Պոլա Նեգրի (ծննդյան անունը՝ Բարբարա Ապոլոնիա Խալուպիեց, հունվարի 3, 1897(1897-01-03)[1][2][3][…], Լիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - օգոստոսի 1, 1987(1987-08-01)[4][1][5][…], Սան Անտոնիո[6][7][8][9][10]), լեհ դերասանուհի, ով համաշխարհային ճանաչման է հասել համր կինոյի և Հոլիվուդյան ոսկե դարաշրջանի ընթացքում՝ կերտելով ողբերգական և կանացի ճակատագրական դերեր։

Պոլա Նեգրի
լեհ.՝ Pola Negri
Ծնվել էհունվարի 3, 1897(1897-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրԼիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էօգոստոսի 1, 1987(1987-08-01)[4][1][5][…] (90 տարեկան)
Մահվան վայրՍան Անտոնիո[6]
ԳերեզմանCalvary Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, գրող, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Serge Mdivani?
Պարգևներ և մրցանակներ
polanegri.com

Պոլան առաջին եվրոպացի դերասանուհին էր, որ հրավիրվեց Հոլիվուդ և դարձավ ամերիկյան համր կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկը։ Իր բազմազբաղ կարիերայի ընթացքում եղել է նաև թատրոնի դերասանուհի, երաժշտական արտիստ, բալետի պարուհի, գրող[10]։

Կենսագրություն

խմբագրել

Նեգրայի ծննդյան անունը Բարբարա Ապոլոնիա Խալուպիեց է[7][11], ծնվել է 1897 թվականի հունվարի 3-ին Լեհական թագավորության Լիպնո քաղաքում[10]։ Ընտանիքի երեք երեխաներից միայն նա է ողջ մնացել։ Մայրը՝ Էլեոնորան, լեհուհի է (մահացել է 1954 թվականի օգոստոսի 24-ին), հայրը՝ Յուրայ Խալուպեցը, եղել է շրջիկ սլովակ թիթեղագործ[12][13]։ Ռուսական իշխանությունների կողմից հոր ձերբակալումից և Սիբիր աքսորումից հետո մոր հետ տեղափոխվել է Վարշավա, որտեղ ապրել են աղքատության մեջ։

Պոլան ընդունվել է Վարշավայի բալետի թագավորական ակադեմիա[14]։ Նրա առաջին պարային կատարումը եղել է Չայկովսկու Կարապի լիճը բալետում, այնուհետև հանդես է եկել որպես մենապարուհի Արթուր Սեն Լեոնի «Կոպելիա» բալետում։ Տուբերկուլոզի պատճառով դադարել է պարել։ Նրան ուղարկել են առողջարան բուժման. այդ ընթացքում վերցրել է «Պոլա Նեգրի» կեղծանունը իտալացի բանաստեղծուհի Ադա Նեգրիի անունից, իսկ «Պոլա»ն իր անվան կարճ հավապում էր (Ապոլոնիա).[10][15]:

Լեհական թատրոն, կինոկարիերա

խմբագրել

Առողջարանից վերադառնալով՝ Պոլան ունկնդրում է Վարշավայի բալետի թագավորական ակադեմիայի դրամատիկական արվեստի դասընթացները, մասնավոր դասեր է առնում լեհ պրոֆեսոր, դերասան Հոնորատա Լեյշտենսկայից։ Թատերական դեբյուտը կայացել է նախքան ավարտելը՝ 1912 թվականի հոկտեմբերի 2-ին Վարշավայի փոքր թատրոնում։ Բեմական դեբյուտը կայացել է 1913 թվականին Վարշավայում, երբ նա հանդես է եկել «Niewolnica Zmyslow» իր առաջին ֆիլմում։ 1914 թվականին ավարտել է ակադեմիան՝ հանդես գալով Հենրիկ Իբսենի «Վայրի բադ» ավարտական ներկայացմամբ, որից հետո Վարշավայի թատրոններում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նեգրան հայտնի բեմական դերասանուհի էր։ Մեծ թատրոնում հանդես էր եկել «Sumurun»-ում, Փոքր թատրոնում՝ «Śluby panieńskie»-ում, ամառային թատրոնում։ 1914 թվականին նկարահանվել է «Ստրկուհին և նրա զգացողությունները» (Niewolnica zmysłów) ֆիլմում։ Հանդես է եկել լեհական ֆիլմարտադրության տարբեր կինոնկարներում՝ Bestia («Գազան», ԱՄՆ-ում թողարկվել է որպես «Լեհ պարողը»), «Սենյակ № 13» (Pokój Nr. 13), «Նրա վերջին ժեստը» (Jego Ostatni Czyn), «Ուսանողներ» (Studenci), «Կինը» (Żona)[16]:

