Պիլու Ասբեկ
Յոհան Ֆիլիպ «Պիլու» Ասբեկ (դան․՝ Johan Philip "Pilou" Asbæk, [pʰiˈluː ˈæːsb̥ɛɡ̊], մարտի 2, 1982[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի դերասան։ Հայտնի է դարձել դանիական «Կառավարություն» քաղաքական դրամայում սպին-բժիշկ Կասպեր Յուլի խնդրահարույց դերակատարմամբ[2] և «Գահերի խաղը» հեռուստասերիալում Էուրոն Գրեյջոյի դերով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Կրթություն | Herlufsholm School?, Danish National School of Performing Arts? և European Film College? |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ծնողներ | մայր՝ Patricia Asbæk? |
Ամուսին(ներ) | Anna Bro? |
Պարգևներ և մրցանակներ | |
Վաղ տարիներ
խմբագրելԱսբեկը ծնվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ Պատրիսիա Ասբեկի (օրիորդական ազգանունը՝ Թոնն) և Յակոբ Ասբեկի ընտանիքում, որոնք Կոպենհագենի «Galerie Asbæk» պատկերասրահի սեփականատերերն են[3]։ Ծագմամբ Մարոկոյի Կասաբլանկա քաղաքից մայրը Ֆրանսիական Մարոկկոյից է[4], իսկ հայրը Դանիայի Համմել բնակավայրից է[5]։ Ունի երկու ավագ եղբայր՝ Թոմաս Ասբեկը, որը «Asbæk Art Consulting»-ում ստեղծարար խորհրդատու է, և Մարտին Ասբեկը, որը «Martin Asbæk Gallery» պատկերասրահի սեփականատերն է[6]։
Ասբեկը հաճախել է Հեռլուֆսհոլմի գիշերօթիկ դպրոց, որտեղ դրամատիկ ներկայացումներում ակտիվ մասնակցություն է ունեցել[7]։ 2008 թվականի ամռանն ավարտել է Դանիայի ազգային թատերական դպրոցը։
Գործունեություն
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրել2009 թվականին դանիական «Սպանություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի դրվագներից մեկում խաղացել է զինվորական Դևիդ Գրյուների դերը[2]։
2010-2013 թվականներին Թոբիաս Լինդհոլմի դանիական «Կառավարություն» հեռուստասերիալում խաղացել է սպին-բժիշկ Կասպեր Յուլի դերը։ Ֆիլմը Դանիայի կին վարչապետի մասին էր[8]։ Ասբեկի խաղը հավասարաչափորեն գովել են քննադատները[9]։
2014 թվականին նկարահանվել է եկամտաբեր «1864» պատմական սերիալում[10][11]։
2016 թվականին նա միացել է «HBO» հեռուստաալիքի «Գահերի խաղը» ֆիլմաշարի վեցերորդ եթերաշրջանին՝ Էուրոն Գրեյջոյի դերով[12]։
Կինո
խմբագրել2011 թվականին նկարահանվել է «Սպանություն» ֆիլմի հեղինակի՝ սցենարիստ Թոբիաս Լինդհոլմի մեկ այլ գործում՝ «Կալանավոր R» ֆիլմում՝ դանիացի դատապարտյալի դերում, որը պատկերում է տանջալից բանտային փորձը։ Ֆիլմը նկարահանվել է դոգմա 95-ի ոճով ոգեշնչված[13]։ Հաջորդ տարի Ասբեկը նկարահանվել է Թոբիաս Լինդհոլմի հաջորդ ֆիլմում՝ «Պատանդներ»[5]։
2013 թվականին Ասբեկն «Այն ամենը, ինչ դուք ցանկացել եք իմանալ սեռական հարաբերության և հարկերի մասին» ֆիլմում մարմնավորել է վառ դանիացի մագնատի՝ Սայմոն Սփիս անվամբ[14]։ Ասբեկը ֆիլմում նկարահանվել է կնոջ զարմիկի՝ դերասան Նիկոլաս Բրոյիի հետ, որը խաղում է մեկ այլ գլխավոր կերպարի՝ Մոունս Գլիսթրոփի դերը։
2014 թվականին Ասբեկը Սքարլեթ Յոհանսոնի հետ նկարահանվել է ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմում[15]։ Միաժամանակ 2014 թվականին Ասբեկը հայտնվել է Բիլ Ավգուստի «Լուռ սիրտ» ֆիլմում, որտեղ նրա զոքանչը՝ դանիացի դերասանուհի Վիգգա Բրոն, խաղացել է Լիսբեթի դերը[16][17]։
2015 թվականին կրկին համագործակցել է ռեժիսոր Թոբիաս Լինդհոլմի հետ՝ «Պատերազմ» ֆիլմի շրջանակներում՝ Աֆղանստանում խաղալով զինվորականի դերը[18]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում[19]։
2016 թվականին Թիմուր Բեքմամբեթովի «Բեն-Գուր» վերաթողարկումում (անգլ.՝ remake) խաղացել է Պիղատոս Պոնտացու դերը[20], որտեղ գլխավոր դերակատարներն են Ջեք Հյուսթոնը և Մորգան Ֆրիմանը[10]։
2017 թվականին Ռուպերտա Սանդերսի «Խեցեպատ ուրվականը» ֆիլմում կրկին նկարահանվել է Սքարլեթ Յոհանսոնի հետ՝ խաղալով օպերաշխատող Բաթոյի դերը։
2018 թվականին նկարահանվել է ռազմական «Օվերլորդ» սարսափ ֆիլմում՝ խաղալով Վաֆների դերը։
Թատրոն
