Պիրելի աշտարակ (իտալ.՝ Grattacielo Pirelli, սովորաբար կոչվում է Pirellone), 32 հարկանի, 124․1 մետր բարձրությամբ երկնաքեր Իտալիայի Միլան քաղաքում։ Կառույցի հիմքը 1․900 քառ․ մետր է 75.5 մետր երկարությանբ և 20․5 մետր լայնությամբ։

Պիրելի աշտարակ
Տեսակերկնաքեր
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[2]
ՀասցեVia Fabio Filzi, 22 և Piazza Duca d'Aosta, 5-7A[2]20124
ՓողոցPiazza Duca d'Aosta? (5)
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն110 մետր
Երկարություն27,5 մետր
Լայնություն55 մետր
Հարկեր32
Ստորգետնյա հարկեր2
Վերելակներ6
Շինանյութբետոն, պողպատ և ապակի
ՍեփականատերԼոմբարդիա
Հիմնադրված է1960
Բացվածապրիլի 4, 1960
ՇինարարPirelli?
ՃարտարապետՋո Պոնտի
ՃարտարագետՊյեր Լուիջի Ներվի և Giuseppe Valtolina?
ՊատվիրողPirelli?
Իրադարձություններ2002 Pirelli Tower plane crash?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետական պատմաբան Հասան-Ուդին Խանը գովաբանում է երկնաքերը, որպես «աշխարհի ամենաշքեղ բարձրահարկ շենքերից մեկը» և «այն սակավաթիվ բարձրահարկ Եվրոպական կառույցներից, որոնք նոր խոսք են ավելացրել երկնաքերերի կառուցվածքի մեջ»։ Պիրելի աշտարակը Նյու Յորքի Pan Am Building (այժմ՝ MetLife Building) երկնաքերի նախագծման ոգեշնչումն էր։

Պատմություն

խմբագրել

1950 թվականին Պիրելի հսկայական անվադողերի ընկերության նախագահ և սեփականատեր Ալբերտո Պիլերին կարգադրեց կառուցել երկնաքեր՝ 19-րդ դարի առաջին առևտրական գործարանի տարածքում։ Նախագիծը մշակվել է ճարտարապետ Ջո Պոնտիի կողմից՝ Պիեր Լուիգի Ներվիի և Արտուրո Դանուսկոի աջակցությամբ։

Աշտարակի շինարարությունը սկսվեց 1956 թվականին, երբ Իտալիան տնտեսական բում էր ապրում։ Աշտարակը պետք է գտնվեր հնգանկյուն հողամասի վրա և շրջապատված լիներ ցածր շենքերով։ 1958 թվականին այս կառույցի շինարարության ավարտումը դարձել էր ոչ միայն Միլանի, այլ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածությունից հետո Իտալիայի տնտեսական վերականգնման խորհրդանիշ։ 127 մետր բարձրությամբ՝ այն Մոլլ Անտոնելոյից հետո մինչ 1995 թվականը Իտալիայի ամենաբարձր շենքն էր։ Շենքը 1978 թվականին վաճառվել է Լոմբարդի շրջանի վարչակազմին։

Պատահարներ

խմբագրել

2002 թվականի ինքնաթիռի կործանումը

խմբագրել

2002 թվականի ապրիլի 18-ի կեսօրին Շվեյցարիայում գրանցված մեկ շարժիչով ինքնաթիռը հարվածել է Rockwell Commander 112-ին։ Օդանավը, ըստ երևույթին, նախատեսված էր Լոկառնոյի օդանավակայանից Միլան թռչել։ Օդանավում վառելիքը քիչ էր, և մինչ վթարը պատրաստվում էր վայրէջք կատարել Լինատի օդանավակայանում, սակայն օդաչուն հանկարծակի շրջվեց և թռավ դեպի շենքը։ Վթարի հետևանքով մահացել են օդաչուն և աշտարակի ներսում գտնվող երկու ուղևոր։ Ընդհանուր վերականգնման նախագծի նպատակն էր պահպանել հուշարձանի ամբողջականությունը և միևնույն ժամանակ բարելավել գործադիր շտաբի կարգավիճակը, ներկայացնել նոր սպասարկման ծառայություններ և տեխնոլոգիական համակարգեր։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 SIRBeC (իտալ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրելի աշտարակ» հոդվածին։