Ֆիլմագրություն

խմբագրել

Լեհաստան, Լեհական թագավորություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Ընկերություն Ծանոթագրություններ
1914 Niewolnica zmysłów Ալեքսանդր Հերց Sphinx Company Այլ վերնագրեր՝ Der Sklave der Sinne, «Մեղքի ստրուկը»
Լեհական առաջին գեղարվեստական ֆիլմը (Կորել է)
1915 Żona Ալեքսանդր Հերց Sphinx Company «Կին» (Կորել է)
1915 Czarna książka Ալեքսանդր Հերց Sphinx Company «Դեղին անցում»
Der Gelbe Schein (Դեղին տոմս) (Կորել է)
1916 Studenci Ալեքսանդր Հերց Sphinx Company «Ուսանողներ» (Կորել է)
1917 Bestia Ալեքսանդր Հերց Sphinx Company «Գզան», «Վատ աղջիկ», այլ վերնագիր՝ «Լեհ պարողը» (պահպանվել է)
1917 Tajemnica alei Ujazdowskich Ալեքսանդր Հերց Sphinx Company «Ույազդովսկի նրբանցքի առեղծվածը»
Tajemnice Warszawy (Վարշավայի գաղտնիքները) (կորել է)
1917 Pokój Nr. 13 Ալեքսանդր Հերց Sphinx Company «Սենյակ № 13»
Tajemnice Warszawy (Վարշավայի գաղտնիքները) (կորել է)
1917 Arabella Ալեքսանդր Հերց Sphinx Company (պահպանվել է մասամբ) հատված լեհական «O czym się nie mówi» (1939) ֆիլմից[17]
1917 Jego ostatni czyn Ալեքսանդր Հերց Sphinx Company «Նրա վերջին ժեստը» (կորել է)

Գերմանիա (համր ֆիլմեր)