խմբագրել- 2008՝ «Մարդիկ և Կարդամոնի ավազակներ» / «Folk og Røvere i Kardemomme» - «Bellevue Teatret»
- 2008՝ «Միջուկ» / «Core» - «Det Lille Gasværk»
Եվրատեսիլ
խմբագրել2014 թվականի մայիսի 10-ին Կոպենհագենում՝ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի ժամանակ, Լիզ Ռեննեի և Նիկոլայ Կոպելլեի հետ եղել է հաղորդավար[21][22]։ Որոշ քննադատներ բացասաբար են մեկնաբանել հեռուստատեսային շոուի ընթացքում ներկաների կողմից արված անհասկանալի կատակները[23]։
Անձնական կյանք
խմբագրելԱսբեկի կինը 2008 թվականից ի վեր դրամատուրգ Աննա Բրոն է։ Նա դերասաններ Հանս Հենրիկ Քլեմենսի և Վիգգի Բրոյի դուստրն է, դերասանների՝ բազմազավակ ընտանիքից է[24]։ Ամուսնությունից ունի դուստր՝ Ագնեսը (ծնվ. 2012 թվականի դեկտեմբերի 31-ին)[25]։
Պիլու մականունը գալիս է ֆրանսիական ծագմամբ մորից, և այն «Pip» բառի ֆրանսերեն տարբերակն է[5]։ Մականվան նշանակությունն այն է, որ Ասբեկը կրտսեր որդին էր, իսկ «petit»-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է փոքր, և այդպես՝ «Փոքր Ֆիլիպ»։ Պիլուն «Petit Philip»-ի դանիական հապավումն է։
Ասբեկի կնքահայրը հանգուցյալ արվեստագետ Կուրթ Թրամպեդախն է[7]։
Մրցանակներ
խմբագրելԿինո և հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2009 | «Սպանություն» | Forbrydelsen II | Դևիդ Գրյուներ | հեռուստասերիալ |
2010 | «Ընտանիք» | A Family | Փիթեր | «Բոդիլ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Ռոբերտ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար |
«Կառավարություն» | Borgen | Կասպեր Յուլ | հեռուստասերիալ | |
«Կալանավոր R» | R | Ռուն | «Բոդիլ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար «Ռոբերտ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար «Զուլու» մրցանակի առաջադրում՝ տղամարդու լավագույն դերի համար | |
«Տեղեկարար» | The Whistleblower | Բաս | ||
2012 | «Պատանդները» | A Hijacking | Միքել Հարթման | «Բոդիլ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու լավագույն դերի համար «Ռոբերտ» մրցանակի առաջադրում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար |
2013 | «Բորջիա» | The Borgias | Պաոլո Օրսինի | հեռուստասերիալ |
2014 | «Լյուսի» | Lucy | Ռիչարդ | |
«1864» | 1864 | Դիդրիխ | հեռուստասերիալ | |
«Փասիան սպանողները» | Fasandræberne | Դիթլև Պրամ | ||
2015 | «Պատերազմ» | Krigen | Կլաուս Մայքլ Պեդերսեն | |
2016-2019 | «Գահերի խաղը» | Game of Thrones | Էուրոն Գրեյջոյ | հեռուստասերիալ |
2016 | «Բեն-Հուր» | Ben-Hur | Պիղատոս Պոնտացի | |
2017 | «Խեցեպատ ուրվականը» | Ghost in the Shell | Բաթո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Mesure, Susie (2013 թ․ մայիսի 4). «Fancy a Danish? What about Pilou Asbaek - the man who plays Kasper Juul in 'Borgen'». The Independent. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Pilou Asbæk: Buy Art to Look At: Not As An Investment». The Big Issue. 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Kupfer, Ruta (2013 թ․ հունվարի 24). «'Mad Men' of Northern Europe». Haaretz. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Synnot, Siobhan (2013 թ․ մայիսի 11). «Borgen's Pilou Asbaek on his Somalian pirate film». The Scotsman. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Knutzen, Susanne (2012 թ․ նոյեմբերի 5). «Kom tæt på brødrene Asbæk». Eurowoman. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 7,0 7,1 Zøllner, Kristoffer (2013 թ․ օգոստոսի 25). «Pilou Asbæk: Det er jo bare skuespil». Berlingske. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Stanley, Alessandra (2012 թ․ հոկտեմբերի 11). «She Seems to Have It All, a Whole Nation in Fact - 'Borgen,' a Danish Political Drama Series, on Link TV». The New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Robinson, Joanna (2015 թ․ սեպտեմբերի 4). «The Perfect Binge-Watchable Show Finally Became Available in the U.S.». