Պյոտր Կապիցա
Պյոտր Լեոնիդովիչ Կապիցա (ռուս.՝ Пётр Леонидович Капица, հունիսի 26 (հուլիսի 8), 1894[1][2], Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] - ապրիլի 8, 1984[2][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[7]), խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս (1939), ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1957 թվականից)։
Կենսագրություն
խմբագրելՍոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1918)։
Հետազոտություններ
խմբագրել1920 թվականին Սեմյոնովի հետ առաջարկել է ատոմային փնջերում ատոմների մագնիսական մոմենտների որոշման մեթոդ։ 1924 թվականին առաջարկել է գերհզոր մագնիսական դաշտերի ստացման իմպուլսային մեթոդը և ստեղծել մի տեղակայանք, որի օգնությամբ ուսումնասիրել է (1928) ուժեղ մագնիսական դաշտերում մի շարք մետաղների էլեկտրական դիմադրության գծային կախումը դաշտի լարվածությունից (Կապիցայի օրենք)։
1934 թվականին նախագծել է ադիաբադ մեթոդով մեծ քանակությամբ հելիում հեղուկացնելու տեղակայանք։ 1939 թվականին մշակել է օդի հեղուկացման տուրբոդետանդերային նոր մեթոդ և կառուցել մեծ քանակությամբ հեղուկ թթվածնի ստացման հզոր տեղակայանք։
Հետազոտել է հեղուկ հելիումի հատկությունները և 1938 թ. հայտնագործել գերհոսունության երևույթը։ 1950-1955 թթ. մշակել է նոր տիպի գերբարձրհաճախային գեներատորներ (պլանոտրոն և նիգոտրոն) և հայտնաբերել, որ բարձրհաճախային պարպման դեպքում խիտ գազերում գոյանում է կայուն պլազմային թելիկ, որում էլեկտրոնների ենթադրելի ջերմաստիճանը 105-106 K է։ Այդ աշխատանքը (հրապարակվել է 1969-ին) հետազոտությունների նոր ուղղություն է բացել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման բնագավառում։
Կապիցան Լոնդոնի թագավորական ընկերության (1929), ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1946), Դանիայի թագավորական ԳԱ (1946), Շվեդիայի թագավորական ԳԱ (1966) և մի շարք այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է։
Մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kojevnikov A. Pyotr Leonidovich Kapitsa - SOVIET PHYSICIST — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France Petr Leonidovič Kapica (1894-1984) (ֆր.) — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 This Month in Physics History - January 1938: Discovery of Superfluidity — APS, 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 Papers of Piotr Leonidovich Kapitza
- ↑ 5,0 5,1 5,2 Cambridge University - EDUCATIONAL INSTITUTION — 2002.
- ↑ 6,0 6,1 6,2 Born in 1894 — 2002.
- ↑ 7,0 7,1 7,2 Yudina A. Prominent Russians: Pyotr Kapitsa — RT.
- ↑ Гельтман Д. В. История неполучения заслуженной учёной степени: Документы о попытке присуждения Н.В. Тимофееву-Ресовскому учёной степени доктора биологических наук без защиты диссертации в 1957 г., The Story of Non-awarding of the Deserved Degree: Documents on the Attempt to Award a Doctor of Science Degree in Biology without Defense of a Thesis to N.V. Timofeyeff-Resovskii in 1957 (ռուս.) // Историко-биологические исследования — 2018. — Т. 10, вып. 3. — С. 89—108. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2018-11968
- ↑ http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=KAPICA,%20Piotr%20L.%20
- ↑ CONOR.Sl
- ↑ https://odyssee.univ-amu.fr/files/original/2/1010/RP-53499_Livret-etudiant_1954-1955.pdf
- ↑ Le général de Gaulle à la séance solennelle de rentrée de l'Université de Paris (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1945. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — RAS.
- ↑ https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/ernest-rutherford-medal-and-prize-recipients
- ↑ The Nobel Prize in Physics 1978 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
Գրականություն
խմբագրել- Владимир Есаков Почему П. Л. Капица стал невыездным // Вестник Российской академии наук. — 1997. — Т. 67. — № 6.
- Павел Рубинин История одного открытия в письмах и документах (к 60-летию открытия сверхпроводимости) // Успехи физических наук. — 1997. — Т. 167. — С. 12.
- Loren R. Graham Moscow stories. — Indiana University Press, 2006. — 305 с. — ISBN 9780253347169
- Allan Griffin. Superfluidity: three people, two papers, one prize(անգլ.) // PhysicsWorld. — 2008. — № 8.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- «P.L.Kapitza» Կապիցա Պյոտր Լեոնիդովիչի համառոտ կենսագրությունը Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի պաշտոնական կայքում
- «Հարցազրույց Կապիցայի կնոջ հետ» Արխիվացված 2005-10-31 Wayback Machine 1990 թվականի փետրվարի 16-ի և 1992 թվականի նոյեմբերի 23-ի հարցազրույցը
- Նոբելյան հանձնաժողովի տեղեկությունները (անգլ.)
- Ա. Ն. Կրիլովի՝ դստերը ուղղված նամակներից
- Կապիցա Պյոտրի կյանքից կենսագրական փաստեր Արխիվացված 2008-12-03 Wayback Machine
- Կապիցա.կյանքը և հայտնագործություններ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կապիցա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կապիցա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 265)։ |