Պետեր Ուբավկիչ (սերբ.՝ Петар Убавкић,ապրիլի 12, 1852(1852-04-12)[1], Բելգրադ, Սերբիայի իշխանություն - հունիսի 28, 1910(1910-06-28), Բելգրադ, Սերբիայի թագավորություն) սերբ քանդակագործ և նկարիչ, համարվում է Սերբիայի գլխավոր քանդակագործը։ Նրան ստեղծել ազգային հուշարձանների me] շարք[2]։ Եղել է Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։

Պետար Ուբավկիչ
Ծնվել էապրիլի 12, 1852(1852-04-12)[1]
ԾննդավայրԲելգրադ, Սերբիայի իշխանություն
Մահացել էհունիսի 28, 1910(1910-06-28) (58 տարեկան)
Վախճանի վայրըԲելգրադ, Սերբիայի թագավորություն
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Ոճռեալիզմ
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
 Petar Ubavkić Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պետար Ուբավկիչը ]նվել է 1852 թվականի ապրիլի 12-ին Բելգրադում։ Ավարտելով գիմնազիան՝ ստացել է պետական կրթաթոշակ, իսկ 1866 թվականին Բելգրադում սովորել է նաև պատկերագրություն շրջիկ իտալացի նկարչի մոտ։ Արվեստի ուսումը շարունակել է Պանչևոյում։ 1873 թվականին նա մեկնել է Վիեննա՝ քանդակագործություն սովորելու։ Վատ առողջության պատճառով նա վերադարձել է Բելգրադ։ Նոր պետական կրթաթոշակ ստանալուց հետո՝ 1874 թվականին նա վերսկսել է իր ուսումը Բավարիայում՝ Մյունխենի հեղինակավոր Դեկորարատիվ-կիրառական արվեստի դպրոցում։

Ոմանց կարծիքով Պետար Ուբավկիչը համարվում է սերբական քանդակագործության սկզբնավորողը[3]։ Նա ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ, որոնցից ամենահայտնի գործերից են Վուկ Կարաջիչի, Արքայազն Միլոշի և Ջուրա Դանիչիչի կիսանդրիները։

Պետար Ուբավկիչը մահացել է Բելգրադում 1910 թվականի հունիսի 28-ին և թաղվել Բելգրադի նոր գերեզմանատանը[4]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. «Biography online SANU». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  3. Medaković, Dejan. «Likovna umetnost 18. i 19. veka». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  4. «Na dan 28.6.1910.: Umro Petar Ubavkić, srpski vajar». www.nadanasnjidan.net. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Ուբավկիչ» հոդվածին։