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 10,0 10,1 Lobb, Adrian (2015 թ․ հունիսի 8). «Pilou Asbæk Interview: "When You Play With National History, People Get Very Emotional"». The Big Issue. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Reuters (2014 թ․ հոկտեմբերի 14). «From the Makers of Denmark's The Killing and Borgen: a Costume Drama». The New York Times. Reuters. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite news}}
:|last1=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Dornbush, Jonathon (2015 թ․ սեպտեմբերի 2). «Game of Thrones adds Lucy actor to play Euron Greyjoy - Update: It's confirmed». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Holden, Stephen (2011 թ․ հունիսի 16). «Life in the Big House: The Danish Experience». The New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Yde, Katrine Hornstrup (Fall 2013). «TIFF: Sex, Drugs & Taxation - The story of two oddballs and their chase after freedom – meet travel mogul Simon Spies and tax-evading politician Mogens Glistrup». Danish Film Institute. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Frost, Caroline (2015 թ․ ապրիլի 6). «'1864' Star Pilou Asbaek Interview: Lars Von Trier, Scarlett Johansson And What Kind Of Role Model He Wants To Be». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Holland, Jonathan (2014 թ․ սեպտեմբերի 23). «'Silent Heart' ('Stille Hjerte'): San Sebastian Review». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Weissberg, Jay (2014 թ․ հոկտեմբերի 5). «Film Review: 'Silent Heart'». Variety. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Dam, Freja (Fall 2015). «Venice Film Festival. A War: Set in Afghanistan, Tobias Lindholm's drama illuminates the consequences of war on all its participants». Danish Film Institute. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ van Hoeij, Boyd (2015 թ․ սեպտեմբերի 5). «'A War' ('Krigen'): Venice Review». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Ge, Linda; Sneider, Jeff (2015 թ․ հունվարի 21). «'Lucy' Star Pilou Asbæk to Play Pontius Pilate in 'Ben-Hur' (Exclusive)». The Wrap. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Siim, Jarmo (2014 թ․ փետրվարի 4). «Koppel, Asbæk, Rønne to host Eurovision 2014». Eurovision. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Heritage, Stuart (2014 թ․ մայիսի 5). «Pilou Asbæk: 'Eurovision is a party. I've never said no to a party'». The Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Debnath, Neela (2014 թ․ մայիսի 11). «Eurovision 2014: Raunchy milk maids, giant hamster wheels and child abuse – the most memorable moments of the night». The Independent. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Lobb, Adrian (2014 թ․ մայիսի 13). «Pilou Asbæk Interview: "I Have to Get Through the Night Without Starting a War"». The Big Issue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Olsen, Juliane (2015 թ․ սեպտեմբերի 3). «HBO bekræfter nu, at Pilou Asbæk skal spille med i TV-serien som Euron Greyjoy i "Game of Thrones"». Billed Bladet. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Kastelan, Karsten (2011 թ․ փետրվարի 13). «Shooting Stars Initiative Showcases Rising European Stars at Berlinale». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Bergløv, Emil (2012 թ․ դեկտեմբերի 17). «Pilou Asbæk vinder Ove Sprogøe Prisen». Politiken. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիլու Ասբեկ» հոդվածին։ |