խմբագրել
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Ընկերություն Ծանոթագրություններ
1917 Nicht lange täuschte mich das Glück Կուրտ Մատուլ ? Saturn-Film AG Նեգրին խաղացել է երկու օժանդակ՝ միանձնուհու և կաբարեյի պարուհու դերերը (Կորել է)
1917 Zügelloses Blut ? Saturn-Film AG (Կորել է)
1917 Küsse, die man stiehlt im Dunkeln ? Saturn-Film AG (Կորել է)
1917 Die toten Augen ? Saturn-Film AG (Կորել է)
1917 Wenn das Herz in Haß erglüht Կուրտ Մատուլ Saturn-Film AG «Երբ սիրտն այրվում է ատելությունից»
Ֆիլմը պահպանվել է և ցուցադրվել Cinémathèque Française-ում(պահպանվել է)
1918 Rosen, die der Sturm entblättert ? Saturn-Film AG (Կորել է)
1918 Mania Էուժեն Իլես UFA Բեմադրող նկարիչ՝ Պաուլ Լենի
Ամբողջական անվանումը՝ Mania, Die Geschichte einer Zigarettenarbeiterin («Մանիա. ծխախոտի գործարանում աշխատող աղջկա պատմությունը») (պահպանվել է)
1918 Die Augen der Mumie Mâ Էրնստ Լյուբիչ UFA Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Էմիլ Յանինգս
Այլ վերնագրեր՝ The Eyes of the Mummy Ma (ԱՄՆ)
Նեգրի/Լյուբիչ առաջին համագործակցությունը (պահպանվել է)
1918 Der gelbe Schein]] Վիլտոր Յանսոն և Էուժեն Իլես UFA Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Վիկտոր Յանսոն
Այլ վերնագրեր՝ The Yellow Ticket (պահպանվել է)
1918 «Կարմեն» Էրնստ Լյուբիչ UFA Խաղընկեր՝ Հարի Լիդկե
Այլ վերնագրեր՝Gypsy Blood (ԱՄՆ)
(պահպանվել է)
1919 Das Karussell des Lebens Գեորգ Յակոբի UFA Խաղընկեր՝ Հարի Լիդկե
«Կյանքի կարուսել», Այլ վերնագրեր՝ «Վերջին վճարում» (ԱՄՆ) (Կորել է)
1919 Vendetta Գեորգ Յակոբի UFA Խաղընկերներ՝ Էմիլ Յանինգս և Հարի Լիդկե
Այլ վերնագրեր՝ «Արյան վրեժ» (Կորել է)
1919 Dämmerung des Todes Գեորգ Յակոբի UFA (Կորել է)
1919 Kreuziget sie! Գեորգ Յակոբի UFA Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Վիկտոր Յանսոն (Կորել է)
1919 Madame Dubarry Էրնստ Լյուբիչ UFA Խաղընկերներ՝ Էմիլ Յանինգս և Հարի Լիդկե
Այլ վերնագրեր՝ «Կիրք» (ԱՄՆ) (պահպանվել է)
1919 Komtesse Doddy Գեորգ Յակոբի UFA Խաղընկերներ՝ Հարի Լիդկե և Վիկտոր Յանսոն
Այլ վերնագրեր՝ Komtesse Dolly (պահպանվել է)
1920 Die Marchesa d'Arminiani Ալֆրեդ Հալմ UFA «Մարկիզ Արմիանի» (Կորել է)
1920 «Sumurun» Էրնստ Լյուբիչ UFA Խաղընկերներ՝ Էրնեստ Լյուբիչ, Պաուլ Վեգեներ, Հարի Լիդկե, Ջենի Հազալքվեստ (պահպանվել է)
1920 Das Martyrium Փոլ Լյուդվիգ Ստայն UFA (Կորել է)
1920 Die geschlossene Kette Փոլ Լյուդվիգ Ստայն UFA «Փալ շղթա», Այլ վերնագրեր՝ «Ինտրիգ» (ԱՄՆ) (Կորել է)
1920 Arme Violetta Փոլ Լյուդվիգ Ստայն UFA (Կորել է)
1921 «Վայրի կատու» Էրնստ Լյուբիչ UFA Խաղընկերներ՝ Վիկտոր Յանսոն, Պաուլ Հեյդեման
«Լեռնային կատու», Այլ անվանում՝ «Վայրի կատու»
Գերմանական էքսպրեսիոնիստական կատակերգություն, էքսպրեսիոնիզմի ժանրի ծաղրերգություն (պահպանվել է)
1921 «Սաֆո» Դիմիտրի Բուկովեցկի UFA Խաղընկերներ՝ Ալֆրեդ Աբել և Յոհանես Ռեման
Այլ վերնագրեր՝ «Խելագար սեր» (ԱՄՆ) (պահպանվել է)
