություն
խմբագրել- В. Водовозов,. Ионийские острова // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաքսոս» հոդվածին։ |