1923 «Բոցը» Էրնստ Լյուբիչ Ernst Lubitsch Film GmbH Խաղընկերներ՝ Ալֆրեդ Աբել և Հերման Թիմիգ
Այլ վերնագրեր՝ «Մոնմարտր» (ԱՄՆ)
Էրնստ Լյուբիչի վերջին գերմանական ֆիլմը (պահպանվել է)
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Ընկերություն Ծանոթագրություններ
1923 «Բելա Դոնա» Ջորջ Ֆիցմորիս Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Կոնուեյ Թիրլ, Կոնրադ Նաջել, Ադոլֆ Մենժու (Պահպանվել է)
1923 «Խաբեություն» Ջորջ Ֆիցմորիս Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Ջեկ Հոլթ, Չարլզ Ռոշֆոր (Կորել է)
1923 «Հոլիվուդ» Ջեյմս Կրուզ Famous Players-Lasky/Paramount Այս ֆիլմում խաղացել է կամեո (Կորել է)
1923 «Իսպանացի պարողը» Հերբերտ Բրենոն Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Անտոնինո Մորենո, Ուոլես Բերի, Ադոլֆ Մենժու (պահպանվել է)
1924 «Փարիզի ստվերները» Հերբերտ Բրենոն Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Չարլզ դե Ռոշ, Ադոլֆ Մենժու Ջորֆ Օ՛Բրայն (Կորել է)
1924 «Տղամարդիկ» Դիմիտրի Բուխովեցկի Famous Players-Lasky/Paramount (Կորել է)
1924 «Փոշոտ շուշանը» Դիմիտրի Բուխովեցկի Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Բեն Լայոն, Նոա Բիրի, Ռայմոնդ Գրիֆիթ (Կորել է)
1924 «Արգելված դրախտ» Էրնստ Լյուբիչ Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Ռոդ լա Ռոք, Ադոլֆ Մենժու], Պոլին Սթարք, Կլարկ Գեյբլ
1925 East of Suez Ռաուլ Ուոլշ Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Էդմունդ Լոու, Նոա Բերի (Կորել է)
1925 «Կախարդուհին» Սիդնի Օլքոթ Famous Players-Lasky/Paramount (Կորել է)
1925 «Գիշերային ծաղիկ» Պոլ Բերն Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Օուորներ Օլանդ, Գուստավ ֆոն Սեյֆերտից (Կորել է)
1925 «Աշխարհի կինը» Մալկոլմ Քլեր Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Չարլզ Էմեթ Մակ, Հերբերտ Հոլմս, Չեսթեր Կոնկլին (պահպանվել է)
1926 «Կեղծիքի պսակ» Դիմիտրի Բուխովեցկի Famous Players-Lasky/Paramount (Կորել է)
1926 «Լավ և անհնազանդ» [Մալկոլմ Քլեր Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Ֆորդ Սթերլինգ, Միս Դյուպոն (Կորել է)
1927 «Իմպերիալ հյուրանոց» Մորից Ստիլեր Famous Players-Lasky/Paramount Խաղընկերներ՝ Ջեյմս Հոլ, Ջորջ Սիգմեն, Մաքս Դավիդսոն (պահպանվել է)
1927 «Փշոտ մետաղալարեր» Ռոուլենդ Լի
Մորից Ստիլեր
Paramount Խաղընկերներ՝ Քլիվ Բրուք, Էյնար Հանսոն, Գուստավ վոն Սեյֆերտից (պահպանվել է)
1927 «Կինը դատավարության ընթացքում» Մորից Ստիլեր Paramount (Կորել է), հատվածներ պահպանվել են Ժամանակակից արվեստի թանգարանում
1928 «Գաղտնի ժամ» Ռոուլենդ Վ. Լի Paramount (Կորել է)
1928 «Երեք մեղավոր» Ռոուլենդ Վ. Լի Paramount Խաղընկերներ՝ Ուորներ Բաքստեր, Պոլ Լուկաս, ՕԼգա Բակլանովա (Կորել է)
1928 «Դերասանուհու սերերը» Ռոուլենդ Վ. Լի Paramount Խաղընկերներ՝ Նիլս Աստեր, Պոլ Լուկաս
Համր ֆիլմ երաժշտությամբ (Կորել է)
1928 «Կինը Մոսկվայից» Լյուդվիդ Բերգեր Paramount Խաղընկերներ՝ Նորման Քերի, Պոլ Լուկաս, Օտո Մատիսեն
Այլ Անվանումներ՝ «Ռաքել»
Համր ֆիլմ երաժշտությամբ (Կորել է)

Միջազգային (hնչուն կինո)

խմբագրել
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Ընկերություն Ծանոթագրություններ
1929 «Կինը, ում նա քարկոծում է» Պոլ Ցիներ Charles Whittaker Productions UK (Distributed By Warners UK) ՄԹ Խաղընկեր՝ Հանս Ռեհման, Ուորվիք Ուորդ
Այլ անվանումներ՝ «Լքյալ երեխաների փողոց»
Համր ֆիլմ երաժշտությմաբ։ Նեգրիի վերջին համր ֆիլմը
1932 «Կինը հրամայում է» Փոլ Լ. Սթայն RKO ՄԹ Խաղընկեր՝ Բեզիլ Ռետբոուն, Ռոլանդ Յանգ, Հ. Բ. Ուորներ
Այլ անվանումներ՝ Maria Draga
Նեգրիի առաջին հնչուն ֆիլմը
1934 «Ֆանատիզմ» Tony Lekain, Gaston Ravel Pathé Ֆրանսիա Նեգրիի միակ ֆրանսիական ֆիլմը, այստեղ նա կատարում է երեք երգ
1935 «Մազուրկա» Ուիլի Ֆորսթ Cine-Allianz/Tobis-Klangfilm Գերմանիա Խաղընկեր՝ Ինգեբորգ Ֆիկ, Պաուլ Հարթման
1936 Moskau-Shanghai Պաուլ Վեգեներ UFA Գերմանիա Խաղընկեր՝ Gustav Diessl
Այլ անվանումներ՝ Von Moskau nach Shanghai, Der Weg nach Shanghai, Begegnung in Shanghai, Zwischen Moskau und Shanghai
1937 Մադամ Բովարի Գերհարդ Լամպրեխտ UFA Գերմանիա Նեգրիի միակ գերմանական հնչյունային ֆիլմը, որ ցուցադրվել է ԱՄՆ-ում
1937 Tango notturno Ֆրից Կիրխով UFA Գերմանիա Խաղընկեր՝ Ալբրեխտ Շունհոլս
1938 Die fromme Lüge Նունցիո Մալազոմա UFA Գերմանիա Խաղընկեր՝ Հերման Բրաուն
1938 Die Nacht der Entscheidung Նունցիո Մալազոմա UFA Գերմանիա Խաղընկեր՝ Իվան Պետրովիչ

Վերջին ֆիլմեր (ԱՄՆ)

խմբագրել
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Ընկերություն Ծանոթագրություններ
1943 Hi Diddle Diddle Էնդրյու Լ. Ստոուն Էնդրյու Լ. Ստոուն Պրոդաքշն Խաղընկներներ՝ Ադոլֆ Մենժու, Մարթ Սքոթ, Բիլի Բյորք, Դենիս Օ՛կիֆ, Ջուն Հևոկ
1964 The Moon-Spinners Ջեյմս Նիլսոն Walt Disney Pictures Խաղընկներներ՝ Հեյլի Միլս, Էլի Ուոլլակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Curtis S. Negri, Pola (31 December 1899?–01 August 1987), silent screen actress // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1802291
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118843249 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 Kotowski, Mariusz. Pola Negri: Life is a Dream in Cinema, Bright Shining City Productions (2006), DVD
  8. Martin Votruba (2013 թ․ ապրիլի 12). «Pola Negri». Slovak Studies Program. University of Pittsburgh. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին. «The exact spelling of her and her parents' names is complicated by the mandated use of Russian in government records in that part of [partitioned] Poland, when she was born. For instance, her father's last name is recorded as Халупец at the Lipno Office of Vital Records, which can be rendered in Polish as Chalupec, Chałupec, Chalupiec, or Chałupiec.»
  9. Some sources cite 31 December 1896 as Negri's date of birth but the four day discrepancy is due to the change in styling from the Julian calendar (OS) of Imperial Russia to the Gregorian calendar (NS) in Poland, per biographer Mariusz Kotowski, who uses the 3 January 1897 date in his biography of her life. Negri herself used both dates on different documents, including United States immigration and naturalization paperwork, but liked to use the 31 December date and to state that she was born on the last day of the 19th century, which is why some documents, including Social Security, cite 31 December 1899, as does her crypt (see here), indicating that Negri had made herself three years younger.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Kotowski, Mariusz. Pola Negri: Hollywood's First Femme Fatale, University Press of Kentucky (24 March 2014); ISBN 978-0-8131-4488-7
  11. Long, Christopher. Barbara CHALUPEC profile, Handbook of Texas Online; accessed 25 January 2011.
  12. Votruba, Martin. «Pola Negri». Slovak Studies Program. University of Pittsburgh. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  13. Łanucha, Jan. «Od Apolonii do Poli zwanej Politą». Forum Polonijne. 3 (2007): 23. ISSN 1234-2807.
  14. Adam Mickiewicz Institute (2011). «Pola Negri profile». Resource Library. Culture.pl. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
  15. Bock, Hans-Michael: The Concise Cinegraph: encyclopaedia of German cinema, New York/Oxford: Berghahn Books (2009), p. 338.
  16. Beinhorn, Courtenay Wyche (master's degree thesis). The Film Career of Pola Negri, 1914–1964, University of Texas at Austin, January 1975, p. 8.
  17. (1939) O czym się nie mówi 04/10 ՅուԹյուբում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլա Նեգրի» հոդվածին։